Արեւմուտքը տանուլ է տվել տնտեսական մրցակցությունը, շուտով կտեսնենք, թե որքան կդիմանա. Շաքարյանց Գիտնականները ֆիքսել են Երկրի պտույտի անսովոր արագացում. Ի՞նչ է դա նշանակում Մահացել է «Նուտելլայի հայրը» ՔՊ-ական Հայկ Սարգսյանի կինը նշել է ծննդյան տարեդարձը (լուսանկարներ, տեսանյութ) Պեսկովը դրական է անվանել Էր Ռիադում ՌԴ-ի և ԱՄՆ-ի առաջիկա հանդիպումը «Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս14) Կփորձեմ հնարավորինս արագ հարմարվել Հայաստանին. Ազգային ընտրանու նորանշանակ մարզիչ Շատ բան Բայդենի պատճառով է․ Թրամփ Ովքեր կարող են անվճար օգտվել Երևանի հասարակական տրանսպորտից Զելենսկին «չոլերն է ընկել», բայց հազիվ թե բան փոխվի, սա նրա համար վերջն է

Հարավային Կովկասի քաղաքական քարտեզը կորոշվի առաջիկա տարիներին. Ալեքսանդր Կրիլով

Հանդիպում

Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի դիրքորոշման, Հարավային Կովկասի ընդհանուր իրավիճակի, ինչպես նաեւ Մոսկվայի եւ Բաքվի միջեւ ստեղծված լարվածության մասին զրուցեցինք Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, Կովկասագետների գիտական միության նախագահ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՐԻԼՈՎԻ հետ:

Պրն Կրիլով, ձեր կարծիքով, ինչի ՞ հետ են կապված Ալիեւի վերջին կտրուկ հայտարարությունները, երբ նա Հայաստանը անվանեց ֆաշիստական պետություն, խոսեց Զանգեզուրի միջանցքի բացման անհրաժեշտության մասին, ինչպես նաեւ այն մասին, որ Հայաստանը պետք է դադարեցնի վերազինման գործընթացը: Կարելի ՞ է արդյոք ակնկալել, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողությունների:

Միանգամայն ճիշտ է։ Դիրքերի կոշտացում այնտեղ նկատվում է նախորդ տարվա դեկտեմբերի վերջից, երբ Միլլի մեջլիսում հանդիսավոր պայմաններում շքանշաններով պարգեւատրվել են «Արեւմտյան Ադրբեջանի» համայնքի ներկայացուցիչները: Այս ամենը արվել է ընդգծված պետական մակարդակով։ «Արեւմտյան Ադրբեջանի» գաղափարը` ժամանակակից Հայաստանի տարածքն է, ընդ որում` խոսքը վերաբերում է ոչ թե Զանգեզուրի միջանցքի, ոչ էլ Հայաստանի արեւմտյան ինչ-որ հատվածի մասին։ Այժմ Ադրբեջանի պաշտոնական տեսակետն այն է, որ դրանք ի սկզբանե ադրբեջանական հողեր են, որտեղ ռուսները 18-19-րդ դարերում վերաբնակեցրել են հայ բնակչությանը՝ այնտեղից վտարելով բնիկ ադրբեջանցիներին։

Հետո եղան Խորհրդային Միության փլուզմանը նախորդող իրադարձությունները։ Եվ այստեղ էլ այս թեման արծարծվում է ոչ պատահական: Այժմ ադրբեջանական բոլոր ալիքներով տարածվել է նախկինում անհայտ ձայնագրություն։ Տեսանյութում, որը արվել է 1993 թվականին Երկրապահի հիմնադիր համագումարում, Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ եթե չլիներ Զանգեզուրից եւ Հայաստանի այլ վայրերից ադրբեջանական բնակչության վտարումը, մենք չէինք կարողանա հասնել անկախության եւ ազատագրել Արցախը։ Եվ սա հենց ներկայացվում է որպես ռասիզմի եւ ֆաշիզմի դրսեւորում, եւ այն, որ Հայաստանի իշխանությունը, անկախ նրանից, թե ով է եղել ղեկին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, թե` ներկայիս Նիկոլ Փաշինյանը, իշխանություն է, որը ձգտում ադրբեջանական բնակչության ցեղասպանությանը:

Այստեղից էլ բխում է կարգախոս`դենացիֆիկացիա, ֆաշիստական ​​պետության կործանում, որը վտանգ է ներկայացնում նրանց համար: Եվ որպես սրա շարունակություն՝ ադրբեջանցի փախստականների իրենց նախկին բնակության վայրեր վերադարձի կարգախոսը։ Հայաստանում ադրբեջանցիների առավելագույն թիվը, որը գրանցվել է 1979 թվականի մարդահամարով, եղել է 160 հազար։

Այն դեպքում, որ Ադրբեջանում կար 450 հազար հայ: Բայց ադրբեջանական կողմից ոչ ոք չի հիշում Ադրբեջանում ապրած հայերի մասին։ Այժմ այդ փախստականների քարտեզի վրա նշվում է 400 հազար մարդ, սակայն, ըստ երեւույթին, այդ թիվը կարող է շարունակել աճել։ Այստեղ կարող ենք ասել, որ «Արեւմտյան Ադրբեջանի» վերադարձի կարգախոսը ենթադրում է նաեւ Հայաստանի տարածքի բնակեցում` ադրբեջանական բնակչության կողմից։ Այստեղ գործում է Կիպրոսի սցենարը, երբ Թուրքիայից զինվորական թոշակառուները զանգվածաբար բնակեցվում էին Հյուսիսային Կիպրոսում: Դե, իսկ հիմա, բնականաբար, այնտեղ բնակչությունն ունի համապատասխան աշխարհայացք։ Այսպիսով` կարող ենք ասել, որ ադրբեջանական կողմի մաքսիմալիստական ​​դիրքորոշումը Թուրքիայի հետ միասին Հայաստանի ողջ տարածքի զավթելն է։ Կամ էլ այս կերպ նրանք ձգտում են ճնշում գործադրել Հայաստանի ղեկավարության վրա ավելի շատ զիջումների գնալու եւ ի վերջո Հայաստանը Ադրբեջանից ու Թուրքիայից կախված պետության դարձնելու, որը պետք է ապառազմականացվի։ Այս պահանջը նույնպես արդեն հնչեցվել է։ Այնպես որ, ադրբեջանական կողմից իսկապես կա ռադիկալիզացիա եւ, իհարկե, խաղաղության պայմանագրի կնքման հեռանկար չի երեւում, ինչի մասին շատ էր խոսվում անցյալ տարի։

Ադրբեջանական կողմն այս պահին մաքսիմալիստական ​​դիրք է գրավում: Այսպիսով` իսկապես կա հավանականություն, որ նոր ռազմական բախումներ տեղի ունենան։ Արդեն տեղեկություններ են ստացվել սահմանին փոխհրաձգությունների մասին։ 2020 եւ 2023 թթ-ների Ղարաբաղում պատերազմի փորձը հուշում է, որ Ադրբեջանը կարող է կրկնել հարձակման սցենարը՝ ի պատասխան հայկական կողմի սադրիչ գործողությունների։ Բայց որպեսզի դա տեղի ունենա, պետք է բարենպաստ պայմաններ ստեղծվեն։ Քանի դեռ Հայաստանում կա ռուսական 102-րդ ռազմաբազան, եւ քանի դեռ այնտեղ կան ռուս սահմանապահներ, լայնամասշտաբ գործողություններ պետք չէ սպասել։

Վերջերս ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրվել։ Ամենայն հավանականությամբ, ամերիկյան կողմը կփորձի հեռացնել ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանից։ Եթե ​​իրադարձությունները զարգանան այս սցենարով, ապա ռուսական զորքերի դուրսբերումից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր լայնածավալ պատերազմի հավանականությունը կախված կլինի նրանից, թե որքան հուսալի կլինեն Հայաստանի անվտանգության արեւմտյան երաշխիքները։ Եթե ​​դրանք այնքան էլ վստահելի չլինեն, ապա Ադրբեջանն ու Թուրքիան կարող են իրականացնել ռադիկալ ​​սցենար`այսինքն այն «Արեւմտյան Ադրբեջան»-ի, որը նրանք համարում են բնիկ ադրբեջանական տարածք։

Հավանականություն կա՞, որ Ալիեւի այս կոշտ հայտարարություններից հետո Փաշինյանը կհիշի ՀԱՊԿ-ին անդամակցելու մասին։

2024 թվականի փետրվարից Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է։ Բազմաթիվ հայտարարություններ են եղել, որ ՀԱՊԿ-ն ու ռուսական ռազմական ներկայությունը վտանգ են ներկայացնում Հայաստանի ազգային անվտանգության համար։ Արդեն շատ դժվար է հետ քայլ անել, քանի որ Փաշինյանն ասաց, որ «անվերադարձի կետն» անցած է: Հարցն այն է, թե արդյոք նա կշարունակի շարժվել Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերման ուղղությամբ, թե՞ կփորձի պահպանել սառեցված վիճակը՝ պահել բալանսը ելքի եւ սառեցված անդամակցության միջեւ։ Այժմ` ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխության իրավիճակում, երբ ամբողջ հավաքական Արեւմուտքը դադար է պահում եւ սպասում, թե ինչ կանի նոր վարչակազմը, կարծում եմ, որ առայժմ հնարավորություն կա շարունակելու պահել բալանսը. վերջնականապես դուրս չգալ անդամակցությունից եւ չխզել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Սա նաեւ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալն է։

Այս մասին շատ է խոսվում՝ կապված այն բանի հետ, որ Եվրամիությանն անդամակցելու ցանկությունն արդեն իսկ պաշտոնապես արտահայտվել է։ Հասկանալի է, որ Եվրամիությանն անդամակցելը արագ գործընթաց չէ, բայց զարգացման ուղղությունը վերցված է, եւ Եվրասիական միության հետ հարաբերությունները եւ տնտեսական կապերը անխուսափելիորեն կվերանայվեն։ Եթե ​​այս ուղղությամբ շարժումը շարունակվի, ապա, իհարկե, իրավիճակը Անդրկովկասում արմատապես կփոխվի։

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու օրենքի նախագծին։ Հասկանալի է, որ այս գործընթացը երկար տարիներ կտեւի։ Վրաստանի ու Թուրքիայի օրինակներից տեսնում ենք, որ այս երկրները երկար տարիներ սպասողական վիճակում են։ Ինչո՞ւ է Հայաստանն այս ուղղությամբ շարժվում։ Հայաստանն իսկապե՞ս ակնկալիքներ ունի, որ իրավիճակն իր դեպքում այլ կերպ կզարգանա։

Այստեղ պետք է խոսել Հայաստանի՝ որպես պետության, հայ բնակչության եւ իշխող վերնախավի շահերի մասին։ Սրանք կարող են բոլորովին տարբեր շահեր լինել ։ Մոլդովայի եւ Ուկրաինայի օրինակով տեսնում ենք, որ իշխող վերնախավը որքան է պատրաստ զոհաբերել սեփական պետությունն ու բնակչությանը։ Հետեւաբար, եթե Փաշինյանը շահագրգռված է այս ուղղությամբ շարժվել, ուրեմն որոշակի օգուտ ունի դրանից։ Ես սա կկապեի այն բանի հետ, որ շուտով լինելու են խորհրդարանական ընտրություններ, որոնք պաշտոնապես նշանակված են հաջորդ տարի։ Բայց Հայաստանում, ինչպես նաեւ Ադրբեջանում, մի քանի անգամ ականատես ենք եղել, որ ընտրությունները տեղափոխվում են ավելի վաղ ժամկետների։ Ըստ հարցումների` ներկայումս Փաշինյանի ժողովրդականության մակարդակն ընկնում է, եւ նրա համար կարեւոր է տեսանելի նոր մեծ ձեռքբերումներ ներկայացնելը։

Այս մեծ ձեռքբերումները կարող են լինել դեպի Արեւմուտք շարժման տեսքով, որտեղ նրան հարգում են, իսկ Հայաստանը համարվում է իրապես ժողովրդավարական երկիր, որի հետ մտադիր են զարգացնել տնտեսական, քաղաքական եւ ռազմական համագործակցությունը։ Եթե ​​պատկերացնենք, որ ընտրությունները տեղափոխվելու են այս տարվա կեսերին, ապա նա կարող է դեպի Արեւմուտք շարժումից ուղղակի օգուտ քաղել, քանի դեռ բացասական հետեւանքները չեն սկսել երեւալ։ Եվ եթե ընտրություններից հետո, որոնք նա ակնկալում է հաղթել եւ շարունակել իր իշխանությունը եւս մի քանի տարի, այդ բացասական հետեւանքներն ի հայտ գան, ապա բնակչության համար արդեն ուշ կլինի մտածել,որ սխալ է քվեարկել։ Ուստի այստեղ, իմ կարծիքով, շատ կարեւոր դեր ունի Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահը։

Մոսկվայի եւ Բաքվի հարաբերություններում որոշակի լարվածություն կա նաեւ ավիավթարի հետ կապված։ Ի՞նչ նպատակ է հետապնդում Ալիեւը` սրելով իրավիճակը.

Ալիեւը նույն քաղաքականությունն է վարում, ինչ` Թուրքիան։ Այն է՝ ընդգծված հարձակողական դիրքորոշում, որտեղ ոչ թե հակառակորդներին, այլ` գործընկերներին միշտ բարձր պահանջներ են ներկայացվում։ Բայց երբ ռուս խաղաղապահներ են գնդակահարվում, ռուսական ուղղաթիռ է խոցվում, նրանք սահմանափակվում են մինիմալ ներողություններով, եւ գործը դրանով ավարտվում է: Նայեք Թուրքիայի շուրջ ստեղծված իրավիճակին: Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները եւ արդեն իսկ սկսված ռազմական գործողությունները Թուրքիայի եւ սիրիացի քրդերի միջեւ, որոնց աջակցում են ամերիկացիները, անկանխատեսելի են դարձնում իրավիճակը Թուրքիայի այդ սահմանին։ Եվ ահա Ադրբեջանը նույնպես լիովին հստակ մտադրություն ունի լուծելու «հայկական խնդիրը»։

Նրանք համարում են, որ «հայկական խնդիրը» իրենց համար հնարավորություն է Հայաստանի տարածքը եւ Հայաստանը` որպես պետություն, օգտագործել իբրեւ գործիք արտատարածաշրջանային տերությունների ձեռքում։ Առաջին հերթին խոսքը Ֆրանսիայի մասին է, որի հետ Ադրբեջանի հարաբերություններն այժմ աննախադեպ սրվել են։ Այստեղ պետք է խոստովանենք, որ հավանականություն կա, որ Հարավային Կովկասում, ինչպես նաեւ Մերձավոր եւ Միջին Արեւելքում սահմանները կարող են փոխվել։ Մենք այժմ անցնում ենք աշխարհակարգի նոր համակարգի ստեղծման շրջան։ Սա միշտ չափազանց ցավոտ է եւ հղի մեծ պատերազմներով ու կորուստներով։ Մենք սա հստակ տեսանք Ղարաբաղում։ Կշարունակվի՞ այս գործընթացը, առաջին հերթին կախված է նրանից, թե որքանով ողջամիտ կլինեն Հայաստանի կառավարության գործողությունները։

Ձեր կարծիքով` ինչի՞ մասին էր վկայում Փաշինյանի արձագանքը Ալիեւի կոշտ հայտարարություններին։

Այն վկայում էր այն մասին, որ Փաշինյանը հույս ունի զիջումների միջոցով հետագայում ինչ-որ խաղաղ փոխզիջման հասնել Ալիեւի հետ եւ հասնել Թուրքիայի հետ իրավիճակի կարգավորման։ Ըստ ամենայնի` նա նոր տարածքային զիջումների կգնա սահմանազատման գործընթացում։ Բայց ակնկալել, որ նման փոքր զիջումներով հնարավոր կլինի լուծել Ադրբեջանի հետ խնդիրը եւ Ադրբեջանին ու Թուրքիային դարձնել Հայաստանին բարեկամ պետություններ, ինձ թվում է, միամտություն է՝ առանց Հայաստանի անվտանգության հուսալի երաշխիքների։ Արդյո՞ք Արեւմուտքի հետ գործընկերությունը անվտանգության հուսալի երաշխիքներ կտա: Ինչպե՞ս են իրականացվելու այդ երաշխիքները։

Արդյո՞ք տեղակայված եվրոպական դիտորդական առաքելությունը բավարար կլինի: Որքանո՞վ նրանք իրապես կարող են երաշխավորել Հայաստանի անվտանգությունը։ Թե՞ Հայաստանում ամերիկյան ռազմաբազա կտեղակայվի։ Այստեղ կրկին հարցեր են առաջանում՝ ինչպե՞ս կարձագանքի սրան Իրանը, որքանո՞վ դա կողջունի Թուրքիան, որը ներկայումս շատ լարված հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ, բայց Ռուսաստանը, իհարկե, նույնպես չի ողջունի իրադարձությունների նման զարգացումը։ Այսպիսով` իրավիճակն այժմ հասել է ջրբաժանին, եւ, ըստ երեւույթին, առաջիկա տարիներին կորոշվի Հարավային Կովկասի քաղաքական քարտեզը, որն ի վերջո ի հայտ կգա։

Զրուցեց ԶԱՐՈՒՀԻ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ





Արեւմուտքը տանուլ է տվել տնտեսական մրցակցությունը, շուտով կտեսնենք, թե որքան կդիմանա. ՇաքարյանցԳիտնականները ֆիքսել են Երկրի պտույտի անսովոր արագացում. Ի՞նչ է դա նշանակումՄահացել է «Նուտելլայի հայրը»ՔՊ-ական Հայկ Սարգսյանի կինը նշել է ծննդյան տարեդարձը (լուսանկարներ, տեսանյութ)Պեսկովը դրական է անվանել Էր Ռիադում ՌԴ-ի և ԱՄՆ-ի առաջիկա հանդիպումը«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս14) Կփորձեմ հնարավորինս արագ հարմարվել Հայաստանին. Ազգային ընտրանու նորանշանակ մարզիչՇատ բան Բայդենի պատճառով է․ ԹրամփՈվքեր կարող են անվճար օգտվել Երևանի հասարակական տրանսպորտիցԶելենսկին «չոլերն է ընկել», բայց հազիվ թե բան փոխվի, սա նրա համար վերջն էԵվրոպայում մտավախություն կա՝ Թրամփը կընդունի Պուտինի հետ գրեթե ցանկացած գործարք․ CNNՊՆ ՌՈ Կապանի բաժին ինքնակամ հանձնվել են ապօրինի պահվող գնդացիրներ, 20 հատ նռնակ և ավելի քան 650 փամփուշտԴուրգարյան եղբայրների «արկածները» Եթե ​​ՆԱՏՕ-ն վերսկսի Ուկրաինային իր կազմում ընդունելու ծրագրերը, ապա Ռուսաստանը քարտ-բլանշ կստանա ռազմական նոր հարձակում սկսելու. Արտակ ԶաքարյանԻշխանությունը փնտրում է իր համար բարեխոսող ՄոսկվայումԱդրբեջանի վարչապետն Իրանում կմասնակցի Կասպյան 3-րդ տնտեսական համաժողովինԼրատվամիջոցներին հայտնի է դարձել Սաուդյան Արաբիա՝ Զելենսկու այցի ամսաթիվըՀրազենային վիրավորումից մահացած զինծառայողը 20 տարեկան էր, ամիսներ առաջ էր բանակ զորակոչվել. NEWS.amԷր Ռիդայում բանակցությունները կլինեն երկկողմ՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև․ ՈւշակովՍինանյան Զարեհը լավ չի աշխատում.Armenian infoՀայտնաբերվել է զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆԵ՞րբ է մեկնարկում Մեծ պահքըԻնչու՞ է օգտակար կիսել խմելըՆԱՏՕ-ում չեն բացառել, որ ԱՄՆ-ը դուրս կբերի զորախմբի մի մասը ԵվրոպայիցՍպերցյանը հաղթական գոլի հեղինակ դարձավ «Աստանայի» դեմ խաղում(տեսանյութ)Նազիկ Ավդալյանը բացահայտում է`ինչու ամուսնալուծվեցին ինքն ու ամուսինը. մանրամասներՈւկրաինայում հակամարտությունը փաստացի ավարտվել է. National InterestՍա անարդար է, չի՛ կարելի դատարկաձեռն մնալ. Ռոմելա ԴադայանՄեզ չհաջողվեց ուսապարկիզացիայից դուրս գալ. Հակոբ ԱսլանյանԳալուզինը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է իրադրությունն ԱնդրկովկասումԴատախազության խլած հայտնի «RANGE ROVER»-ը պատկանում է Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» քրոջ փեսայինՀայկ Մարությանն անհետացե՞լ է տրանսպորտի թանկացման պայքարից. ԶԱՐՄԱՆՔԱյս ամենից «բակային կրթության» հոտ է գալիս. ԲալասանյանՕվերչուկը ժամանել է ԹեհրանԷրդողանն ու Զելենսկին փետրվարի 18-ին Անկարայում կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակըԹրամփը Զելենսկու հետ համամիտ չէ, որ ՌԴ-ն պատերազմ է ցանկանում ՆԱՏՕ-ի դեմԵ´վ Քոչարյանի, և´ Սարգսյանի համակիրներն ունեն մեկ նպատակ` հեռացնել այսօրվա իշխանություններին․ ՀՀԿ Խորհրդի անդամՏեր-Պետրոսյանը մտադիր չէ պատասխանել Ռոբերտ Քոչարյանի ստերին եւ հետին թվով մոգոնած հեքիաթներին. Արման ՄուսինյանՍարգիս Ադամյանի գոլը` «Համբուրգի» դարպասը (տեսանյութ)Զելենսկին կայցելի Սաուդյան ԱրաբիաՊաշտոնական. Հայաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունիԻշխանությունները փորձում են օգտվել հենց այս պահից. Արթուր ՄարտիրոսյանՊուտինի եւ Թրամփի առաջին հեռախոսազրույցում էական տարաձայնությունն ակնհայտ է. ԱյվազյանԶելենսկին նոր պահանջ է ներկայացրել ԱրևմուտքինԻնչո՞ւ եք Արցախի փոխարեն Ղարաբաղ ասում․ հարց՝ Քոչարյանին (տեսանյութ) Ավելի դիպուկ պետք է լինել ստեղծած գոլային պահերի ժամանակ.ԻնձագիԵՄ-ին անդամակցելու հետևանքները շատ ծանր են լինելու․ Ռոբերտ ՔոչարյանԴրսում հայերի մասին ասում են՝ «ավելի լավ է հայերից հեռու մնանք, սրանք գցող են»․ Մարգարիտա Սիմոնյանն ու Զատուլինը ձեզ ինչո՞վ էին խանգարում․ ՔոչարյանՀայտնի փաստաբանը հրապարակային խորհրդատվությամբ է հանդես եկելՆիկոլի եւ իր ոհմակի արեւմտյան խաղերը հայերիս եւ Հայաստանի համար կլինեն ճակատագրական, եթե չկասեցվեն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top