Բագրատաշենում 26,5 աստիճան տաքություն է գրանցվել, Կապանում՝ 26,1 Կենդանակերպի 4 նշաններ մարտի վերջին կարժանանան արժանի բախտին Ռոնալդուն խփել է իր 928-րդ գոլը(տեսանյութ) 36 տարեկանում Մխիթարյանը դեռևս ապացուցում է, որ կարող է լինել առանցքային ֆուտբոլիստ բարձր մակարդակում.The Times Պետք է փորձել բարիդրացիական հարաբերություններ ունենալ, ինչպես սովոր էինք Խորհրդային Միության ժամանակ. Ալիև Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Զգուշացնում եմ Նիկոլ Փաշինյանին.Արտակ Բեգլարյանը հաթաթա է տալիս Վարորդները «սիգնալ» են տալիս Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ) Գյումրի և Փարաքար համայնքներում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը Կենդանակերպի երեք նշան, որոնք մարտի երկրորդ կեսին ցավալի հիասթափություններ են ապրելու

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պետք է Փաշինյանին ՀՀ տարածքում անցանկալի անձ հայտարարի

ՍԻՄ - Գլխավոր լուրեր

2014թ. հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նիստի սկզբում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց ղժղժալ, թե իբր նախորդ օրը հայ-ռուսական պատգամավորական ակումբի քննարկման ժամանակ հնչել են ինչ-ինչ վիրավորական արտահայտություններ. «Տիկնայք եւ պարոնայք, երեկ անթույլատրելի իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանի խորհրդարանում, ռուսաստանցի լրագրող Դմիտրի Կիսիլյովը հայ-ռուսական խորհրդարանական ակումբի նիստի ժամանակ անհարգալից տոնով եւ ենթատեքստով հայտարարություններ է արել ՀՀ-ի, հայ ժողովրդվի նահատակների եւ հայոց լեզվի հասցեին։ Ես կարծում եմ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պետք է քննարկի Դմիտրի Կիսիլյովի ՀՀ տարածքում... անցանկալի անձ հայտարարելու մասին հարցը»։

Նրան ի պատասխան, ի տարբերություն Նիկոլի, նիստին մասնակցած պատգամավոր Հայկ Բաբուխանյանն ասաց, որ Նիկոլը սովորական բանսարկու եւ ստախոս է. «Նման բան, ինչ որ ասաց պրն Փաշինյանը, տեղի չի ունեցել ընդհանրապես։ Որեւէ վիրավորական արտահայտություն մեր ներկայությամբ, իսկ ես այդտեղ ներկա եմ եղել, չի եղել։ Դա չի համապատասխանում իրականությանը։ Եղել է քննարկում, քննարկումը վերաբերել է բազմաթիվ հարցերի, հարգալից, փոխադարձ մթնոլորտում, եւ պատգամավորները, լսելով կարծիքը մեր հյուրերի, ներկայացրել են իրենց կարծիքը»։

Հասկանալի է, որ մինչեւ ուղնուծուծը ռուսատյաց եւ օտարների կամքը արտահայտող Նիկոլը փնտրում էր ցանկացած առիթ` փչացնելու հայ-ռուսական հարաբերությունները:

Սակայն անդրադառնանք Նիկոլի այն տեսակետին, որ «հայ ժողովրդի նահատակների» վերաբերյալ «անհարգալից տոնով» արտահայտվելու համար այդ արտահատվողը պետք է ՀՀ-ի տարածքում անցանկալի անձ ճանաչվի: Սա այն հազվադեպ մտքերից է, որի հետ պետք է համաձայնենք: Հետեւաբար, քանի որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս նշելով, որ Արցախը հանդիսանում է իբր Ադրբեջանի հող, եւ դրանով նա անհարգալից վերաբերմունք է դրսեւորել հայ ժողովրդի տասնյակ-հազարավոր  նահատակների նկատմամբ, որոնք զոհվել են` Արցախը պաշտպանելով: Ստացվում է, որ տասնյակ-հազարավոր հայ նահատակներ զոհվել են ոչ թե սեփական հայրենի հողը թուրքից պաշտպանելու սրբազան պայքարում, այլ եղել են ագրեսոր: Սա ոչ այլ ինչ է, քան անհարգալից վերաբերմունք հայ ժողովրդի նահատակների հանդեպ:

Ավելին, հայոց Ցեղասպանության հանդեպ Նիկոլի այն արտահայտությունները, որոնք նպատակ ունեն վերաքննել 1915-23թթ. Թուրքիայի կողմից Արեւմտյան Հայաստանում կատարած Ցեղասպանությունը ոչ այլ ինչ են, քան անհարգալից վերաբերմունք հայ ժողովրդի 3 մլն նահատակների հանդեպ:

Այսպիսով` 2022-25թթ. Նիկոլ Փաշինյանը բազմիցս թույլ է տվել անհարգալից վերաբերմունք հայ ժողովրդի նահատակների նկատմամբ, եւ ըստ Նիկոլ Փաշինյանի 2014թ. արտահայտած պնդման` Նիկոլ Փաշինյանը պետք է Հայաստանի Հանրապետության տարածքում հայտարարվի անցանկալի անձ: Ստացվում է ինչպես հայտնի ֆիլմում` «Նիկոլն ընդդեմ Նիկոլի»:

Թեեւ, դա ամենամեղմ եւ գուցե Նիկոլ Փաշինյանի համար նույնիսկ ցանկալի տարբերակը կլիներ, քանի որ ըստ քրեական օրենսգրքի` Նիկոլ Փաշինյանը պետք է կրեր քրեական պատիժ:

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ






Բագրատաշենում 26,5 աստիճան տաքություն է գրանցվել, Կապանում՝ 26,1Կենդանակերպի 4 նշաններ մարտի վերջին կարժանանան արժանի բախտինՌոնալդուն խփել է իր 928-րդ գոլը(տեսանյութ)36 տարեկանում Մխիթարյանը դեռևս ապացուցում է, որ կարող է լինել առանցքային ֆուտբոլիստ բարձր մակարդակում.The TimesՊետք է փորձել բարիդրացիական հարաբերություններ ունենալ, ինչպես սովոր էինք Խորհրդային Միության ժամանակ. ԱլիևԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Զգուշացնում եմ Նիկոլ Փաշինյանին.Արտակ Բեգլարյանը հաթաթա է տալիսՎարորդները «սիգնալ» են տալիս Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ)Գյումրի և Փարաքար համայնքներում մեկնարկել է նախընտրական քարոզարշավըԿենդանակերպի երեք նշան, որոնք մարտի երկրորդ կեսին ցավալի հիասթափություններ են ապրելուԹրամփը բերանին բարձրախոսով հարված է ստացել (տեսանյութ)Աշալույսը Մարսի վրա. չքնաղ տեսարան է (Տեսանյութ)Ուկրաինական անօդաչուների զանգվածային հարձակում է տեղի ունեցել Ռուսաստանի հարավում (Տեսանյութ)Կանձրևի՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Հրապարակ». Միրզոյանն ու իր «աջակիցները»«Փաստ». Կործանելով՝ «փրկում» են ու հոխորտումԱմերիկյան առանցքային զինտեխնիկայի հերթական նմուշը ռուսների ձեռքն ընկավՀոլանդական «տանիքի» ներքո սեռական շահագործման են ենթարկել ուկրաինացի երեխաներին. Բացահայտում ԱՄՆ-ից«Հրապարակ». Ովքե՞ր են գործ տվել Գառնիկ Դանիելյանի վրա«Փաստ». Պրակտիկայում ընտրախախտումների աղետալի ավանդույթը շարունակում է գործելՌուսական անօդաչուները գրոհել են Օդեսան և տարածաշրջանը. Չորնոմորսկն ամբողջությամբ հոսանքազրկվել է (Տեսանյութ)«Հրապարակ». Ո՞վ է Փարաքարում առաջատարը«Ժողովուրդ». Հաջորդ շաբաթ խորհրդարանում բուռն է լինելու․զեկույց է ներկայացվելու«Փաստ». Հերթական փորձանքը կառավարության կողմիցԱլիևը մտադիր է ինձ սպանել բանտում. ադրբեջանցի ընդդիմադիրՍիրիական ահաբեկչական իշխանությnւնները հրկիզnւմ են անտառները` պատսպարվող մարդկանց սպանելու համարՊուտինն արձագանքել է Կուրսկի շրջանում ուկրաինական զորքերին «խնայելու» Թրամփի կոչին (Տեսանյութ)Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը 24 ժամում լուծելու մասին իմ հայտարարությունը կատակ էր. ԹրամփԱնկախության հռչակագիրը մեր քաղաքական ինքնության առանցքն է, որից հրաժարումը հավասարազոր է թշնшմուն հանձնվելուն. Վարդան ՈսկանյանԱլեն Սիմոնյան. Ինձ ջնջխված մարդու գլուխ է ուղարկում, սպառնում ինձ և մանկահասակ երեխայիսՕդեսացի նեոնացիստ Դեմյան Գանուլի ​​սպանության մեջ կասկածվող ձերբակալվել էՀԱՄԱՌՈՐԵՆ ԴԵՊԻ ՎԻԼԱՅԵԹԱՑՈՒՄՄՈՍԿՎԱՆ ԹՐԱՄՓԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՍՏԱՏ ԴԻՐՔԵՐԸ ՉԻ ԶԻՋԻՍա կովկասյան դերբի է, և մեզ Հայաստանի դեմ ծանր հանդիպումներ են սպասվում.ՍանյոլՌուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու համար․ ԶախարովաՈւկրաինայի զինված ուժերն աղետալի կորուստներ են կրում Կուրսկի շրջանում. Ուկրաինական աղբյուրՌուսաստանի ուժեր հերթական խոշոր օպերացիան. հարձակումը Կրամատորսկի ուղղությամբ ակտիվանում է (Քարտեզ)Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի դրույթները կրկին ակտուալ են դառնում. Ռուբեն Մելքոնյան  ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն է տվել ռուս-ամերիկյան հայտարարությանըՏարբեր երկրներ ողջունել են բանակցությունների ավարտը, բայց դա ամենևին չի նշանակում, որ Հայաստանը դրանից շահած է դուրս եկելԴեվյատկա է խփել. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունն այլևս օրակարգում չէ. Մարկ ՌյուտեՊուտինը «լրացուցիչ տեղեկություններ եւ ազդանշաններ» է ուղարկել Թրամփին. Պեսկով (Ձայներիզ)Ինչքան իշխանության վարկանիշը զրոյանում է, այնքան դառնում են ցինիկ ու սանձարձակ. ԶոհրաբյանԻնչու Նիկոլը բացեց նոր ռեպրեսիաների շրջանՓեշի տակ մտած պալատական ծաղրածուն՝ վտանգավոր խաղերի կիզակետումԻրականությունից այնքան են կտրվել, արդեն մտովի տիեզերքում են սավառնում. ԶԱՐՄԱՆՔ Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք տոնակատարություններինՌուսաստանը միշտ աջակցել և շարունակելու է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. ՊուտինՀունվար-Փետրվար ամիսների ռեստորանների լավագույն եռյակ ըստ ՌՍՀՖ-ի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top