ԼՀԿ-ն իշխանությունից նոր ակնկալիք ունի
Արխիվ 16-20«Այն էֆեկտը, որ ստացել ենք Գյումրիում, ստանալու ենք նաեւ Վանաձորում: Հոկտեմբերի 26-ը Վանաձորի օրն է: Բոլորով գնում ենք դբա լավը»,- այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ հավելել, թե այս «էֆեկտը հերթով ստանալու ենք բոլոր քաղաքներում»: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` այս լուրը բավական մեծ իրարանցում է առաջացրել Վանաձորում, մասնավորապես` տեղի ԼՀԿ-ականների շրջանում: «Լուսավոր Հայաստան»-ում հույս է արթնացել, թե Ն. Փաշինյանի հայտարարած «էֆեկտը» արդյունավետ կարող է լինել նաեւ իրենց համար: Հիշեցնենք, որ Վանաձորում առ այսօր քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է ՀՀԿ-ական ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆԸ, իսկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնում ցանկանում է տեսնել իրենց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբորը` ՔՐԻՍՏ ՄԱՐՈՒՔՅԱՆԻՆ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ