Iravunk.com | «Փախչել չեմ սիրում, դա սկզբունք է ինձ համար». Գագիկ Թադեւսյան (Տեսանյութ)
30 ՏԱՐԻ, ԱՌԱՆՑ ԽԻԶԱԽ ՀԱՅՈՐԴՈՒ Հանկարծ ժողովրդի մեջքը հերթական անգամ չկոտրվի եվ հուսախաբ չլինեն. Արթուր Վարդանյան Հաջողակ կլինեն կրակի տարերքի նշանները, սակայն ջրայինները պետք է ավելի զգույշ լինեն․ Մայիսի ամսվա աստղագուշակ բոլոր նշանների համար Ինչն է պայմանագրային զինծառայողին հասցրել կյանքին վերջ տալուն․ Մանրամասներ Տարակուսելի իրավիճակ է ստեղծվում. Տիգրան Աբրահամյան Անվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Տաթև եպիսկոպոս Հակոբյան Եթե 150-200 հազար մարդ հավաքվի փողոցներում․ Որ դեպքում Նիկոլ Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացում Ամենասարսափելին առջեւում է…Վան Համբարձումյան Ստերիոտիպ կա, որ 2018–ին ճանապարհ փակելով հաղթել են, ապա մյուս բոլոր դեպքերում էլ նույն կերպ կհաղթեն. Քեռյան Պուտինի թուրքական այցը չի ուշանա

«Փախչել չեմ սիրում, դա սկզբունք է ինձ համար». Գագիկ Թադեւսյան (Տեսանյութ)

Արխիվ 16-20

ՀՀ վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլի մենակատար ԳԱԳԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ գրեթե մեկ տարի է, ինչ տեղափոխվել է Միացյալ նահանգներ: Սակայն, սա ամենեւին էլ չի նշանակում, որ նրա կյանքում ստեղծագործական դադար է: Ավելին՝ ինչպես դեռ բանակում ծառայության տարիներին խոստացել էր «Իրավունքի» հետ զրույցում, շարունակում է պարել եւ պարեցնել: Ինչպես հայտնվեց երիտասարդ պարողը ԱՄՆ-ում, ինչով է զբաղվում այսօր եւ երբ կրկին կլինի հայրենիքում… Այս եւ մի շարք այլ հարցերի պատասխաններ պարզել ենք հենց օվկիանոսից այն կողմ գտնվող Գ. Թադեւսյանից:

- Գագիկ, ի տարբերություն շատ շատերի, ովքեր տեղափոխվում են արտերկիր բանակից խուսափելու համար, Դուք Հայոց բանակում ծառայեցիք եւ հետո միայն տեղափոխվեցիք ԱՄՆ: Ինչո՞ւ:

- Հիմա ավելի քան վստահ եմ, որ ճիշտ եմ վարվել: Ծառայության ընթացքում արդեն 23 տարեկան էի: Մինչ այդ սովորել եմ ԵՄ համալսարանում՝ բակալավրիատ, այնուհետեւ մագիստրատուրա աստիճաններում: Քանի որ բանակային կյանքս անցել է հասուն եւ գիտակից տարիքում, չեմ զղջում ոչ մի րոպեի համար: Ասեմ ավելին՝ ծառայությանս ընթացքը կյանքիս ամենանակարեւոր ու լուսավոր տարիներից է: Հորդորում եմ բոլոր տղաներին անցնեն այդ ուղին: Այն կյանքի կարեւոր դաս է, որը ուրիշ ոչ մի տեղ չես կարողանա սովորել: Թե ինչո՞ւ տեղափոխվեցի ծառայությունից հետո ԱՄՆ, ավելի քան պարզ է: Փախչել չեմ սիրում, դա սկզբունք է ինձ համար: Որքան էլ խոչընդոտող հանգամանքներ լինեն առջեւումս, ետեւումս, ամեն ինչ պետք է մաքուր լինի... Դրա համար էլ նախ պարտքս տվեցի հայրենիքի նկատմամբ, չնայած այն չի սահմանափակվում բանակով: Այս պահին էլ եղբայրս է ծառայության մեջ, որի համար միայն հպարտ եմ: Նա շատ խոստումնալից շախմատիստ ու մարզիչ է, ով նույնպես բազում առաջարկներ ու հրավերներ ուներ դրսից:

- Դեռ մեկ տարի առաջ մեզ հետ զրույցում նշել էիք, որ Ձեր ապագա ծրագրերը միշտ կապված են եղել պարի հետ եւ պետք է շարունակեք պարել կամ պարեցնել: Հետաքրքիր է՝ այսօր ինչո՞վ եք զբաղվում Միացյալ նահանգներում:

- Ճիշտ եք, հենց այդպես,էլ անում եմ՝ պարում եւ «պարեցնում» եմ՝ դասավանդելով դասական, հայկական եւ տարբեր ազգային պարեր:

- Հե՞շտ «լեզու գտաք» երեխաների՝ Ձեր սաների հետ:

- Այո, ինձ թվում է, թե միշտ ճանաչել եմ նրանց: Չնայած նրան, որ երկիրը, միջավայրը, ընտանիքը, օրենքն ու վարքերը տարբեր են, եւ փոքրիկներն ապրում ու դաստիարակվում են մեզ համար որոշակի անսովոր ու ազատ մեթոդներով, բայց միեւնույն է, նրանք մնում են նույն անկեղծ, մաքուր ու պարզ էակները: Այդ իսկ պատճառով ես համոզվեցի՝ ուր էլ գնաս երեխաները նույնն են, նրանք մաքուր էջ են: Նրանց հետ պետք է կարողանալ լինել նույնքան անկեղծ, ինչպիսին նրանք են: Որքան էլ դժվար լինի ինչ-որ բան սովորացնել, որքան էլ հոգնեմ, միեւնույն է, նրանց հետ աշխատելիս ինքնամաքրվում եմ, լիցքավորվում, մանկանում, ինձ պաշտպանված ու երջանիկ եմ զգում: Նրանց կողքին մոռանում եմ, որ օտարության մեջ եմ: Նրանք իմ Հայաստանն են՝ իմ հայրենիքը:

- Ի դեպ, վերջերս համացանցում լայն արձագանք էր գտել Ձեր պարային համարով տեսահոլովակը: Սպասե՞նք նոր տեսահոլովակների:

- Նոր տեսահոլովակի գործընթացն արդեն իսկ ուժի մեջ է, բայց չեմ բացի փակագծերը, թող այն անակնկալ լինի հանդիսատեսի համար: Ձեր նշած տեսահոլովակը, որը նկարահանվել է Heritage փրոդաքշնի կողմից, ներկայացնում է Սարո Զավենի «Peak51 65« երաժշտական գործը: Այս տեսահոլովակի հիմնական նպատակն էր ստեղծել մի նոր պարային ժանր, որն, ըստ մեզ, կոչվում է international house, քանի որ հենց երաժշտությունն էլ Deep house ժանրին է պատկանում:

- Որքանով նկատել եմ, ակտիվ համերգային ծրագրերի եք մասնակցում, կարելի՞ է ասել, որ հայկական պարը պահանջված է Սփյուռքում:

- Ոչ միայն մասնակցում եմ, այլ նաեւ 3 մեծ համերգներ ենք ներկայացրել մեր սփյուռքահայ հանդիսատեսին: Առաջիկայում էլ մեր դպրոցը համերգով հանդես կգա Եվրոպայում: Իհարկե, շատ պահանջված է հայկական պարը դրսում, քանի որ ունենք մեծ Սփյուռք: Իսկապես հոգեւոր պահանջ է՝ գրեթե բոլոր ընտանիքներում երեխաները հաճախում են պարային խմբեր (խմբակներ): Իհարկե՝ ոչ միայն մեզ մոտ, ուրիշ խմբեր եւս: Դա շատ-շատ է կարեւորվում Սփյուռքում: Այն ամենամեծ հայապահպան եւ ազգի ինքնությունը, ոգին պահպանելու կարեւորագույն միջոցներից մեկն է: Գիտակցում եմ, որ այստեղ ավելի մեծ ազգանվեր գործ եմ անում, քան եթե լինեի հիմա հայրենիքում: Որքան էլ, որ անհրաժեշտ եմ համարում օտար լեզվի իմացությունը ու կարեւորությունն այստեղ, միեւնույն է, ջանում եմ դասապրոցեսի ընթացքում խոսել եւ խոսեցնել հայերեն: Ճիշտ է, մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, որ շատերը դժվարությամբ են հասկանում կամ չեն հասկանում արտաբերածս, բայց, միեւնույն է, աշխատում եմ թեկուզ մեկ բառ պահպանել նրանց մտահորիզոնում, որովհետեւ առանց լեզվի ու առանց հայեցի մտածողության մշակույթը ճիշտ ներկայացնել շատ դժվար կլինի:

- Ինչպե՞ս ստացվեց համագործակցությունը Heritage պարային դպրոցի եւ արվեստի կենտրոնի հետ:

- Առաջարկներ շատ էին եվրոպական տարբեր՝ Ֆրանսիա, Իսրաել, Ռուսաստանի Դաշնություն: Մեկը մեկից գայթակղիչ առաջարկներ էին։ Քանի որ այդ ընթացքում բանակային ծառայության մեջ էի, ունեի ծանր ու թեթեւ անելու ժամանակ, ցանկացա ընդունել մեկ-երկուսը՝ վերջնական պատասխան, իհարկե, չտալով։ Հերթական առաջարկը ստացա Heritage-ի հիմնադիր եւ տնօրեն, ինձ համար հարգարժան եւ կարեւոր անձնավորության՝ Նարինե Պետրոսյանի կողմից: Նա ինձ նկատել էր ԱԵՆ-ում համերգի ժամանակ: Ճիշտ է, սկզբում մի փոքր դժվար էր ընտրել ու որոշում կայացնել, բայց, ի վերջո, նկատի ունենալով մեծ Սփյուռքի հետ աշխատելու գործոնը եւ ամենակարեւորը վստահությունը՝ թե՛ անձի, թե՛ առաջարկի հանդեպ՝ ընդունեցի։ Այժմ շատ ուրախ եմ մեր համագործության համար: Ունենք շատ լավ պարի դպրոց, մշակութային արվեստի կենտրոն, որը դեռ ընդայլվում է ու ավելի զարգանում:

- Ի՞նչ նոր ծրագրեր ունեք առաջիկայում:

- Ինչպես արդեն նշեցի, շուտով պատրասվում ենք համերգներով ներկայանալ Ֆրանսիայում, ծրագրեր ունենք Հայաստանի հետ կապված։ Օգոստոսին Հայաստանում տեղի կունենա Heritage բարեգործական փառատոնը, որի նպատակն է օգնել Երեւանից դուրս գտնվող շրջանների պարախմբերին։ Չեմ կարող ներկայացնել բոլոր ծրագրերը, բայց դրանք շատ են եւ աշխատում ենք իրականացնել:

- Իսկ կա՞ն ծրագրեր՝ կապված ամերիկյան համագործակցությունների հետ:

- Այո, իհարկե ապրել մի երկրում ու չհամագործակցել այդ երկրի հետ, սխալ կլինի:

- Այսօր ի՞նչ խնդիրներ եք տեսնում Սփյուռքում:

- Խնդիրները զուտ սրտովս եմ զգում, շատ կուզեի՝ ուր էլ լինենք, մնանք հայ, չկորցնենք մեր ինքնությունը, մեր լեզուն ու տեսակը:

- Վստահ եմ՝ հետեւում եք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ ի՞նչ տպավորություններ ունեք:

- Հայաստանիս համար ամեն ինչ լավ է լինելու, միշտ վստահ եմ եղել այդ հարցում: Կյանքը, պատմությունը ցույց է տվել, որ մենք ամենաուժեղ, ամենապայքարող ու ամենագիտակից ազգն ենք:

- Ե՞րբ սպասենք Ձեզ կրկին հայրենիքում:

- Շատ չի ուշանա, շուտով:

- Պատրաստվո՞ւմ եք ինչ-որ մի օր ընդմիշտ վերադառնալ հայրենիք, թե՞ մերվել եք սփյուռքյան կյանքի հետ:

- Չեմ կարող վերադառնալ մի տեղ, որտեղից չեմ հեռացել: Իմ հայրենիքը Հայաստանն է, ներկայումս բնակվում եմ Լոս Անջելեսում, բայց արտիստի տունն այնտեղ է, որտեղ նա հնարավորություն ունի ստեղծագործել: Ես ինձ թե՛ Երեւանում, թե՛ Լոս Անջելեսում, թե՛ այն երկրներում, որտեղ եղել եմ, տանն եմ զգացել, քանի որ ոտքերս չեն կտրվել բեմից եւ սիրտս մշտապես ջերմացել է հանդիսատեսի ծափահարություններից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



30 ՏԱՐԻ, ԱՌԱՆՑ ԽԻԶԱԽ ՀԱՅՈՐԴՈՒՀանկարծ ժողովրդի մեջքը հերթական անգամ չկոտրվի եվ հուսախաբ չլինեն. Արթուր Վարդանյան Հաջողակ կլինեն կրակի տարերքի նշանները, սակայն ջրայինները պետք է ավելի զգույշ լինեն․ Մայիսի ամսվա աստղագուշակ բոլոր նշանների համարԻնչն է պայմանագրային զինծառայողին հասցրել կյանքին վերջ տալուն․ ՄանրամասներՏարակուսելի իրավիճակ է ստեղծվում. Տիգրան ԱբրահամյանԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Տաթև եպիսկոպոս ՀակոբյանԵթե 150-200 հազար մարդ հավաքվի փողոցներում․ Որ դեպքում Նիկոլ Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացումԱմենասարսափելին առջեւում է…Վան ՀամբարձումյանՍտերիոտիպ կա, որ 2018–ին ճանապարհ փակելով հաղթել են, ապա մյուս բոլոր դեպքերում էլ նույն կերպ կհաղթեն. ՔեռյանՊուտինի թուրքական այցը չի ուշանաԲԱՄԲԱՍԱՆՔՀայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը զորակցություն է հայտնում Բագրատ ՍրբազանինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՊուտինը ելույթ է ունեցել ԵԱՏՄ նիստում (Տեսանյութ)ԶԱՐՄԱՆՔ«Անառակ որդու» արտաքսո՞ւմը, թե՞…Մենք չենք խոնարհվելու, վեհագույնը երբեք չի խոնարհվում․ Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը (տեսանյութ) Նիկոլը, կարծես թե, իրոք որոշել է աղանդավոր «հուդաներին» հանել Եկեղեցու դեմՄիխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես կգա ԵրևանումՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաՆիկոլի ժամանակաչափի ավազը վերջացավ. պետք է վերջնական պատասխան տա«Զանգեզուրի միջանցքի» բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը. ԱմիրբեկովՈղջունում ենք մայիսի 10-ին նախատեսված Միրզոյան-Բայրամով հանդիպումը. ՌԴ ԱԳՆԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքին«ԴԴՏ» խմբի մեծ համերգը՝ Երեւանում«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրիԴոլարը թանկացել էԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունըԿիմ Չեն Ընը շնորհավորել է ՊուտինիՄեր վերջնանպատակը էս չարիքներից ազատվելն է, սրանից մաքուր ու ճիշտ առիթ չի լինելու. դերասանUcom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է ԱրտաշատումԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը Վիտալի Բալասանյանը և այլ անհատներ ու կազմակերպություններ միացան «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, հուսով եմ հարգարժան Սրբազան հայրը չի նզովի նվաստիսՄոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ է և երկու կողմերի համար սպասված. ՊեսկովԱյս շարժումը մեր վերջին հնարավորությունն է՝ ազատվել ազգադավ իշխանությունից. ՀյուսնունցՓաշինյանը ժամանեց Մոսկվա. սպասվում է հանդիպում Պուտինի հետ (տեսանյութ)Բորդյուր լիզելու արտահայտությունը, մարդկանց վրա թքելը փողոցային չի՞. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՓաշինյանինՄայիսի 8-ի առավոտն ինձ համար լրիվ ուրիշ էր. Արմեն ՀովասափյանՄոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. ԶախարովաՇների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա․ երեխան վնասվածքներ ունի (տեսանյութ)Չի բացառվում հասարակական մեծ լարումներ եւ նույնիսկ քաղաքացիական պատերազմ. Մհեր Հակոբյան79 տարի առաջ հայ ժողովրդի լավագույն զավակներն արձանագրեցին զարմանալի հերոսություններ. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԻնչ արել ենք, արել ենք` բացառապես ելնելով մեր խղճից. Անի ՍամսոնյանՄայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կլինի համազգային հանրահավաքԻնչ է սպասվում Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի իշխանավորներին հաջորդ ամիս. Բացառիկ մանրամասներԱպրիլին Հայաստան է այցելել 163 հազար 970 զբոսաշրջիկՇարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը. «Ապրելու երկիր»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода