ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿԱՐԿԵԼ Է ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
ՍպորտԵրևանում այսօր, ապրիլի 4-ին, կայացավ սամբոյի Աշխարհի գավաթի խաղարկության բացման արարողությունը, որին ներկա էին սամբոյի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ռոբերտո Ֆերարիսը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ, ԿԳՄՍ ներկայացուցիչներ։ Առաջին անգամ Հայաստանում անցկացվող սամբոյի Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում է 11 երկրի շուրջ 200 սամբիստ։ Սամբոյի Աշխարհի գավաթի խաղարկությունը մեկնարկեց հայկական սամբոյի մասին պատմող կարճ տեսաֆիլմով, ապա ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՍՖ նախագահ Միքայել Հայրապետյանը և FIAS գլխավոր քարտուղար Ռոբերտո Ֆերարիսը։ Առաջին մրցումային օրը կայացել է Սամբոյի տղամարդկանց 58կգ, 64 կգ, 71 կգ, 88 կգ, 98 կգ և +98 կգ քաշային կարգերի նախնական գոտեմարտերը։ Մեր երկրի հավաքականից եզրափակիչ են դուրս եկել 64 կգ քաշային Արթուր Մանուկյանը և 71 կգ քաշային Կառլեն Մահինյանը։ Իսկ Արցախից բռնի տեղահանված մարզիկները մասնակցում են փախստականների դրոշի ներքո։ Արցախի սամբիստ ներից եզրափակիչ է դուրս եկել Դավիթ Հովսեփյանը 58 կգ։
Ներկայացրեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ