Ձկան ֆիլե պիստակի սոուսով. Սպարտակ Նազարյանի հեղինակային կերակրատեսակը հատուկ «Իրավունքի» ընթերցողների համար
ՏեսանյութերՁԿԱՆ ՖԻԼԵ ԲԱՆՋԱՐԵՂԵՆՈՎ ՊԻՍՏԱԿԻ ՍՈՈՒՍՈՎ
Բաղադրությունը
ՍԻԳԱ ՁՈՒԿ 1հատ (200-250գր)
Պիստակ - 100գր
0,5 ավոկադո
0,5կիտրոն
Գունավոր բիբար֊50գր
Բրինձ-30գր
Բլղուր ֊30գր
Գլուխ սոխ 80գր
Սպանախ 10 ճյուղ
Բուսայուղ 100գր
Քրքում-3գր
Աղ ու պղպեղ ըստ ճաշակի
ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ
Ձկից առանձնացել ֆիլեները, համեմել մանր կտրատած Պիստակով և բուսայուղով։ Առանձին տապակի մեջ խաշել կարտոֆիլի խորանարդիկները համեմելով քիչ աղով, քրքումով և Բուսայուղով, թողնել ջուրը գոլորշիանա և կարտոֆիլը մի փոքր տապակվի ։ Սոխը մանր կտրատել, տապակել գունավոր բիբարներով, ավելացնել նախապես խաշած բրինձ ու բլղուրը խճողակ ստանալու համար։
Եռացող ջրում թեթևակի վախեցնել Սպանախի տերևները և խճողակով ստանալ փոքրիկ գնդիկներ։
Այլ տապակի մեջ տապակել մանր կտրատած սոխը, ավելացնել նախապես մանր կտրատած ավոկադոյի և պիստակի խառնուրդը, ավելացնել ձկան թափոններից ստացված արգանակը, Լիմոնի հյութը և քրքում ըստ ճաշակի։ Տապակել ձուկը և գեղեցիկ տեղավորել ափսեյի մեջ տեսանյութում պատկերված ձևով։
Բարի ախորժակ