Ձուկ համեմված բանջարեղենով. Շեֆ խոհարար Սպարտակ Նազարյանի հեղինակային աղցանը
ՏեսանյութերԱղցան բանջարեղենով և ձկով
Չինական Կաղամբ - 100գր
Նեխուր - 50 գր
Թարմ սպանախ 30գր
Բազուկ ֊70գր
Գունավոր բիբար 50 գր
Չերի Լոլիկ 4-5 հատ
0,5-ավոկադո
ՁԿԱՆ ՖԻԼԵ ֊100 գր
Բուսայուղ ֊60 գր
Կիտրոն֊0,5
Աղ ըստ ճաշակի
ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ
Կտրատել բանջարեղենները ձողիկաձև, բազուկը տապակել, այնուհետև խաշել համեմելով աղով և Կիտրոնի հյութով, թողնել մի փոքր սառչի և ավելացնել աղցանի ընդհանուր զանգվածին։
Մանր խորանարդաձև կտրատել ձկան փափկամիսը, տապակել և խառնել նույն ձևով կտրատած ավոկադոյի հետ (ցանկության դեպքում համեմել քիչ Դիժոնյան մանանեխով)։ Աղցանը տեղափոխել ափսեի մեջ տեսանյութում պատկերված ձևով։
Բարի ախորժակ