ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲամբասանքԸստ հավաստի տեղեկությունների` Օղակաձեւ այգու թենիսի կորտերի սեփականաշնորհմանը հետեւելու է «Հրազդան» մարզադաշտի նախ պետականացումը, այնուհետեւ այն քաղաքապետարանի հաշվին ապամոնտաժվելու է, որպես վթարային կառույց, որից հետո սեփականաշնորհվելու է Գռզոյին, որը այդ վայրում կառուցելու է բնակելի թաղամաս` ստանալով ֆանտաստիկ չափերի գերշահույթ: Այս հերթական ազգադավ ծրագրի թիկունքում կանգնած է Նիկոլը եւ, բնականաբար, այս ամենն անում է ոչ միայն Գռզոյի սիրուն աչքերի համար: Ի դեպ, այս ծրագրին փորձում էր դիմադրել Բուռնաշը, որը առաջին իսկ օրվանից աջակցում էր Նիկոլի հեղաշրջմանը, սակայն դա նրան չօգնեց: Նիկոլի իրավապահները Բուռնաշին բացատրեցին, որ ժամանակին նա ապօրինի է սեփականաշնորհել «Հրազդանը» եւ եթե փորձի դիմադրել, ապա կենթարկվի քրեական պատասխանատվության: Փաստը մնում է փաստ, որ սրանք ոչ միայն կառուցելու ի վիճակի չեն, այլ ի վիճակի չեն անգամ սովետի կառուցած փառահեղ կառույցները պահպանելու: