ԲԱՄԲԱՍԱՆՔ
Բամբասանք
Ըստ մեզ հասած տեղեկությունների` Իրանի ղեկավարությունը սկսել է բացահայտ կերպով դրսեւորել իր դժգոհությունը Նիկոլից ու իր թայֆայից: Վերջերս տեղի ունեցած ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդիպումը Իրանի նախագահ Ռայիսիի հետ անցել է խիստ լարված մթնոլորտում: Նախ`Գրիգորյանին ընդունել են շատ սառը եւ հանդիպման ժամանակ հատկացրել են բավականին ստորադաս տեղ: Հանդիպումից մի քանի րոպե անց Ռայիսին մեղադրել է Հայաստանի իշխանություններին Իրանի դեմ թշնամական գործողությունների մեջ եւ դուրս եկել դահլիճից առանց հրաժեշտ տալու: Մինչ այդ էլ Իրանում դեմարշի ենթարկեցին Արարատ Միրզոյանին: