Iravunk.com | Ապաշխարհության, դարձի ճանապարհ ունի, բայց հատուցման ճանապարհ չունի․Արքեպիսկոպոս Աջապահյանը երկրի ղեկավարին դարձի բերելու հնարավորության մասին
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրապարակել է Lamborghini-ի` մահացու ելքով գողության տեսանյութ Նիկոլի ժամանակաչափի ավազը վերջացավ. պետք է վերջնական պատասխան տա Ստեղծվում են նախադրյալներ ավելի խորը, ավելի սարսափելի մի հակամարտության համար, որի հետեւանքները քաղելու են սերունդները Գաբրիելյանով. Ողջ աշխարհում սկսվում են Փաշինյանի դեմ հայերի հանրահավաքները «Բագրատ Սրբազանի երթը կասեցնելու հանելու համար ազգադավը փորձում է պառակտում առաջացնել Էջմիածնում» Ստիպված էի պատմել իմ պատմությունը՝ թույլ տալով հանդիսատեսին կարեկցել իմ պայքարին. Իբրահիմ Միարի «Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ «Ժողովուրդ». Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի Ռուսները շարունակում են հարձակումը Օչերետինոյի ճակատում «Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու

Ապաշխարհության, դարձի ճանապարհ ունի, բայց հատուցման ճանապարհ չունի․Արքեպիսկոպոս Աջապահյանը երկրի ղեկավարին դարձի բերելու հնարավորության մասին

Հանդիպում

«Եկեղեցին պետք է հավասարապես հոգ տանի բոլորիս, համախմբի մեկ հավատքի շուրջ, հատկապես ինձ, եւ ինձ  դիտարկի որպես մոլորյալ, այլ ոչ թե օրինակ՝ դավաճան, խուժան»,- «Իրավունքի» հետ  զրույցում անդրադառնալով փետրվարի 10-ից Հայ առաքելական եկեղեցու դեմ ծրագրվող նոր արշավներին, ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Ինչու եկեղեցին պատգամավորին ու իր նմաններին չի ընկալում որպես մոլորյալ՝ փորձելով դարձի բերել, առավելեւս որ նրանք հենց դրան են սպասում, փորձեցինք հետաքրքրվել Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից, ով այսպես պատասխանեց․

-Բա հինգ տարի շարունակ դա ենք անում, ասում ենք՝ էս մի արեք, էն մի արեք, բայց ո՞վ է լսում։

-Ասում են վիրավորում եք, ոչ թե դարձի բերում, ասում եք ապազգային են, դավաճան են․․․

-Բայց վարչապետը չի՞ ասել, որ իրենք չեն վիրավորվում դավաճան բառից, ապազգայինից ինչի՞ են վիրավորվում։

-Բայց Աղազարյանը վիրավորվում է։

-Եթե իրեն չի վերաբերում էլ ինչու է իրեն վերագրում, մենք որեւէ մեկին չենք վիրավորում։

-Ասում է, որ հոգեւոր ծառայության բուն գործունեությունը թողած հոգեւորականները զբաղվում են քաղաքականությամբ, իսկ դա նա չի ընդունում։

-Հոգնեցինք ասելով, որ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, մենք մոլորյալներին դարձի ենք ուզում բերել, բայց իրենք դարձի չենք գալիս։ Իսկ Ավետարանական առակը ասում է, երբ մի ծառը մշակում ես, տակը փոցխում ես, գոմաղբ, պարարտանյութ լցնում, որ պտուղ տա, բայց տարիներ շարունակ չի տալիս, ստիպված կտրում ու տալիս են կրակի բաժնին։ Սա էլ հո մենք չենք ասում, այլ Ավետարանը, իսկ վարչապետը սիրում է չէ՞ Ավետարանից մեջբերումներ անել։

-Ուզո՞ւմ եք ասել, որ հասել ենք նրան, որ այլեւս փրկություն չկա ու կրակի բաժի՞ն են դառնալու։

-ՉԷ, չեն հասել, բայց մոտ են հասնելուն, կարելի է ասել ոմանք հասել-անցել են, ոմանք հասնելու ճանապարհին են։ Դրա համար էլ եկեղեցին իրենց դարձի է կոչում, դավաճանությունն էլ մոլորության կերպ, դավաճանն էլ կարող է դարձի գալ, այլ հարց է այդ զղջումը կընդունվի՞, թե՞ ոչ, հետեւանքները կվերանան-չեն վերանա, բայց դավաճանն էլ իրավունք ունի զղջալու, ինչ խոսք։

-Երկրի ղեկավարը ապաշխարհելու հնարավորություն ունի՞։

-Ապաշխարհության, դարձի ճանապարհ ունի, իհարկե, բայց կատարածի հետեւանքները չի կարող վերացնել, հատուցման ճանապարհ չունի, չի կարող հատուցել հասցրած վնասը։ Թե չէ ապաշխարհելու ճանապարհ բոլորն էլ ունեն։

-Սրբազան, ի՞նչ կասեք եկեղեցու դեմ իրականացվող եւ նախապատրաստվող արշավների մասին, ինչպե՞ս է պատրաստվում դիմակայել եկեղեցին։

-Եկեղեցին իր ստեղծման օրվանից արշավների է դիմակայում, այնպես որ այդպիսի արշավներ կլինեն, կանցնեն, դեռ չի գտնվել ուժ, որ կարողացել է եկեղեցուն հաղթել և չի գտնվի նման ուժ, որովհետև եկեղեցին ղեկավարվում է ոչ թե մարդկանց կողմից, ինչպես շատերը ցանկանում են տեսնել, այլև Աստծո կողմից, իսկ Աստծոն ոչ ոք չի կարող հաղթել:

Եկեղեցին կշարունակի իր ընթացքը 22-րդ, 23-րդ դարում էլ, մինչև Քրիտոսի երկրորդ գալուստը կհասնի: Բոլոր տեսակի իշխանությունները գնացել են, եկեղեցին մնացել է, էս իշխանությունն էլ կանցնի եկեղեցին կմնա, պիտի մտածեն այնպես գործեն՝ որպեսզի անեծքի տակ չըկնեն, ոչ միայն ժողովրդի անեծքի, այլև Աստծո։

-Սրբազան, իշխանականները ասում են, որ նախկինում հոգեւորականները չէին համարձակվում իշխանությունների հասցեին մի թթու խոսք ասել, իսկ այսօր թիրախ են դարձրել իշխանություններին։

-Ամբոխի համար կարևոր էր նախկինների խաչվելը և ոչ խնդիրներից ազատագրումը, այդ նույն ամբոխը շարունակում է աջակցել գրծող իշխանությանը, որովհետև ուզում է նախկիններին խաչված տեսնել։ Նախկինների օրոք սոցիալական, տնտեսական, բարոյահոգեբանական բազմաթիվ թերացումներ կային, բայց նախկինների օրոք գոնե մեծ երկիր ունեինք, հաղթանակած բանակ ունեինք, պետական կառույցներ ունեինք գործող, բայց այս ամենը մեր ժողովրդի համար նվազ կարևոր է դառնում, կարևորվում են սրա-նրա ապարանքների հարցերը, այնինչ, հայրենիքի սահմաններին, անվտանգությանը որևէ այլ բան չպետք է հակակշռեր։

 



Լոս Անջելեսի ոստիկանությունը հրապարակել է Lamborghini-ի` մահացու ելքով գողության տեսանյութՆիկոլի ժամանակաչափի ավազը վերջացավ. պետք է վերջնական պատասխան տաՍտեղծվում են նախադրյալներ ավելի խորը, ավելի սարսափելի մի հակամարտության համար, որի հետեւանքները քաղելու են սերունդներըԳաբրիելյանով. Ողջ աշխարհում սկսվում են Փաշինյանի դեմ հայերի հանրահավաքները«Բագրատ Սրբազանի երթը կասեցնելու հանելու համար ազգադավը փորձում է պառակտում առաջացնել Էջմիածնում»Ստիպված էի պատմել իմ պատմությունը՝ թույլ տալով հանդիսատեսին կարեկցել իմ պայքարին. Իբրահիմ Միարի«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ«Ժողովուրդ». Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվիՌուսները շարունակում են հարձակումը Օչերետինոյի ճակատում«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղելԾանր հարված է հասցվել ուկրաինական էներգետիկ համակարգինՆիկոլյան իշխանությունների հանցավոր գործունեության եւս մեկ դրվագՄարդը պետք է կարողանա չափավոր ապրել. 100-ամյա Ներսես պապի բացառիկ հարցազրույցըԲոլորը  գոռում են` երգիչներ, դերասաններ ո՞ւր եք… նախ դուք ինքներդ կողմնորոշվեք, նոր մեզ կանչեք. ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՀայրենական մեծ պատերազմում զոհված հորեղբորս նամակներն ու սեւ թուղթը պահում ենք որպես սրբազան մասունք. ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆՀերթական զանգվածային հարվածն ՈւկրաինայինՀՀ ՊՆ-ն հայտնում է պայմանագրային զինծառայողի մահվան մասինՎեց տարի է սուտն օրենքով գործում է մեր երկրում. ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՅուրաքանչյուրն այսօր պարտավոր է կանգնել Բագրատ Սրբազանի կողքին.Արմինե Գրիգորյան (հատված հաղորդումից)ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵՀՈՎԻՏ ԳՅՈՒՂՈՒՄ։Մոսկվան հենց այնպես չէ, որ ի ցույց դրեց միջուկային զինանոցը Պատահական չէ, որ Սրբազանի երեւանյան հավաքը կհաջորդի Նիկոլի Մոսկվայից վերադարձին10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել է կրակոցԱմենավտանգավոր մասնագիտության նվիրյալըՆաիր Տիկնիզյանը և Յանա Ռոմաշկինան սպասում են իրենց առաջնեկին(ֆոտո)Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրելԲԱՄԲԱՍԱՆՔԼավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, երկու վախը մի մահ է․ ՎանեցյանԱլիևը հատուկ իրեն վնասել է, որ բանակից ազատվի, երիտասարդնե'ր, իմացեք ռազմական պատմություն ոչխարներ... Էս շարժումը մարդու շարժում ա, ոչ, թե ձեր պես կեր վաստակելու...Հնարավո՞ր է հաղթել նիկոլիզմին՝ փորձված արեւմտյան տեխնոլոգիաներովԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԶԱՐՄԱՆՔԵկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման. Գերագույն հոգևոր խորհուրդՀանդիպում իսպանացի գրող Վիսենտե Մարկոյի հետ Չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամի հարևանի հետ անվտանգության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուներըՄեր հողերից ոչ մի սանտիմետր չի անցնում, այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի ղեկավարը մանրամասներ է ներկայացնումԿայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 100 միլիոն դոլար կտրամադրի ՀայաստանինՎստահ եմ, որ Ադրբեջանը 4 գյուղ էլ Սյունիքից չի պահանջելու, որովհետև դա լեգիտիմ չի. ՓաշինյանԳլխապտույտ, որովայնի ցավ.Անոթային խնդիրների քողարկված ահազանգերԱյս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. ԿադիրովԲագրատ Սրբազանը մոռացել է իր ուսապարկը, եթե ուսապարկը չկա, ինքը հաջողության չի հասնի. Գագիկ Մելքոնյան.news.amՊուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. ՓաշինյանԲաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներումԵկեղեցու բարձրագույն ղեկավարությունը ձախողել է հոգևոր առաջնորդությունը, հնարավոր է Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ չեն կարդացել․ ՓաշինյանՇտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրելԻ՞նչ, կարծում եք Վանեցյանին էդ մի երկու րոպեն են ձայնագրել, իհարկե ոչ. ՓաշինյանՌԴ կառավարությունը հրաժարական է տվելԴեմ եմ ցանկացած հեղափոխության, դեմ էի նաեւ 2018թ.-ի հեղափոխությանը. Հայտմի փաստաբանը առկա գործընթացների մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода