ՇՏԱՊ. Աշոտյանի գործով նիստին խոչընդոտվում է պատգամավորների եւ լրագրողների մուտքը
ԳրադարանՀՀ հակակոռուպցիոն դատարանում խոչընդոտվում է լրագրողների աշխատանքը: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դատական նիստին մի շարք ԶԼՄ ներկայացուցիչներ մնացել են դրսում: Պատճառաբանում են, թե տեղ չկա, կարծես թե, լրագրողները թատրոն էին եկել եւ պետք է տոմսերը նախապես գնեին: Նույն իրավիճակում հայտնվեցին նաեւ պատգամավորները: Նրանք մնացին միջանցքում, թեպետ եկել էին երաշխավորություն ներկայացնելու` խափանման միջոցի փոփոխության համար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ