Փոխարժեք: $ , ,
«Արտաշատ» բկ-ի աշխատակիցները արդեն մի քանի ամիս է աշխատավարձ չեն ստանում. ԱՀԱԶԱՆԳ ՀՀ իշխանությունն օգտագործում է Սամվել Բաբայանին. Ձյունիկ Աղաջանյան Իսկ ո՞ւր էր այդ նախագահը, երբ Արցախը Փաշինյանը թողել էր շրջափակման մեջ, եւ կոտորվում էին մեր հայրենակիցները. Անդրեասյան Անաստաս Իսրայելյանն առաջարկում է ձեւավորել Արցախի ժամանակավոր ադմինստրացիա 2024-ի Ամանորին մի հագեք այս գույները. բախտը կհեռանա ձեզանից Մեր երկրներն ունեն դարավոր կապեր, ինչո՞ւ Փաշինյանը հանկարծ սկսեց մեզ անհանգստացնել. Աբխազիայի էքս վարչապետ Կանխատեսելի էր, որ հիմա Լարսի կուտակումները կփորձեն ուռա՜-հայրենասիրական կոչերով լղոզել․ Բաբկեն Պիպոյանը փակագծեր է բացում Տարեկան 160 հազարի հետեւում թաքնված «թակարդը» բացահայտում է «Վարորդի ընկեր» ՀԿ-ի նախագահը Ինչ է սպասվում ռուսական դրամատիկական թատրոնում դեկտեմբերին Անձրեւ Էջմիածնում. Ալլա Հակոբյան

«Ինձ համար երբեք հայկական Արցախի էջը փակված չի լինելու». Սերժ Սարգսյան

Հրապարակախոսություն

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի այս խոսքերի կարևորագույն թեզն այն է, որ արցախյան հիմնախնդրի հարցը դեռ ավարտված չէ, Արցախի լինելիության հույսը չի մարել և Արցախի գոյությունը հնարավոր է, ինչքան էլ, որ այսօր թվում է, թե այն վերջնականապես տապալված է նիկոլ փաշինյանի և իր տերերի կողմից, ինչքան էլ խնդիրը փորձում են փակել և 120.000 մեր հայրենակիցները բռնագաղթվում են՝ լքելով իրենց հայրենի հողը։

Մենք պետք է հասկանանք, որ Սերժ Սարգսյանի խոսքում կա հստակ ուղերձ՝ չհուսահատվելու և պայքարելու, իսկ պայքարելու միակ հնարավորությունը միասնականությունն է , պայքարի ջահը վառած պահելով առաջ գնալն է։ 

Պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ պայքարել ենք մեր ազգի գոյության համար և 1915 թվականից հետո մտածել ենք, թե ազգի գոյությունն ընդհանուր առմամբ հնարավոր չէ:

Մենք այսօր ապացուցել ենք, որ որպես ազգ կարող ենք գոյատևել, երբ 1915 թվականի ցեղասպանությունից ընդամենը 3 տարի անց հայ ազգը կարողացել է ոտքի կանգնել:

1918 թվականի մայիսի 23-ին հայ ազգը կարողացավ ուս-ուսի տված դուրս վռնդել թուրքին ՀՀ-ից: Այդպիսով, մենք հստակ կարող ենք ֆիքսել, որ, երբ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ասում է` պետք չէ հուսահատվել, դա կարծիք չէ, այլ պնդում, որը հիմնված է պատմական փաստերի հիման վրա: Հազարամյակներ ի վեր մենք կյանքի ու մահվան կռիվ ենք տվել և այդ կռիվը տվել ենք այսօրվա՝ Արցախի ու Հայաստանի լինելիության համար, և այդ լինելիությունը հիմնված է մեր հաղթանակների վրա, այն հաղթանակների, որոնք մենք կերտել ենք թե´ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ ունեցանք 5 մարշալ, 70.000-ից ավել շքանշանակիր, ովքեր հաղթանակ են կերտել և հայը մտել է Բեռլին` որպես հաղթանակած զինվոր, երբ ամբողջ աշխարհը մտածում էր, որ դա անհնար է:

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը կարող է խոսել ճիշտ բալանսավորված քաղաքականության մասին, քանի որ մենք ականատես ենք եղել 2008-2018թթ. ճիշտ վարվող քաղաքականության` հայկական բովանդակությամբ լեցուն՝ արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացին։ Եվ այդ ճիշտ բալանսավորված դիվանագիտությունը մեզ թույլ տվեց 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ և´ դիվանագիտական, և´ ռազմի դաշտերում հաղթանակներ տանել: 

Հայ ազգի համար դա բաղձալի հաղթանակ և անվտանգության երաշխիք էր: Մենք ապրում էինք այնպիսի երկրում, որտեղ չկային օկուպացված հայկական տարածքներ և հայկական տարածքներում չկային ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներ:

Այսօր, երբ մեր գլխավոր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ դիվանագիտական փոխհրաձգությունն արդեն հասել է մաքսիմալ լարված աստիճանի, երբ դիվանագիտական փոխհրաձգությունը փոխվել է արդեն շատ վտանգավոր զարգացումների հնարավորության, այն է՝ ՀՀ կառավարիչների կողմից իրականացվող արշավի, որը բերում է հակառուսական տրամադրության, որը բերում է թուրքական օրակարգի սպասարկման, և Ռուսաստանին տարածաշրջանից դուրս բերմանը՝ հանգիստ ապրելու կեղծ թեզերով, այդտեղ հռետորական հարց է առաջանում այդ թեզերը գեներացնողների կողմից մեր խաբված ժողովրդին, երբ ասում էիք` Ղարաբաղը տանք հանգիստ ապրենք, հիմա հանգիստ ապրու՞մ եք:

Այն մարդիկ, ովքեր մտածել են, որ Արցախը տանք հանգիստ ապրենք, հիմա հասկանում են, որ աղետը մոտենում է հենց իրենց և այդ աղետից խուսափելու միակ լուծումը համախմբվածությունն է։ 

Սերժ Սարգսյանը հաղթանակած ղեկավար է և այն կուսակցության առաջնորդն է, որի անդամները դեռևս 1988 թվականից քայլեր են ձեռնարկել, որ ՀՀ-ն որպես պետություն գոյություն ունենա, այն առաջնորդն է, ում համար Արցախի ժողովրդի իրավունքի իրացման հարցը միշտ եղել է առաջնային և կարմիր գիծ է եղել բանակցային բոլոր փաստաթղթերում, Սերժ Սարգսյանը սպասարկել է հայկական պետական շահը և հանդիսացել է այն պետական մտածողություն ունեցող մարդը, ում համար Արցախի ու Հայաստանի ապագան ամեն ինչից վեր է։ 

Երբ մարդիկ հարցնում են` արդյո՞ք հնարավոր է չհուսահատվել, ինչ-որ բան փոխել.

Իհարկե’ հնարավոր է. մենք պատմություն ունենք և պետք է հասկանալ, որ ցանկացած վատ իրավիճակում եղել են հայրենատեր ու ազգանվեր գործիչներ, որոնք ապահովել են առաջընթաց իրենց երկրի համար։

Մեզ համար հերոսական օրինակներ են և’ Արցախյան առաջին պատերազմը, և’ Ապրիլյան քառօրյան։ Այսօր, երբ հայ ազգի գլխին կախված է դամոկլյան սուրը, պետք է հիշենք նաև Թուրքիայի պաշտպանության նախարարի Յաշար Գյուլերի խոսքը` Սյունիքի, Զանգեզուրի միջանցքի և ընդհանուր առմամբ ՀՀ ապագայի մասին: Մենք պետք է ի վերջո հասկանանք, թե նիկոլ փաշինյանին ինչպես են վերաբերվում, և գիտակցենք՝ չհիասթափվելու, չկոտրվելու մասին, ուժ չգտնենք մեր մեջ շարունակելու պայքարը։ Չպայքարելու դեպքում, այս ճակատամարտը կլինի ՀՀ ժողովրդի վերջին ճակատամարտը, որտեղ հայ ժողովուրդը պարտություն կկրի` նիկոլ փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով։

Մենք եղել ենք, կանք ու պետք է լինենք, պետք է պաշտպանենք մեր ազգային շահերը, այն դիտարկենք որպես առաջնային շահ և կարողանանք վերջ տալ հուսահատությանը, այլատյացությանը, հուսալքությանը, բևեռացված հասարակությանը, սևերին և սպիտակներին, պետք է կարողանանք հասկանալ այն երկու ուղղությունները, որոնք նախագահի խոսքում հստակ էր. Առաջինը ուղղությունը հպարտ լինելու մեղքի մեջ էր, երկրորդը՝ հուսահատության մեղքի մեջ էր:

Առաջինին մենք ականատես ենք եղել 2018 թվականին, երբ նիկոլ փաշինյանը մարդկանց մեջ սերմանելով հպարտ քաղաքացու կոչումը տարավ այդ քաղաքացիներին դեպի կործանում։ 

Իսկ այսօր հուսահատությունը կբերի ՀՀ վերջին էջը թերթելուն:

Մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ ունեցած բարիդրացիական հարաբերությունները միտումնավոր փչացնելով նիկոլը նպատակ ունի ՀՀ-ին աշխարհաքաղաքական այս իրավիճակում թողնել միայնակ և հողերի հանձման գործընթացներն ավելի արագ ավարտին հասցնել:

Չմոռանանք նաև, որ Հռոմի ստատուսը շարունակությունն է Յուրի Խաչատուրովի ձերբակալման, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին օդանավակայանում չդիմավորելու, աննա հակոբյանի Ուկրաինա այցի և այլ նմանատիպ թշնամական երևույթների:

ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆ


«Արտաշատ» բկ-ի աշխատակիցները արդեն մի քանի ամիս է աշխատավարձ չեն ստանում. ԱՀԱԶԱՆԳՀՀ իշխանությունն օգտագործում է Սամվել Բաբայանին. Ձյունիկ ԱղաջանյանԻսկ ո՞ւր էր այդ նախագահը, երբ Արցախը Փաշինյանը թողել էր շրջափակման մեջ, եւ կոտորվում էին մեր հայրենակիցները. ԱնդրեասյանԱնաստաս Իսրայելյանն առաջարկում է ձեւավորել Արցախի ժամանակավոր ադմինստրացիա2024-ի Ամանորին մի հագեք այս գույները. բախտը կհեռանա ձեզանիցՄեր երկրներն ունեն դարավոր կապեր, ինչո՞ւ Փաշինյանը հանկարծ սկսեց մեզ անհանգստացնել. Աբխազիայի էքս վարչապետԿանխատեսելի էր, որ հիմա Լարսի կուտակումները կփորձեն ուռա՜-հայրենասիրական կոչերով լղոզել․ Բաբկեն Պիպոյանը փակագծեր է բացումԻնչ է սպասվում Պարոնյան թատրոնում դեկտեմբերինՏարեկան 160 հազարի հետեւում թաքնված «թակարդը» բացահայտում է «Վարորդի ընկեր» ՀԿ-ի նախագահը Ինչ է սպասվում ռուսական դրամատիկական թատրոնում դեկտեմբերինԱնձրեւ Էջմիածնում. Ալլա ՀակոբյանՌուսաստանի դրոշը Մարինկայի քաղաքի արևմտյան ծայրամասում էԿիեւում պատրաստ են իրար մորթելԱլենն այդ ինչ 15-օրյա ժամանակաչափ միացրեց«Հանդիսատեսին խոստացել էի, որ 75-ամյակս անպայման կրկեսում ենք տոնելու». ՍՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆՎախի մթնոլորտը մեզ կործանման կտանի. ՍԱՐԳԻՍ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆՍպասեք նոր գործընթացների. հնարավոր են խորհրդարանական արտահերթ ընտրություններ. Բալասանյան«ՉԻ ԵՂԵԼ ԱՅԴՊԻՍԻ ՄԱՐԶԻԿ, ՈՐ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԱՆԸՆԴՄԵՋ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ ՆՎԱՃԻ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԳԱՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԹշնամուն հաղթելը կրկնակի հաղթանակ է. Ռուսլան ԱսլիկյանՎլադիմիր Գասպարյակի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է բացակայելու արգելքովՀիմա էլ ոտնահարվում է կայանատեղիներին մոտ ապրող մարդկանց իրավունքները. քաղաքացին` փոխքաղաքապետինԱրցախի տարբեր կուսակցությունների երիտթեւերի եւ ՀԿ-ների ղեկավարները վերլուծական կենտրոն են ստեղծել ԵրեւանումԻնչու ինչ կարելի է հրեաներին, չի կարելի հայերին․ Հայկ Բաբուխանյան«Ամերիկակենտրոն աշխարհի» ավարտը մոտ է. ՊեսկովԱրագած Ախոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով և գրավովԹուրքիայում երկրաշարժ է գրանցվելՆախկին «Մանկական աշխարհ» հանրախանութն ու դրա շուրջ ստեղծված առեղծվածըԱկնհայտ է, որ Արցախը հայաթափվել է Փաշինյանի գիտությամբ ու լուռ համաձայնությամբ. Էդուարդ ՇարմազանովՀայաստանը գիտեր մեր հարձակման մասին. ԲայրամովՉի կարելի Նիկոլի վարչապետությամբ թույլ տալ նոր արտահերթ ընտրություններ. Արտակ ԶաքարյանՌԴ ՄԻՊ գրասենյակը 6 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան«ՏԱՐԻՆ ՍԿՍԵՑԻ ՈՒ ԱՎԱՐՏԵՑԻ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆԲաքուն խոչընդոտներ չի տեսնում Երևանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրման համարԿարապետ Պողոսյան. Ինչի՞ց և ումի՞ց են զգուշանում ռուսները...ԵԱՏՄ–ի հետ ներքին քննարկումներ կունենանք մեքենաների մաքսազերծման գների մասին. Վահան ՔերոբյանՄեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը ցույց է տվել սուրբծննդյան շքեղ զարդարանքները Վինձորի ամրոցում (լուսանկարներ)Պապիկյանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են համագործակցային և անվտանգային հարցեր Ալեքսանդր Լուկաշենկոն ու Իլհամ Ալիևը հանդիպել ենԻնչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 1-ին տարադրամի շուկայումՕրվա խորհուրդ. Դեկտեմբերի 1Դեկտեմբերին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 4-5 աստիճանով, տեղումների քանակը` նորմային մոտԻսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները ԳազայումԱԽ քարտուղարը կմեկնի Վաշինգտոն, կքննարկվի ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգըՀԱՊԿ-ից դուրս է գալիս՝ ին՞չ անի, թե՞ մտածում է՝ Երևանը չեն գնդակոծի. Հովհաննես ՍահակյանՀայաստանը տեղեկացված է եղել Արցախում իրականացված «հակաահաբեկչական միջոցառումների» մասինԱստղագուշակ դեկտեմբերի 1-ի համարGmail էլփոստի ծառայությունում մասշտաբային խափանում է տեղի ունեցել Հայաստանը պետք է գիտակցի, որ խաղաղության ճանապարհն անցնում է երկկողմ երկխոսությամբ․ ԲայրամովԻնչ է սպասվում «Թատրոն Կայարան»-ում դեկտեմբերինԿենդանակերպի այս 4 նշաններին Վիշապի տարին կբերի հաջողություն եւ հարստություն. Որոնք են նրանք

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода