«Ադամ Բարրո եւ ընկերներ». ինչ է սպասվում խաչատրյանական հոբելյանական համերգին
ՄշակութայինՀոկտեմբերի 3-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա վոկալ-դաշնամուրային դասական համերգ՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին։
«Ադամ Բարրո եւ ընկերներ» խորագրով բարեգործական համերգին կմասնակցեն հայ դասական երգի աստղերը։ Երեկոյի ընթացքում կհնչեն բացառապես մեծանուն կոմպոզիտորի ճանաչված եւ սիրված ստեղծագործությունները։ Ինչպես նաեւ առաջին անգամ երաժշտասեր հանրությունը կունկնդրի Խաչատրյանի հեղինակած հիմնը՝ Արշակ Բանուչյանի բառերով եւ «Ձոն Հայրենիքիս» ստեղծագործությունը՝ մարսելաբնակ գրող, հրապարակախոս Կարեն Խուրշուդյանի նոր ծնունդ առած խոսքերով։
Բարեգործական համերգի ամբողջ հասույթը տրամադրվելու է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներում լույս աշխարհ եկած նորածիններին: