Iravunk.com | Պասիվություն, պոպուլիզմ. ինչպիսին էր նախընտրական քարոզարշավի մեկնարկը
Հնարավո՞ր է հաղթել նիկոլիզմին՝ փորձված արեւմտյան տեխնոլոգիաներով Ինչո՞ւ են մեզ պատերազմներով վախեցնում. Բագրատ Սրբազան Խարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու «Տեր ողորմեա'». Սոլակում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցները հոգևոր երգեր են երգում Կիրանցում լարված է․ բնակիչները տեսնում են՝ ինչպես են ադրբեջանցիները մոտենում, սյուներ տեղադրում Հնարավոր է, որ իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները․ «Տավուշը հանուն հայրենիքի» Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. փաստաբաններ Վե՜րջ Նիկոլին. Տիգրան Ուրիխանյան Մոսկվան սպառնացել է պատասխան հարված հասցնել Բրիտանիային՝ ՌԴ տարածքի վրա բրիտանական հրթիռներով ուկրաինական հարձակումների դեպքում ՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐ. ՇԱՐԺՄԱՆ ՆՈՐ ՔԱՅԼԵՐԳԸ

Պասիվություն, պոպուլիզմ. ինչպիսին էր նախընտրական քարոզարշավի մեկնարկը

Ներքաղաքական

«Ժողովրդի ձայնը» փորձագիտական ակումբը Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ մոնիթորինգ է իրականացրել, նվիրված քարոզարշավի մեկնարկին ու քաղաքական ուժերի ստարտային հնարավորություններին: Մոնիթորինգի արդյունքները ներկայացնում ենք ստորեւ:

Ըստ այդմ, փորձագիտական ակումբի ֆոկուս խմբերն արձանագրել են, որ նախընտրական քարոզարշավի մեկնարկը բավականին պասիվ է տրվել, ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի միջեւ ընտրապայքարը դեռեւս այդքան էլ դինամիկ ընթացք չունի: Նախընտրական քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում ակնհայտ է ոչ միայն ուժերի, այլեւ երւանցիների պասիվությունը: Փորձագետներն արձանագրում են, որ ըստ քարոզարշավի առաջին շաբաթվա արդյունքների՝ քաղաքական ուժերը դեռեւս չեն կարողացել գրավել երեւանցիների հետաքրքրությունն ու իրենց օրակարգով գրավել նրանց ուշադրությունը:

Քաղաքական ուժերն էլ, կարծես, ջանք չեն գործադրում այդ պասիվ հետաքրքրությունը կոտրելու, ակտիվացնելու քաղաքական գործընթացը: Որոշ ուժեր փորձում են արտաքին քաղաքական աստառ տալ երեւանյան գալիք ընտրություններին, անգամ հակառուսական տրամադրություններ գեներացնել, օրինակ՝ Տիգրան Խզմալյանը քարոզարշավն անցկացնում ԵՄ դրոշով, իսկ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը քարոզարշավի ընթացքում դարձյալ բարձրաձայնում է ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը: Որպես նրանց հակակշիռ, օրինակ, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը ներկայանում է որպես հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման ջատագով:

Մոնիթորինգ իրականացրած փորձագետները նշում են, որ ծրագրային առումով քաղաքական ուժերի մեծ մասի մոտ գերակշռում է պոպուլիզմը, իրական խնդիրները չեն արտացոլվում եւ երեւանցիներին չեն ներկայացվում նրանց հուզող խնդիրների լուծումները, փոխարենը այլընտրանքային իրականություն է հրամցվում՝ դժվար իրականացվելիք ծրագրերով:

Այդպես, իշխանության թեկնածուն խոստանում է ամեն տարի մետրոյի նոր կայարան բացել, մեկ այլ թեկնածու խոսում է տրանսպորտն անվճար դարձնելու մասին եւ նմանատիպ այլ խոստումներ են հնչում: Մինչդեռ, ինչպես վկայում են «Ժողովրդի ձայնը» փորձագիտական ակումբի հարցումները երեւանցիների շրջանում, նրանց հետաքրքրում են այնպիսի խնդիրների լուծումներ, ինչպիսիք են ջրամատակարարումը, աղբահանությունը, Երեւանի օդի աննախադեպ աղտոտվածության մակարդակն ու դրա դեմն առնելու ուղիները, փողոցների բեռնաթափումը, տրանսպորտի խնդիրը եւ այլն: Նաեւ երեւանցիներին շատ հետաքրքրում է առողջապահական ոլորտին առնչվող հարցերը, մանկապարտեզների խնդիրը, քանզի ոչ բոլոր երեխաներն են կարողանում հաճախել պետական մանկապարտեզներ անգամ տարիներով հերթագրված լինելու պարագայում: Այս հարցերն են, որ առաջնային նշում են երեւանցիները հարցումների ժամանակ:

«Ժողովրդի ձայնը» փորձագիտական ակումբի ֆոկուս խմբերը Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավի ընթացքում կշարունակեն հետեւել թե՛ քաղաքական ուժերի կողմից իրականացվող ընտրական կամպանիայի ընթացքին, թե՛ երեւանցիների տրամադրություններին՝ հասկանալու, թե սեպտեմբերի 17-ին ինչ ընտրություն են կատարելու մայրաքաղաքի բնակիչները:

Հարցումներն իրականացվել են Երեւանի վարչական բոլոր շրջաններում, շուրջ 1200 երեւանցիների շրջանում:



Հնարավո՞ր է հաղթել նիկոլիզմին՝ փորձված արեւմտյան տեխնոլոգիաներովԻնչո՞ւ են մեզ պատերազմներով վախեցնում. Բագրատ Սրբազան«Ռեալ Սոսյեդադը»` Արսեն Զախարյանին վարձավճարով այլ ակումբ ուղարկելու մասինԽարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու«Տեր ողորմեա'». Սոլակում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցները հոգևոր երգեր են երգումԿիրանցում լարված է․ բնակիչները տեսնում են՝ ինչպես են ադրբեջանցիները մոտենում, սյուներ տեղադրումՀնարավոր է, որ իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները․ «Տավուշը հանուն հայրենիքի»Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. փաստաբաններՎե՜րջ Նիկոլին. Տիգրան ՈւրիխանյանՄոսկվան սպառնացել է պատասխան հարված հասցնել Բրիտանիային՝ ՌԴ տարածքի վրա բրիտանական հրթիռներով ուկրաինական հարձակումների դեպքումՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐ. ՇԱՐԺՄԱՆ ՆՈՐ ՔԱՅԼԵՐԳԸ«Իրավունք» թերթը միանում է Փաշինյանի ասուլիսի բոյկոտինՄեր եզդիական համայնքի եղբայրները մեզ հետ են, գալիս էին նաև Կիրանց, Ոսկեպար. Բագրատ ՍրբազանՀայկական պատմամշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձ․ «Արևմտյան Ադրբեջան» TV են բացելՄխիթարյանը բարձր մակարդակի խելացի ֆուտբոլիստ է.ՊառոլոՓաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովըԻշխանությունը քարտեզներում չի ներկայացնում հանձնվող տարածքների իրական չափը․ հայտարարությունԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՏարածքի տիրոջը ճնշել են, որ մեզ տեղ չտրամադրի ժողովրդավար Հայաստանում. Բագրատ ՍրբազանԻլհամ Ալիևը ևս չի մասնակցի Մոսկվայում Մայիսի 9-ի շքերթինԽլված է պատիվը, գողացված՝ ուրախությունը. Բագրատ ՍրբազանԶԱՐՄԱՆՔԴժվար է հաջողության հասնել առանց Արցախի կարգավիճակը որոշելու. Արցախյան շարժման ակտիվիստը` Արցախ վերադարձի մասինՑուցարարներին անիծող կինը ՔՊ-ական Մարիա Կարապետյանի հորաքու՞յրն է․ Politik.am (տեսանյութ)Արդեն գոռում են՝ Բագրատ վարչապետ. իրեն խաբելու են, «քցեն». Գագիկ Մելքոնյան.NEWS.amԲԱՄԲԱՍԱՆՔՄայիսի 6-ի դրությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է թվով 40 սահմանային սյունԱռաջիկայում Բաքվի հետ վերջնականապես կկարգավորենք կապերը Ալմա - Աթայի հռչակագրի հիման վրա․ ՄիրզոյանՄայիսի 8-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումըՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ  ԸՆԴԴԵՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻԱռջևում ոստիկանական զորքեր են, չտրվեք սադրանքների. Բագրատ ՍրբազանՄիանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է ՇուշիՍտեղծել ազգային փրկության ժամանակավոր կառավարություն․ հայտարարությունՄի հատ մարդ կա, պետք ա գործից հանել. Բագրատյանը միացավ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ)Մեր հեռախոսները ԱԱԾ-ն լսում է, լավ է՝ կկրթվեն, սաղմոսներ ու Կտակարան կկարդան ու կփոխանցեն վերևներինԿայացել է Ծինփին-Մակրոն-Ֆոն դեր Լյայեն հանդիպումըՄազակալման պատճառները եւ անդառնալի հետեւանքներըԱջակցում ենք Սրբազանին. Արթիկի թեմի առաջնորդՌուսաստանում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբԱրդեն բոլոլա եղել ա, թող իրա կամքով ռադ լինի. հայտնի երգիծական պատմության հերոսը միացել է երթին (տեսանյութ)ՔՊ բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում մեզ, թե ինչպես կարող են միանալ հոգևոր շարժմանըՃշմարտությունը պիտի ստին հաղթի մեր երկրում, թե դա ինչ արժեք ու գին կունենա, կտեսնենք. Բագրատ ՍրբազանԿեղծ հայտարարություն է․ կիրանցեցիների և Բագրատ Սրբազանի միջև որևէ տարաձայնություն չկա․ կիրանցեցիներ (տեսանյութ)Ձեր նպատակը ՀՀ չունենալն է, ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Դավաճանին պիտի ավանակի վրա թարս նստացնենք, որ երեխաները տեսնեն ու այդպես դաստիարակվեն. Ղուկասյան (տեսանյութ)Եկեղեցին տնտեսական հիմնարկ է դարձել՝ հարյուրապատիկ շահույթով. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Պուտինը Բեռլուսկոնիին կերակրել է իր սպանած եղջերուի սրտովՊլաններ կան և մայիսի 9-ին ամեն ինչ ավելի պարզ է լինելու. Սուրեն ՊետրոսյանՊուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքների
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода