Արտաշատում հայտնաբերել են Հայաստանի ամենահին եկեղեցին Wildberries-ի շուրջ նոր իրադարձություններ են զարգանում Շանել 5 օծանելիք - Լեգենդար բույր Մանդարինով դիետա․ Ամանորից առաջ նիհարելու ամենահամեղ եւ հեշտ միջոցը ՀՀ-Թուրքիա հարաբերություններում կա մեկ մեծ խոչընդոտ, դա Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ. Ռուբինյան Հոկտեմբերի սկզբից Գազայի հատված սնունդ չի մտել Սյունիքում ծեծի ենթարկված եղբայրներից մեկը գիշերը մահացել է Ճշգրիտ հրթիռային հարված. ոչնչացվել է ուկրաինական կարևոր կամուրջը (Տեսանյութ) Իրանն ակտիվորեն մահափորձ է ծրագրում Դոնալդ Թրամփի դեմ. Politico Պապիկյանի ուղեկցությամբ ԵՊՀ պատվիրակությունն այցելել է սահմանագոտի

Ո՞ւր է տանում Նիկոլ Փաշինյանի հակառուսական քաղաքականությունը. Արման Ղուկասյան

Ներքաղաքական

Հայաստանի կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վարում է ընդգծված հակառուսական քաղաքականություն, նպատակ է դրված Հայաստանն ամբողջությամբ կտրել Ռուսաստանից եւ տանել դեպի Արեւմուտք: Ու այս ճանապարհին Փաշինյանն ու իր թիմը որեւէ բանի առջեւ կանգ չեն առնի, քանի որ հակառուսական քաղաքականությունը Փաշինյանի համար հնարավորություն է պահել իր իշխանությունը, որովհետեւ եթե առաջ նախկիններին մեղադրելով էր նա իշխանությունը պահում, ապա 5 տարի անց այդ միջոցն այլեւս էֆեկտիվ չէ: Իսկ հակառուսական քաղաքականությունը հնարավորություն է բոլոր մեղքերը, պարտություններն ու ձախողումները բարդել ՌԴ-ի վրա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժողովրդի ձայնը» փորձագիտական ակումբի փորձագետ, քաղաքագետ Արման Ղուկասյանը:

Սակայն այդ արեւմտյան ուղղությունը, շեշտեց նա, ՀՀ-ին ու հայ ժողովրդին ընդհանրապես որեւէ երաշխիքներ ու առավել եւս որեւէ կոնկրետ առաջարկներ չի տվել. «Հայ-ռուսական հարաբերություններից հրաժարվելը, ՌԴ հետ դաշնակցային հարաբերությունները խզելը մեզ ուղղակի դնելու է շատ ծանր իրավիճակի մեջ: Ուկրաինայի ու Մոլդովայի օրինակը մեր բոլորիս աչքի առաջ է, եւ իզուր չէ, որ վերջին շրջանում հատկապես ակտիվացել է Միխայիլ Սահակաշվիլին: Ցավով պետք է նշեմ, որ առաջիկայում մենք ականատես կլինենք էլ ավելի ընդգծված հակառուսական քայլերի ու գործողությունների»:

Քաղաքագետի խոսքով, Գրանադայում տեղի ունեցած հանդիպումը Նիկոլ Փաշինյանի պարտությունն էր եւ դրան հաջորդած Բիշքեկ մեկնելուց հրաժարվելը, որտեղ կարող էր տեղի ունենալ իր եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, այդ պարտությունը միայն հաստատեց: Պարզ է, որ Ալիեւը իր ուզածը ստացել է Արեւմուտքից եւ վստահ ժամանեց ՌԴ նախագահի մոտ, մինչդեռ Փաշինյանը շարունակում է պարտվել դիվանագիտական դաշտում:

«Այս ամենի հիմքը դրեց Պրահան, որտեղ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում: Դրան հաջորդեց 9-ամսյա շրջափակումը, հետո մենք տեսանք նրա ելույթը Ստրասբուրգում, որտեղ Փաշինյանը հերթական անգամ փորձեց իր ձախողումները բարդել Ռուսաստանի վրա: Ապա նա աղմկահարույց հարցազրույց տվեց Wall Street Journal-ին, որում խոսեց ռուս խաղաղապահներից դժգոհելու եւ ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների ապագայի մասին: Փաշինյանի թիմը՝ ռուս խաղաղապահներին վարկաբեկելուց ու Արցախի կորստից հետո, հիմա էլ նպատակ է դրել վարկաբեկել Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան՝ հեռանկարում ունենալով այն դուրս բերելու նպատակ», - շեշտեց նա:

Ի վերջո, հարց է հնչեցնում Արման Ղուկասյանը, ի՞նչ երաշխիքներ ենք ստացել մենք Արեւմուտքից՝ ռազմական օգնություն Ֆրանսիայի՞ց: Այն, ըստ քաղաքագետի, դեկորատիվ բնույթ է կրում: Բանախոսը նշեց՝ հակառուսականությանը զուգահեռ շրջանառվում է այն թեզը, թե մենք ուղղություն ենք վերցնում դեպի Արեւմուտք, բայց իրականում հարկ է ասել, որ մենք դեպի անհասկանալին ենք ուղղություն բռնում, ինչը մեր երկիրը նոր մարտահրավերների, ռիսկերի ու վտանգների առաջ է կանգնեցնելու: Եվ հետո, չմոռանանք. «Հայաստանի համար Ռուսաստանը կարեւոր է նաեւ տնտեսական առումով, չմոռանանք ռուսական կապիտալը Հայաստանում եւ դրա ստեղծած աշխատատեղերը, միլիոնավոր տրանսֆերտները, որ տարեկան ստացվում են ՌԴ-ում ապրող մեր հայրենակիցներից, ՀՀ-ին մատչելի գնով վաճառվող գազը, ներդրումները եւ այլն:  ՀՀ-ն չի կարող ռուսական գազը փոխարինել իրանականով, ինչի մասին է խոսվում է այս ամենի կոնտեքստում, իրանական գազը ավելի թանկ է, ինչը լուրջ ազդեցություն կունենա մեր տնտեսության վրա: Մեր երկրի տնտեսության ռելսերը դեպի ռուսական ու ԵԱՏՄՙ անդամ պետությունների շուկա են տանում, բացի այս, տարեկան միայն 300 մլն դոլար ՀՀ-ն ստանում է ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկայից զուտ այն պատճառով, որ Եվրասիական տնտեսական միության անդամ է: Այս ամենը միայն թվարկելով հասկանալի է դառնում, որ Արեւմուտքը չի կարող լինել ՌԴ այլընտրանքը»:






Արտաշատում հայտնաբերել են Հայաստանի ամենահին եկեղեցինWildberries-ի շուրջ նոր իրադարձություններ են զարգանումՇանել 5 օծանելիք - Լեգենդար բույրՄանդարինով դիետա․ Ամանորից առաջ նիհարելու ամենահամեղ եւ հեշտ միջոցըՀՀ-Թուրքիա հարաբերություններում կա մեկ մեծ խոչընդոտ, դա Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ. ՌուբինյանՀոկտեմբերի սկզբից Գազայի հատված սնունդ չի մտելԵրկրաշարժ Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտքՍյունիքում ծեծի ենթարկված եղբայրներից մեկը գիշերը մահացել էՃշգրիտ հրթիռային հարված. ոչնչացվել է ուկրաինական կարևոր կամուրջը (Տեսանյութ)Իրանն ակտիվորեն մահափորձ է ծրագրում Դոնալդ Թրամփի դեմ. PoliticoՊապիկյանի ուղեկցությամբ ԵՊՀ պատվիրակությունն այցելել է սահմանագոտիԵրկրորդ Բախմուտն ենք ստացել. Ուկրաինական աղբյուրՈւկրաինայում տարբերակներ են քննարկվում պատերազմը դադարեցնելու համարՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը` ԱԱԾ տնօրենի ուղեկցությամբ, «Զվարթնոցում» ծանոթացել է սահմանապահների աշխատանքինՊայթյուն Գրոզնիի գազալցակայանում (Տեսանյութ)Հայաստանն անտեսում է ստանձնած պարտավորությունները․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՓաշինյանինՌուբինյանը` Թուրքիայի ներկայացուցչին. «Սահմանադրության փոփոխությունը հայ ժողովրդի գործն է» (տեսանյութ)ԵՄ դիտորդական առաքելությունը պատրաստ է համագործակցել նաև Ադրբեջանի հետԵՄ 9 երկրներ խոստացել են օգնել Լիբանանի ԶՈւ-ին «Իրականությունը խեղաթյուրելու փորձ»․ Ադրբեջանի ԱԳՆ-ից արձագանքել են Փաշինյանի ելույթինՍԱՐՍԱՓ. Գրում են, որ ես շուտով կկորցնեմ որդուս, որ մարդ են ուղարկել՝ սպանելու ինձ ու իմ երեխաներին. Ադրբեջանցիները սպառնում են հաշվեհարդար տեսնել հայ գերու կնոջ ու երեխաների հետՔՊ-ականի՝ մաhացու վրաերթ կատարած կինը քրեական հետապնդման չի ենթարկվել, գնում է աշխատանքիՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 12-ինՇՏԱՊ. Պատրաստ լինել կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելուն․ Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 12-ին ծնվածների համարը օրը ճակատագրական էՈ՞վ է կանգնած սպառնալիքի առաջ և ո՞ւմ բախտը կբերի, կարդացե՛ք մեր հորոսկոպում. Հոկտեմբեր ամսվա աստղագուշակՀռիփսիմե Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են Լեոյին հայտնում, որ «Մանկական Եվրատեսիլ 2024» մրցույթին ինքն է մասնակցելուԱնընդունելի է նոյեմբերի 9-ի հայտարարության միայն մեկ կետի վրա շեշտադրում անելը մնացած կետերի խախտված լինելու պայմաններում․ ՓաշինյանԳլուխներդ պատերով տվեք, մաքրվեք. Աստղահոգեբանը զգուշացնում էՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 12-ինԸնկել է ձեռքը, համոզել է, փրթել, ղասաբ են. Արթկոսմեդում մահացած կնոջ ամուսինը մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից ՌԴ ԱԴԾ–ին կարող է տրվել միայն մոնիտորինգի գործառույթ. Փաշինյանը՝ Սյունիքով ճանապարհի մասինՎթար՝ Սեբաստիայի փողոցում. տուժածներ կանՀոկտեմբերի 12-ի աստղագուշակ․․․Ձկներ՝ հնարավոր են անսպասելի գործնական առաջարկներ և արդյունավետ համագործակցության սկիզբԱդրբեջանն ուզում է, որ ՀՀ-ի ճանապարհները օգտագործելի լինեն իր համար, բայց ՀՀ-ն շարունակի մնալ շրջափակման մեջ. ՎարչապետՄայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իմաստը այն է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը տրամադրի իր տարածքները. Նիկոլ ՓաշինյանՎերադարձ դեպի ինքնություն. Հայ Առաքելական Եկեղեցին նշում է ԹարգմանչացՆիկիտա Սիմոնյանը 98 տարեկան էԱզգերի լիգա. Օրվա հանդիպումներԲաքուն երկարաձգել է Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետըԱյսօր ջերմաստիճանը կբարձրանաԱրամ Ա Կաթողիկոսը թեմակալ առաջնորդների հետ քննարկել է Սիրիայի հայկական վարժարանների խնդիրներըԾովը բարձրանալով 4,5 մետրով, երկու ժամում հեղեղում Ֆլորիդայի ափամերձ գոտին (Տեսանյութ)«Հրապարակ». Ընտրական օրենսգրքի փոփոխությունները մատնում են մտադրությունը. Փաշինյանը «ձեւում է» այն«Փաստ». Ամեն ինչ ուզում են «քպացնել». բայց հասկացել են, որ կարող են «գցել ոտքներին»«Ժողովուրդ». Դեպի Եվրամիություն գնալու ստորագրահավաքը ցանկալի արդյունքներ չի արձանագրում. թվերԶախարյանը՝ հետխորհրդային երկրներից Լա Լիգայում հանդես եկող ամենաթանկարժեք խաղացողների ցանկումԱզգերի լիգա. Գերմանիայի, Ուկրաինայի հաղթանակները, Ադրբեջանի պարտությունն ու այլ արդյունքներ(տեսանյութ)Իրանը սպառնում է հարվածել ԱՄՆ դաշնակիցներին, եթե հարձակվեն նրանց տարածքից

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода