Iravunk.com | «Կոռնիձոր-շոու», տեսարաններ՝ առանց հացի. Արմեն Աշոտյան
Հացը գողացան, նրանց դրա համար գնդակահարեցին. 100-ամյա Ներսես պապը սարսափելի դրվագներ է պատմում «Ժողովուրդ». 761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞... ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են «Հրապարակ». Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է Եկեղեցու մասին «Ժողովուրդ». Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին «Ալյանս» կուսակցությունը լիովին աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած համաժողովրդական շարժմանը Հայտնի գեներալ Սուրովկինը վերադարձավ Մոսկվա. ինչ նոր պաշտոն կստանա Գուրգեն Մելիքյանի հանդիպումը Բագրատ Սրբազանի հետ 30 ՏԱՐԻ, ԱՌԱՆՑ ԽԻԶԱԽ ՀԱՅՈՐԴՈՒ Հանկարծ ժողովրդի մեջքը հերթական անգամ չկոտրվի եւ հուսախաբ չլինեն. Արթուր Վարդանյան

«Կոռնիձոր-շոու», տեսարաններ՝ առանց հացի. Արմեն Աշոտյան

Հրապարակախոսություն

Շատ է խոսվում այն մասին, որ հուլիսի 25-ի անփառունակ ասուլիսից հետո Փաշինյանի կողմից Արցախ ուղարկված և Կոռնիձորում մինչև այսօր խցանված հումանիտար բեռի ոդիսականն էժանագին շոու է՝ անհաջող կերպով քողարկելու Լաչինի միջանցքի փակման հարցում սեփական մասնակցությունն ու մեղքը, ինչպես նաև վերջին 8 ամիսների անգործությունն ու հանցավոր անտարբերությունը։

Ինչպես հաճախ է լինում Նիկոլի պարագայում, ներքաղաքական ցածրորակ ներկայացումները քողարկելու համար, նա և նրա ոհմակը դիմում են շեղող մանյովրների։ Այս անգամ իբր թե ցույց տալու միջազգային հանրությանը, որ Ալիևը ստում է, որ Լաչինի միջանցքն իրոք փակ է, որ Արցախի ժողովուրդը հումանիտար աղետի փուլից անխոչընդոտ անցնում է Ադրբեջանի կողմից ցեղասպանական գործողությունների փուլ։

Միամիտ հանդիսատեսը կարող է և սահուն կերպով կուլ տալ այս հերթական կուտը, և փարատել սեփական համառ անմտությունը՝ տան դիվանին փռված, և Արցախից եկող ու սիրտդ պատառ-պատառ անող տեսարանները՝ ցիտելով «Նիկոլն ի՞նչ անի, հեն ա, 400 տոննա մթերք է ուղակել» ապուշությունը։

«Սպայկայի» բեռնատարները Ստեփանակերտ հասնելու փոխարեն՝ դարձել էին տարաբնույթ միջազգային հոպար-մորքուրների սելֆիների ֆոն, հումանիտար «задник», ֆոտոհաշվետվության ֆայլեր։ Տեղական արտադրության զանազան նիկոլական աղիքաբնակներն էլ, մարդ ա մի փողկապ հագած, լուրջ տեսքով զբոսավարություն էին իրականացնում 21 բեռնատարների ժամանակավոր կայանատեղիում։ Սկզբից եկան դեսպանատների աշխատակիցները, հետո՝ միջազգային կառույցների հայաստանյան օֆիսային պլանկտոնը, հետո՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության խոպանչիները, հետո՝ Հայաստան ժամանող հյուրերը։

Սակայն այդ կոնտինգենտն էլ սպառվեց, և հիմա բեռնատարային դեկորացիաները գրեթե անտեր մնացել են ճանապարհի ոլորաններին։ «Միջազգային ռեզոնանսի» կուտն արագ հալվեց՝ ինչպես ցանկացած ծծովի կոնֆետ, որով զբաղեցնում են պարապ բերանները։ Իրականում ներքաղաքական հաշվարկի արտաքին փաթեթավորումն էլ ի սկզբանե գրեթե անօգուտ և միամիտների համար նախատեսված փուչ հնարք էր, քանզի մինչև հուլիսի 26-ն էլ աշխարհում ով պետք է՝ շատ լավ գիտեր, որ Լաչինը փակ է, որ Արցախը հումանիտար աղետի է ենթարկվում, որ Ալիևը դիմել է ցեղասպանական գործիքակազմին։ Գիտեն, առանց «Սպայկայի» բեռնատարների էլ՝ շատ լավ տեղյակ են, որ Ալիևն Արցախի 8-ամսյա բլոկադան իրականացնում է Փաշինյանի հանցակցությամբ և անուղղակի օժանդակությամբ։ Գիտեն, որ Նիկոլը, քանի տարի է՝ հրաժարվել է 1915-ի Հայոց ցեղասպանության հարցից միջազգային քաղաքականության մեջ։

Դե հիմա դատեք ինքներդ. 1.5 միլիոն հայի սպանությունները մոռացած և ներած Փաշինյանի շուրթերից որքանո՞վ է լուրջ ընկալվում Արցախի 120.000 քաղաքացիներին սպառնացող ցեղասպանական վտանգի մասին նրա ծղրտոցը։ Ժողովրդական լեզվով ասած, նա «նաղդ ցեղասպանությունն է խուրդել, նիսյա ցեղասպանությունն ի՞նչ է, որ չխուրդի»։

«Կոռնիձոր-շոուն» ունի ևս մեկ, Նիկոլի համար կողմնակի, բայց կարևոր թիրախ. Ռուսական խաղաղապահ առաքելությունն է, որը իր, Ալիևի և նրանց արտաքին բոսերի համար տարածաշրջանում խոչընդոտ է գեոպոլիտիկ նոր իրավիճակ ստեղծելու գործում։ Իրականում առաքելության գործունեության հետ կապված առկա են բազմաթիվ սուր հարցեր, առհասարակ մեր աչքի առաջ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների քայքայվող մատերիան խորացնում է հայ ժողովրդի անվտանգային ճգնաժամը և առաջնային քննարկման առարկա է։

Այս ամենի արդյունքում ունենք իրավիճակ, որը հակասում է անգամ մասսաների կառավարման հին հռոմեական պրիմիտիվ սկզբունքին՝ հաց և տեսարաններ։ Կոռնիձորի պարագայում Փաշինյանը փորձում է կյանքի կոչել է՛լ ավելի անբարո մոտեցում. տեսարաններ՝ առանց հացի։

Հ.Գ. Երբեմնի «դուխով» Նիկոլը նույնիսկ այս ցածրորակ շոուն բեմադրելիս մինչև վերջ գնալու խիզախություն չունի։ Ուրիշի ձեռքերով խաղեր տվող Փաշինյանին հուշեմ իր շոուի կուլմինացիան։ Հավաքում ես ավտոմեքենա վարելու հմտություն ունեցող քո «բարձրաստիճան» լնգուլավազին՝ Արարատ Միրզոյան, Արմեն Գրիգորյան, Ալեն Սիմոնյան, Տիգրան Ավինյան և այլ պեշկեքին, քո գլխավորությամբ նստում եք մարդ ա մի բեռնատարի ղեկին և առանց охрана, ԶԼՄ-ների ուղիղ եթերում շարժվում եք դեպի Ադրբեջանի կողմից Հակարիի վրա դրված ապօրինի անցակետ։ Վստահ եմ, որ ադրբեջանցիները ո՛չ կկրակեն ձեր վրա, ո՛չ էլ կարժանացնեն Վագիֆ Խաչատրյանի ճակատագրին։ Դե, իսկ միջազգայինների արձագանքը և գլոբալ մեդիաների անդրադարձը կստվերի անգամ Նիգերի ռազմական հեղաշրջումը և ուկրաինական պատերազմը։ Слабо?

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

09.08.2023



Հացը գողացան, նրանց դրա համար գնդակահարեցին. 100-ամյա Ներսես պապը սարսափելի դրվագներ է պատմում«Ժողովուրդ». 761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞... ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են«Հրապարակ». Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է Եկեղեցու մասին«Ժողովուրդ». Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնելԻ՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին«Ալյանս» կուսակցությունը լիովին աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած համաժողովրդական շարժմանըՀայտնի գեներալ Սուրովկինը վերադարձավ Մոսկվա. ինչ նոր պաշտոն կստանաԱնհավանական խաղ Մադրիդում. «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում է(տեսանյութ)Գուրգեն Մելիքյանի հանդիպումը Բագրատ Սրբազանի հետ30 ՏԱՐԻ, ԱՌԱՆՑ ԽԻԶԱԽ ՀԱՅՈՐԴՈՒՀանկարծ ժողովրդի մեջքը հերթական անգամ չկոտրվի եւ հուսախաբ չլինեն. Արթուր Վարդանյան Հաջողակ կլինեն կրակի տարերքի նշանները, սակայն ջրայինները պետք է ավելի զգույշ լինեն․ Մայիսի ամսվա աստղագուշակ բոլոր նշանների համարԻնչն է պայմանագրային զինծառայողին հասցրել կյանքին վերջ տալուն․ ՄանրամասներՏարակուսելի իրավիճակ է ստեղծվում. Տիգրան ԱբրահամյանԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Տաթև եպիսկոպոս ՀակոբյանԵթե 150-200 հազար մարդ հավաքվի փողոցներում․ Որ դեպքում Նիկոլ Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացումԱմենասարսափելին առջեւում է…Վան ՀամբարձումյանՍտերիոտիպ կա, որ 2018–ին ճանապարհ փակելով հաղթել են, ապա մյուս բոլոր դեպքերում էլ նույն կերպ կհաղթեն. ՔեռյանՊուտինի թուրքական այցը չի ուշանաԲԱՄԲԱՍԱՆՔՀայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը զորակցություն է հայտնում Բագրատ ՍրբազանինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՊուտինը ելույթ է ունեցել ԵԱՏՄ նիստում (Տեսանյութ)ԶԱՐՄԱՆՔ«Անառակ որդու» արտաքսո՞ւմը, թե՞…Մենք չենք խոնարհվելու, վեհագույնը երբեք չի խոնարհվում․ Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը (տեսանյութ) Նիկոլը, կարծես թե, իրոք որոշել է աղանդավոր «հուդաներին» հանել Եկեղեցու դեմՄիխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես կգա ԵրևանումՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաՆիկոլի ժամանակաչափի ավազը վերջացավ. պետք է վերջնական պատասխան տա«Զանգեզուրի միջանցքի» բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը. ԱմիրբեկովՈղջունում ենք մայիսի 10-ին նախատեսված Միրզոյան-Բայրամով հանդիպումը. ՌԴ ԱԳՆԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքին«ԴԴՏ» խմբի մեծ համերգը՝ Երեւանում«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրիԴոլարը թանկացել էԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունըԿիմ Չեն Ընը շնորհավորել է ՊուտինիՄեր վերջնանպատակը էս չարիքներից ազատվելն է, սրանից մաքուր ու ճիշտ առիթ չի լինելու. դերասանUcom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է ԱրտաշատումԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը Վիտալի Բալասանյանը և այլ անհատներ ու կազմակերպություններ միացան «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, հուսով եմ հարգարժան Սրբազան հայրը չի նզովի նվաստիսՄոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ է և երկու կողմերի համար սպասված. ՊեսկովԱյս շարժումը մեր վերջին հնարավորությունն է՝ ազատվել ազգադավ իշխանությունից. ՀյուսնունցՓաշինյանը ժամանեց Մոսկվա. սպասվում է հանդիպում Պուտինի հետ (տեսանյութ)Բորդյուր լիզելու արտահայտությունը, մարդկանց վրա թքելը փողոցային չի՞. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՓաշինյանինՄայիսի 8-ի առավոտն ինձ համար լրիվ ուրիշ էր. Արմեն Հովասափյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода