Քննչական Կոմիտեի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի «беспредел»-ը սահմաններ չունի. Գալիկյան
Իրավական«ՀՀ Քննչական Կոմիտեի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի «беспредел-ը» սահմաններ չունի` մարդու կյանքը 0 արժեք։ Անձին մեղադրանք է առաջադրվել, մեկ տարի անհասկանալի է ինչ է արվել գործի շրջանակներում, մեկ տարի անց մեղադրանքը լրացվել, մեղադրանքի որոշումը քննիչը ծանոթացրել է մեղադրյալին, որի ժամանակ մեղադրյալը նշել է, որ ցանկանում է ցուցմունք տալ նոր լրացված մեղադրանքի վերաբերյալ, ցանկանում է առերեսվել մյուս մեղադրյալների հետ, պաշտպանի կողմից միջնորդություն է ներկայացվել լրացուցիչ փորձաքննություն նշանակելու մասին եւ այլն, սակայն քննիչը անտեսելով այդ ամենը, օրենքի պահանջները որոշել է, որ գործի նախաքննությունը պետք է ավարտի, քանի որ ժամկետը լրանում է եւ այլեւս չի կարող կալանքի տակ պահել մեղադրյալին։ Այդ ապօրինությունների պատճառով մեղադրյալը դիմում է գրել եւ հացադուլ հայտարարել։ Ու ամենացավալին նա է, որ իմ գնահատմամբ՝ մեկ ա քննիչը անտեսելով օրենքի ցանկացած պահանջ, փորձելու է ավարտել նախաքննությունը առանց պաշտպանին ծանոթացնելու նյութերին, առանց ժանակ տրամադրելու միջնորդություններ ներկայացնելու համար եւ գործը ուղղարկելու է դատարան, ու հեչ կարեւոր չէ, թե օրենքում ինչ է գրված։
Սա է մեր իրականությունը», - գրել է փաստաբան ԳԱՐԻԿ ԳԱԼԻԿՅԱՆԸ եւ, որպես հետգրություն, հավելել. «Այս ամենի մասին, իհարկե, գրավոր դիմում է ներկայացվել ՀՀ Գլխավեր դատախազին եւ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահին, ինչպես նաեւ քննիչի բացարկ հայտնելու միջնորդություն։ Չնայած ակնկալիք չունեմ, որ որեւէ ձեւով օրենքի պահանջը կպահվի, ու թե սենց ուր էնք հասնելու Աստված գիտի»: