Սամվել Վարդանյանի գործով դատը տեղի կունենա Շենգավիթի դատարանում ժամը` 19:00-ին
Ներքաղաքական
Ընդդիմադիր քաղաքական ակտիվիստ Սամվել Վարդանյանի գործով դատական նիստը տեղի կունենա Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում (հասցե` ք. Երեւան, Արշակունյաց պողոտա 24/1) այսօր` ժամը` 19:00-ին: Գործը մակագրվել է դատավոր Ժորա Չիչոյանին:
Հիշեցնենք` փաստաբան Ռուբեն Մելիքյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Սամվել Վարդանյանին առաջադրվել է մեղադրանք ոչ միայն խուլիգանության, այլեւ քաղաքական հայացքներով պայմանավորված՝ թշնամանք հրահրելու հոդվածով (լուսահոգի Արմեն Գրիգորյանի, քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի հոդված)։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ