Շենգավիթում կրկին աղանդավորական աժիոտաժ է. ահազանգում են բնակիչները
ՆերքաղաքականՇենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցի բազմաբնակարանային շենքերի բնակիչները կրկին խուճապային վիճակում են հայտնվել: Պնդում են, որ հերթական աղանդավորական միջոցառումն է տեղի ունենում «Ալաշկերտ» մարզադաշտում, հազարավոր մարդիկ են հավաքվել այնտեղ:
Ըստ տեղեկությունների, տարածքը տրվել է վարձակալական հիմունքներով: Սակայն, անգամ առկա բողոքներից հետո` պարբերաբար նման միջոցառումներ իրականացնելն արդեն կասկածներ են հարուցում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ