Iravunk.com | Տրոյական ձիե՞ր, օտարերկրա գործակալնե՞ր, թե՞ ՀԿ սեկտոր. Լիլիթ Գալստյան
Վահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն Դուք ու Ձեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հրետակոծվող քաղաքն ու ճակատագրական վարսահարդարման արդուկը. Գաղթի դաժանություններից մինչեւ կյանքի պայքար Բագրատ Սրբազանն իր առաջնորդած երթով գնում է վերականգնելու արդարությունը Կիրանցի, Ոսկեպարի բնակիչները սահմանազատումից դժգոհ չեն․ Թունյան Միջուկային զորավարժությունների 2-րդ փուլում ՌԴ-ին կմիանա Բելառուսը. Պուտին Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա․ shamshyan Դիմագրավում ենք ծանրագույն փորձությունների, հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք․ Վեհափառ Ովքեր են Բագրատ Գալաստանյանի նախաձեռնությանն իրենց աջակցությունը հայտնել և/կամ ակտիվ մասնակցում են Ովքեր գոռացին, ճչացին, իմացե'ք, նրանք մեզնից չեն, մեր շարժումը լուռ է, Աստծով ու հայրենիքով. Բագրատ Սրբազան Կարմիր հրապարակում տեղի է ունեցել Հաղթանակի զորահանդեսը (տեսանյութ)

Տրոյական ձիե՞ր, օտարերկրա գործակալնե՞ր, թե՞ ՀԿ սեկտոր. Լիլիթ Գալստյան

Ներքաղաքական

Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած ձեռնամարտ-բախմանը շատերը վերաբերվեցին որպես շարքային արկածախնդրության։ Շատերը համեմատություններ անցկացրին բռնության, ատելության խոսքի, մանիպուլյացիաների եւ ձեռնամարտի ավանդույթներով «հարուստ» մեր ներկա խորհրդարանի հետ։

Բայց, իրականում, Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցածը խորքային, լուրջ պատճառ ունի․ արժեքային եւ գաղափարական առճակատում է, ուր դիրքավորվել են ազգային պետականություն պաշտպանողները, երկրի թուլացող իմունիտետը կասեցնելու կողմնակիցները, ազգային շահերի եւ անվտանգության պաշտպանները, մյուս կողմում, ըստ էության, հակառակ թեւն է՝ հակառակ մտածողությունը, գունավոր կամ «Վարդերի հեղափոխության» առաջամարտիկներն ու շահառուները…

Առերեւույթ է միայն բախումը FARA/ Foreign Agent's Registration Act/-ի՝ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքի նախագծի շուրջ: Իրականում սա ազգային պետականությունը պահելու պայքար է, արեւելումի պայքար, աշխարհաքաղաքական նոր ճարտարապետության մեջ տեղավորվելու եւ ապագա ճշտելու պայքար։

Ըստ էության, այս նախագծով որպես օտարերկրյա գործակալներ պետք է ճանաչվեն եւ գրանցվեն դրսի՝ օտարերկրյա ծագում ունեցող հիմնադրամներից սնվող կազմակերպությունները՝ լրատվամիջոցներ, եւ հատկապես՝ ՀԿ-ները։ Պետությունը եւ հասարակությունը բավարար տեղեկատվություն պետք է ստանան սեփական երկրում նրանց գործունեության ոլորտներից, նպատակներից, շահառուներից, ֆինանսական միջոցների աղբյուրներից եւ ծախսերից։

Իմ խորին համոզմամբ՝ միանգամայն խելամիտ եւ համարժեք դիրքորոշում, որը բխում է ցանկացած երկրի անվտանգային, ռազմավարական շահերից։

Նախագծի դեմ արտահայտվողները, իսկ այսօր նաեւ փողոցային անհնազանդության ակցիաներ կազմակերպողները, մեղադրում են հեղինակներին, նրանց պիտակավորում Պուտինին ծառայելու մեջ։

Ռուսաստանն, իրականում, «Օտարերկրյա գործակալների մասին օրենքն» ընդունել է դեռեւս 2012թվականին, իսկ 2022-ի դեկտեմբերից ուժի մեջ է մտել Օրենքի լրամշակված տարբերակը։

Սակայն FARA/ Foreign Agents Registration Act/-ի՝ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքի նախահայրն, ըստ էության, Ամերիկայի Միացյալ նահանգներն են։ ԱՄՆ-ը օրենքն ընդունել է դեռեւս 1938-ին, եւ նպատակը օտար աղբյուրներից սնվող անհատներին եւ իրավաբանական անձանց հասարակության եւ պետության առջեւ հաշվետու, նրանց գործունեությունը թափանցիկ եւ վերահսկելի դարձնելն է։

Որքան ուսումնասիրել եմ, օտարերկրա գործակալ ճանաչված անձինք եւ կազմակերպությունները հաշվետվության լուրջ ընթացակարգերով են անցնում, ինչը բնական է եւ հասկանալի։

Ազգային անվտանգության նպատակներով թելադրված՝ համապատասխան օրենքներ եւ կարգավորումներ ունեն Չինաստանը, Հնդկաստանը, Հունգարիան, Ավստրիան, Եգիպտոսը եւ մի շարք այլ երկրներ։

Քաղաքագիտական միջազգային գրականության մեջ դրսից սնվող ՀԿ- ներին հաճախ են «Տրոյակամ Ձիեր» անվանում։ Այս երեւույթը դրսեւորվել է հետխորհրդային մի շարք երկրներում՝ Ղրզստանում, Վրաստանում, Ուկրաինայում, Ռուսաստանում, Հայաստանում ամենուր ակնհայտ նույն օրակարգով, գունավոր հեղափոխությունների օազիսների, տրամադրությունների, ազդեցության գործակալների ցանցի ստեղծում։

Ի դեպ, տարիներ առաջ Սորոսի հիմնադրամի գործունեությունն արգելվեց Հունգարիայում (նրա ծննդավայր), Ավստրիայում, Ֆրանսիայում եւ մի շարք այլ երկրներում՝ ներառյալ ԱՄՆ-ն։ Վրաստանում հիմա հասկացել են…

Ցավոք, տարիներ շարունակ բնապահպանական, մարդու իրավունքների, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության հնչեղ քողի տակ Հայաստանում «գործող» ՀԿ սեկտորի մեծ մասը վարձկաններ էին, իրական գործակալներ, որոնք լռեցին եւ շարունակում են լռել մեր օրերում տեղի ունեցող ժողովրդավարության բռնաբարության, բնապահպանական աղետների, երկրում խորացող կոռուպցիայի, թե քաղաքական հալածանքների պարագայում։

Նրանց ներկայացուցիչների մի մասն ԱԺ-ում է, եւ շարունակում է լռել… սա շատ ակնհայտ է։

Ակնհայտ է, նաեւ, որ ազգային անվտանգության, երկրի կայունության, հանրային համերաշխության եւ մեր պետության հետագա կենսունակության շահը պահանջում է, որպեսզի մենք եւս լիարժեք վերահսկողության եւ թափանցիկության դաշտ բերենք օտար ֆինանսական աղբյուրներից սնվող կազմակերպություններին եւ ՀԿ-ներին։ Հասկականք, թե որքանով են դրանք ծառայում մեր պետության եւ ազգի շահին։

Մենք եւս, ինչպես եւ Վրաստանը, աշխարհաքաղաքական նոր ճարտարապետության մեջ տեղավորվելու, մեր ապագան ճշտելու օրհասական խնդրի առջեւ ենք կանգնած։ Ազգային պետականությունն ու ինքնությունը չկորցնելու այս ծանր պայքարում պարտավոր ենք գիտակցել եւ չեզոքացնել բոլոր սպառնալիքները։

Պատրաստ եմ այս խնդրի շուրջ քննարկումներ կազմակերպել, տեսակետներ լսել, համախոհաբար լուծումներ գտնել։ Քանի դեռ ուշ չէ…

Հ․Գ Երբեք չեմ նսեմացնում առհասարակ հասարակական կազմակերպությունների դերակատարությունը, բայց, միաժամանակ, ազգային, անվտանգությունն ու պետական շահը վեր են ամեն բանից։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ



Վահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն Դուք ու Ձեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հրետակոծվող քաղաքն ու ճակատագրական վարսահարդարման արդուկը. Գաղթի դաժանություններից մինչեւ կյանքի պայքարԲագրատ Սրբազանն իր առաջնորդած երթով գնում է վերականգնելու արդարությունըԿիրանցի, Ոսկեպարի բնակիչները սահմանազատումից դժգոհ չեն․ ԹունյանՄիջուկային զորավարժությունների 2-րդ փուլում ՌԴ-ին կմիանա Բելառուսը. ՊուտինՄալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա․ shamshyanԴիմագրավում ենք ծանրագույն փորձությունների, հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք․ ՎեհափառՈվքեր են Բագրատ Գալաստանյանի նախաձեռնությանն իրենց աջակցությունը հայտնել և/կամ ակտիվ մասնակցում ենՈվքեր գոռացին, ճչացին, իմացե'ք, նրանք մեզնից չեն, մեր շարժումը լուռ է, Աստծով ու հայրենիքով. Բագրատ ՍրբազանԿարմիր հրապարակում տեղի է ունեցել Հաղթանակի զորահանդեսը (տեսանյութ)ՀՀ մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը դուրս կգան այդ կետերիցՄայր Աթոռի միաբանները հարգանքի տուրքը մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշտատակինՇՏԱՊ. Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է նորածին երեխաՕդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԲագրատ Սրբազանն այսօր պայքարում է մեր բոլորիս անունով. ԱՄՆ-ում երթ է՝ ի աջակցություն ՇարժմանՁեր բոլոր գնումները հաջող կլինեն. մայիսի 9-ի աստղագուշակՀայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կաՈվ չի հիշում պատմությունը և մոռացել է նրա հետևանքները, կոպտորեն պատժվում է. ԿոպիրկինՌԴ դեսպանը խոնարհվեց և ծաղիկներ դրեց Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված անմար կրակինԱԱԾ-ն Սրբազանի Շարժմանը զգուշացրել է «չգործել ընդդեմ իրավակարգի» և «պահպանել օրինականությունը»Հացը գողացան, նրանց դրա համար գնդակահարեցին. 100-ամյա Ներսես պապը սարսափելի դրվագներ է պատմում«Ժողովուրդ». 761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞... ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են«Հրապարակ». Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է Եկեղեցու մասին«Ժողովուրդ». Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնելԻ՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին«Ալյանս» կուսակցությունը լիովին աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած համաժողովրդական շարժմանըՀայտնի գեներալ Սուրովկինը վերադարձավ Մոսկվա. ինչ նոր պաշտոն կստանաԱնհավանական խաղ Մադրիդում. «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում է(տեսանյութ)Գուրգեն Մելիքյանի հանդիպումը Բագրատ Սրբազանի հետ30 ՏԱՐԻ, ԱՌԱՆՑ ԽԻԶԱԽ ՀԱՅՈՐԴՈՒՀանկարծ ժողովրդի մեջքը հերթական անգամ չկոտրվի եւ հուսախաբ չլինեն. Արթուր Վարդանյան Հաջողակ կլինեն կրակի տարերքի նշանները, սակայն ջրայինները պետք է ավելի զգույշ լինեն․ Մայիսի ամսվա աստղագուշակ բոլոր նշանների համարԻնչն է պայմանագրային զինծառայողին հասցրել կյանքին վերջ տալուն․ ՄանրամասներՏարակուսելի իրավիճակ է ստեղծվում. Տիգրան ԱբրահամյանԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Տաթև եպիսկոպոս ՀակոբյանԵթե 150-200 հազար մարդ հավաքվի փողոցներում․ Որ դեպքում Նիկոլ Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացումԱմենասարսափելին առջեւում է…Վան ՀամբարձումյանՍտերիոտիպ կա, որ 2018–ին ճանապարհ փակելով հաղթել են, ապա մյուս բոլոր դեպքերում էլ նույն կերպ կհաղթեն. ՔեռյանՊուտինի թուրքական այցը չի ուշանաԲԱՄԲԱՍԱՆՔՀայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը զորակցություն է հայտնում Բագրատ ՍրբազանինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՊուտինը ելույթ է ունեցել ԵԱՏՄ նիստում (Տեսանյութ)ԶԱՐՄԱՆՔ«Անառակ որդու» արտաքսո՞ւմը, թե՞…Մենք չենք խոնարհվելու, վեհագույնը երբեք չի խոնարհվում․ Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը (տեսանյութ) Նիկոլը, կարծես թե, իրոք որոշել է աղանդավոր «հուդաներին» հանել Եկեղեցու դեմՄիխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես կգա ԵրևանումՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաՆիկոլի ժամանակաչափի ավազը վերջացավ. պետք է վերջնական պատասխան տա
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода