Iravunk.com | ՌԴ Մոսկվայի մարզի Նոգինսկ քաղաքում հայերի հայտարարությունը
ՈՒՂԻՂ․ Ընդհանուր հաղթանակը ընդհանուր ճակատագիր Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Օրվա խորհուրդ. Ապրիլի 26 Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ «Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Անհնազանդության ակցիա, առավոտից բեռնատարով փակ է Ազատության պողոտան

ՌԴ Մոսկվայի մարզի Նոգինսկ քաղաքում հայերի հայտարարությունը

Ներքաղաքական

2022թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «իր որդեգրած «խաղաղության դարաշրջանի» օրակարգը առաջ է տանելու ցանկացած պարագայում՝ հենվելով խորհրդարանական մեծամասնության և հայ ժողովրդի աջակցության վրա»: Եվ արդեն հաջորդ օրն իսկ Պրագայում սկսեց կյանքի կոչել այն՝ մինչև տարեվերջ պայմանագրային տեսք տալու մտադրությամբ:

Գործող վարչախմբի կողմից անցյալ տարի շրջանառության մեջ դրված «խաղաղության դարաշրջան» վերտառությամբ գաղափարը, ինչպես կյանքը ցույց տվեց՝ ոչ այլ ինչ էր, քան պատերազմներից հոգնած և «խաղաղություն» երազող հանրությանն այդ բառի մոգական ազդեցությամբ մանիպուլացնելու և նրա ընտրաքվեներին տիրանալու միջոցով սեփական իշխանությունը երկարաձգելու պարզագույն հնարք՝որը իրական և արժանապատիվ խաղաղության հետ ընդհանրապես որևէ կապ չուներ և չունի:

44-օրյա պատերազմում կրած պարտության ռազմաքաղաքական, բարոյահոգեբանական հետևանքները հնարավորինս արագ վերացնելու և պետության մեջքն ուղղելու փոխարեն, վարչախումբը՝ գլխավորությամբ գործող վարչապետի, «խաղաղության դարաշրջան»-ի շրջանակներում անթաքույց կերպով լծվել է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պարտադրվող նախապայմանների բավարարմանը, այն է՝ հայությունը անվերջ պահել պառակտված և նվաստացած վիճակում և քայլ առ քայլ կազմաքանդել հայկական պետությունը՝ վերջնարդյունքում կործանելով այն:
 
Հիմա, ընտրություններից և «խաղաղության դարաշրջանի» հռչակումից մեկ տարի անց, երբ ռազմական գործողությունները Արցախից տեղափոխվել են Հայաստանի տարածք և առանց չափազանցության Հայաստանը կանգնած է գոյաբանանական խնդրի առջև, վարչապետի կողմից այդ նվաստացուցիչ «խաղաղության դարաշրջանի» օրակարգը համառորեն առաջ մղելը նմանվում է բացահայտ մարտահրավերի՝ ուղղված հայաստանցիներին և աշխարհասփյուռ հայությանը:

Մենք, ներքոստորագրող ծնունդով հայաստանցի հայերս, ովքեր հանգամանքների բերումով ժամանակավորապես բնակվում ենք ՌԴ-ում, բայց ունենք Հայաստանում բնակվող ընտանիքի անդամներ և հարազատներ, մտահոգ նրանց և համայն հայության օրրան Հայաստանի ճակատագրով, հանդիսանալով այն Հայ ժողովրդի մի մասնիկը, որի «աջակցության» վրա հենվելու մասին հայտարարվեց հոկտեմբերի 5-ին, ՀՀ կառավարությունից և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանից

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ

1. Անհապաղ դադարեցնել «խաղաղության դարաշրջանի» օրակարգի շրջանակներում հանդես գալ Հայ ժողովրդի անունից ՝մասնավորապես մեր և մեր ընտանիքների անդամների անունից: Մենք Հայրենիքը աճուրդի հանելու կամ մաս-մաս նվիրաբերելու լիազորություն չենք տվել ոչ-ոքի՝ այդ թվում և ձեզ :

2. Անհապաղ և ամբողջությամբ դադարեցնել թուրք-ադրբեջանական տանդեմի նկրտումները բավարարելուն ուղղված ստորացուցիչ «խաղաղության դարաշրջանի» օրակարգի սպասարկումն ու դրան պայմանագրային տեսք տալը՝ գալիք սերունդների առջև չփակելու մեջքը շտկելու և արժանապատիվ գոյության հնարավորությունների դռները:Բոլոր կարողություններն ուղղել համազգային ներուժի համախմբմանն ու դրա միջոցով Հայաստանի և Արցախի անվտանգությանը սպառնացող ընթացիկ վտանգները չեզոքացնելուն:

3. Ձերծ մնալ մեր երկիրը տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ավանտյուրաների մեջ ներքաշելու գայթակղությունից՝ ուղղված Հայաստանը ռուսական գեոքաղաքական ազդեցության տիրույթից դուրս բերելուն, ինչն իրապես հղի է կործանարար հետևանքներով: Անհապաղ դադարեցնել Հայաստանում հակառուսական արհեստածին տրամադրությունների գեներացման խրախուսումն ու տարածումը՝ չվնասելու հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու ՌԴ-ում բնակվող երեք միլիոն հայության անվտանգությունը :

4. Վերոնշյալ կետերի կատարման անհնարիության պարագայում անհապաղ հրաժարվել իշխանությունից՝ առանց ցնցումների պետության ղեկավարումը հանձնելով հայաստանցիների և աշխարհասփյուռ հայության շահերից բխող գործառույթներ իրականացնելու ունակ ուժերի:

Կոչ ենք անում կարճ ժամկետում նմանօրինակ հայտարարություն-պահանջագրերով հանդես գալ Հայաստանի բոլոր բնակավայրերի ազգաբնակչությանը,Ռուսաստանի Դաշնության տարբեր բնակավայրերում բնակվող մեր հայրենակիցներին և այլ երկրների հայությանը՝ցույց տալու վարչախմբին,որ չունի լիազորություն հանդես գալու հայ ժողովրդի անունից:

Գործող վարչախմբի կողմից հայության պահանջին ականջալուր չլինելու դեպքում, հիմք վերցնելով ՀՀ սահմանադրության 2-րդ հոդվածը, ինքնակազմակերպվել և բոլոր ռեսուրսներն ուղղել սեղմ ժամկետում իշխանությունից հեռացնելու վարչախմբին և կանխելու Հայաստանի անվերապահ կործանումը:

Օղակը սեղմված է խեղդամահ անելու աստիճան՝ Հայաստանի և Արցախի, հայոց լեզվի և քրիստոնեական առաքելական հավատքի գոյությունն ու շարունակականությունը ծայրաստիճան վտանգված է և այլևս դիտորդի դերում մնալը հավասարազոր է ինքնաոչնչացման :
Եկել է յուրաքանչյուր հայի հստակ և վճռական դիրքորոշման պահը…

Հայտարարությունը ստորագրել են 18 տարին լրացած 329 մարդ՝ նախապես ծանոթանալով հայտարարության բովանդակությանը:

https://168.am/2022/10/18/1782430.html



ՈՒՂԻՂ․ Ընդհանուր հաղթանակը ընդհանուր ճակատագիրԵրևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկըՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկըՔաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էՕրվա խորհուրդ. Ապրիլի 26Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-իցԱնհնազանդության ակցիա, առավոտից բեռնատարով փակ է Ազատության պողոտան«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալForbes. Օչերետինոյեի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինըՌուսական ուժերը գրավում են Կրասնոգորովկան«Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմըՕչերետինոյի հատվածում ուկրաինական ողջ պաշտպանությունը լիովին փլուզված էՄակրոնը հայտարարեց Եվրոպայի հնարավոր կործանման մասինՀամահայկական սգո օրը Երեւանում տեղի ունեցան երկու «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ. Ալլա ՀակոբյանՆախապատրաստվում է ներքին հեղաշրջում՝ ամերիկյան սցենարով. Գրիգոր ԳրիգորյանԻնչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգըԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող էԱրցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչովԻշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր ՂազարյանՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն ԳրիգորյանՉեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրըԵթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանՀողեր, որոնք հանձնվելու են թշնամուն, սակայն կադաստրով ՀՀ-ինն են. Կիրանցի բնակիչների փաստաթղթերըԲա որ սա Ադրբեջանի տարածք է, էս ղեկավարությանը էդ տարածքից ո՞նց ենք ընտրել (Video)Աննան վրեժ է լուծել.Yerevan Times«Հե՛նց թուրքը մտավ 4 գյուղերը, պատերազմ կսկսի, ոտքի՛ կանգնեք»․ Կիրանցի բնակիչՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացելՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը«Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասինՈրդեգրման ենթակա առողջ երեխաների թիվն ավելի քիչ է, քան որդեգրել ցանկացող անձանց թիվը. պետությունը տարեկան ավելի քան 4մլն դրամ է ծախսում մեկ երեխայի շուրջօրյա խնամքի համարԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանաԱզգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում էԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էՄհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՆախկին ընկերների հետ կապ հաստատելը նույնքան դժվար է, որքան նոր ընկեր ձեռք բերելը«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին»«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ)Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմելՀայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյունՕկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվիՆիկոլ Փաշինյանին սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում. հաղորդում` հանցագործության մասինԵրգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետՄեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода