Լուրերը մի քիչ չափազանցված էին. ԶԻՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Մշակութային
Վերջերս ՌԴ-ում մեծ աղմուկ հանեց «Վագներ» ջոկատի մարտիկների արշավանքը դեպի Մոսկվա: Իսկ թե ի՞նչ վիճակում են գտնվել մեր հայրենակիցները, և այն ինչպե՞ս է անդրադարձել իրենց հոգեվիճակի վրա, իմացանք Մոսկվայի հայկական թատրոնի դերասանուհի, ռեժիսոր ԶԻՏԱ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ ունեցած զրույցից:
— «Վագներ» ջոկատի մարտիկների գործողությունն ինչպե՞ս անդրադարձավ Ձեր վրա:
— Ավելի շատ դիտողի դերում էի ու այդպես էլ մինչև հիմա չկարողացա հասկանալ, թե իրականում ինչն էր պատճառը: Փորձում եմ զգացմունքորեն չմոտենալ այդ հարցին:
— Լուրեր տարածվեցին, որ տանկեր կան Մոսկվայի կենտրոնում: Դա Ձեզ մոտ խուճապ չառաջացրե՞ց:
— Չէ՛, խուճապի չմատնվեցի: Ռուս գվարդիան մի տանկ հանեց, ու դրանից մեծ պատմություն սարքեցին: Իմիջիայլոց, մամուլում լուրերը մի քիչ չափազանցված էին: Եվ Հայաստանից բարեկամները լսելով այդ համացանցի չափազանցված լուրերը՝ ասում էին. «Վա՜յ, եկեք Հայաստան»:
— Բայց չէ՞ որ արդյունքում սահմանափակումներ եղան:
— Անվտանգության նկատառումներից ելնելով ՝Մոսկվայում սահմանափակումներ եղան: Մեր թատրոնի փորձերն էլ ուրիշ օր տեղափոխեցինք: Տեսնենք՝ հետո ինչ կլինի...
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ