Ովքեր են առաջին այցելուները. «Գոյ» թատրոնը շարունակում է նստացույցը (Օր 3-րդ)
Մշակութային
«Գոյ» թատրոնի անձնակազմն արդեն 3-րդ օրն է, ինչ նստացույց է իրականացնում հարազատ թատրոնի փակ դռների առջեւ։ Նրանց պահանջն է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը եւ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դրական պատասխան տան իրենց ներկայացրած փաստաթղթին՝ առ այն, որ «Գոյ» թատրոնը լինի անկախ եւ վերականգնվի իրենց ստեղծագործելու իրավունքը՝ այնտեղ, որտեղ թատրոնը գործել է իր ողջ գոյության ընթացքում:
Ովքեր են իրենց աջակցությունը հայտնել«Գոյ» թատրոնին եւ այցելել նստացույց իրականացնող «Գոյ»-ականներին, «Իրավունք»-ը պարբերաբար կներկայացնի իր ընթերցողների դատին: Այպիսով՝ ներկայացնում ենք առաջին այցելուների յոթնյակին.
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյան
Բանաստեղծ Դավիթ Մշեցի
ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյան
Հ. Մալյանի անվան կինեդերասանի թատրոնի դերասան Արա Սարգսյան
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն դերասան Սերգեյ Գրիգորյան
Դերասան Լեւոն Հարությունյան
Պրոֆեսիոնալ մարզիչ Տիգրան Մելքոնյան
ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Շաքե Իսայան
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը վերամիավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ վերամիավորմանը, իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ։ Այս պահին միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկվում է դատարանում:

