Iravunk.com | Մոսկվայի հայկական թատրոնը փետրվարից մինչև մայիս ամիսը Մոսկվայում նշելու է Թումանյանի 155-ամյա հոբելյանը
Նիկոլը հող է նախապատրաստում՝ Իլհամի հրահանգը կատարելու համար.Yerevan Times Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն Միրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆ Ժերար Դեպարդյեն ձերբակալվել է Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն է Տավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ոնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ) Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիր Հայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ)

Մոսկվայի հայկական թատրոնը փետրվարից մինչև մայիս ամիսը Մոսկվայում նշելու է Թումանյանի 155-ամյա հոբելյանը

Մշակութային

 «Իրավունքը» զրուցել է Մոսկվայի հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Վրաստանի եւ Ռուսաստանի թատերական գործիչների, Մոսկվայի կինոդերասանի գիլդիայի միության անդամ, դերասան, բեմադրիչ, դրամատուրգ ՍԼԱՎԱ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ:

— Պարոն Ստեփանյան, Մոսկվայի հայկական թատրոնն ինչպե՞ս ընդգրկվեց ՌԴ նախագահական մշակութային նախաձեռնությունների հիմնադրամի դրամաշնորհի ծրագրի մեջ:

— Արդեն երկրորդ տարին է, որ գոյություն ունի ՌԴ նախագահական մշակութային նախաձեռնությունների դրամաշնորհի հիմնադրամի ծրագիրը: Առաջին տարում թատրոնները չէին մասնակցում, բայց երկրորդ տարում ընդգրկվեցին: Երբ իմացանք, մենք նույնպես մասնակցեցինք ու շահեցինք:

1692281437390.jpg

1692281335883.jpg

—Հաղթանակի հետ կապված, ի՞նչ սպասելիքներ ունեք:

— Մտածում էի՝ այս տարի Մոսկվայի հայկական թատրոնում մեծ շուքով նշել Հովհ. Թումանյանի 155-ամյակը, քանի որ Թումանյանն ինձ համար սրբության սրբոցն է: Փառք Աստծո, ստացվեց: Ու հիմա փետրվար ամսից մինչեւ մայիսի վերջը Մոսկվայի տարբեր բեմահարթակներում խաղալու ենք նախագահական դրամաշնորհ շահած` Թումանյանի 155-ամյակին նվիրված տիկնիկային ներկայացումը: Դեռեւս անցյալ տարի Մոսկվայի հայկական թատրոնում հանդես եկանք «Անխելք մարդը» տիկնիկային ներկայացմամբ: Այս տարի ՌԴ նախագահական մշակութային նախաձեռնությունների հիմնադրամի աջակցությամբ՝ շուտով կկայանա «Քեֆ անողին քեֆ չի պակսի» տիկնիկային ներկայացման պրեմիերան: Ի դեպ, «Քեֆ անողին քեֆ չի պակսի» անունը փոխել ենք եւ անվանել ենք «Весельчак»: Բացի ինտրիգային ու հուզիչ սյուժեից, ներկայացման մեջ առկա են վառ ու հրապուրիչ ազգային երգն ու պարը, հայկական անսպառ հումորն ու ազգային ոգին:

1692281968701.jpg

1692281045617.jpg

Ներկայացումը հայերե՞ն, թե՞ ռուսերեն լեզվով է լինելու:

— Լինելու է ե՛ւ հայերեն, ե՛ւ ռուսերեն լեզվով: Օրինակ, Մոսկվայի հայկական դեսպանատանը, կիրակնօրյա հայկական «Այբիկ», «Վերածնունդ» դպրոցներում հայերեն ենք խաղալու: Իսկ Ազգային տնտեսության նվաճումների ցուցահանդեսում («Выставка достижений народного хозяйства»), Ռուսաստանի Ժողովուրդների տանը («Дом Народов»)՝ ռուսերեն:  Ռուսաստանի հայերի միության բեմահարթակում խաղալու ենք եւ հայերեն, եւ ռուսերեն լեզվով: Առիթից օտվելով շնորհակալությունս եմ ուզում հայտնել  ՌԴ հայերի միությանը մեր թատրոնին ամեն ինչով աջակցելու համար:

Հայ հանդիսատեսը միշտ էլ սիրով է արձագանքում Թումանյանի ստեղծագործություններին, իսկ ռուսալեզու հանդիսատեսն ինչպե՞ս ընդունեց:

— Տիկնիկային ներկայացում ասելով՝ բոլորին թվում է, թե դա միայն երեխաների համար է, բայց մենք «Անխելք մարդը» ռուսերեն լեզվով չորս անգամ խաղացել ենք Ազգային տնտեսության նվաճումների ցուցահանդեսի բեմում: Դահլիճն այնքան լեփ լեցուն էր, որ ասեղ գցելու տեղ չկար: Ներկայացումը սիրով դիտեցին ոչ միայն փոքրիկները, այլ նաեւ` մեծերը: Հանդիսատեսի 80 տոկոսը հայեր չէին եւ շատ ջերմ ընդունեցին, որովհետեւ ասելիքը շատ արդիական, ուսանելի եւ օգտակար է: Այն ոգի եւ ուժ է տալիս, օպտիմիստական հայացքներ է ձեւավորում եւ շատ հետաքրքիր լուծումներ է իր մեջ պարունակում: Թումանյանից ռուսալեզու հանդիսատեսի համար մենք էլի ներկայացում ենք խաղացել` «Սուտլիկ որսկանը», որը դիտելուց հետո թատերագետները, երբ հարցնում էին, թե «Սուտլիկ որսկանը» որ թվին է գրված, ես էլ ասում էի` 1910 թվականին, պատասխանում էին, թե՝ չի կարող այդ թվականներին լինել, քանի որ դա սյուրռեալիստական գործ է: Իսկ սյուրռեալիզմը Եվրոպա մտավ 1920-ական թվականներից Սալվադոր Դալիի, Ռենե Մագրիտ եւ մյուսների կողմից: Այստեղից պարզ է դառնում, որ Թումանյանի միջոցով սյուրռեալիզմը Հայաստանում շատ ավելի շուտ է իր արմատները գցել: Այնպես որ, ռուսալեզու հանդիսատեսի հետաքրքրությունը շատ մեծ է Թումանյանի նկատմամբ, եւ մենք դրանով շատ ուրախ ու հպարտ եք:

Ձեր թատրոնի կոլեկտիվում նաեւ ռուս դերասաններ կան: Նրանք ներգրավվա՞ծ են տիկնիկային ներկայացման մեջ:

— Այո, տիկնիկային ներկայացումների մեջ ներգրավված են ոչ միայն հայ, այլ նաեւ ռուս, գերմանացի, օսեթ, ուկրաինացի դերասաններ:

Մշակութային առումով ինչպիսի՞ն է համագործակցությունը ռուսների հետ:

— Այնքան ջերմ է, որ մեզ անվճար իրենց բեմերն են տրամադրել ոչ միայ հայերը, այլ նաեւ ռուսական մեծ նշանակություն ունեցող այնպիսի օբյեկտներ, ինչպիսիք են` Ազգային տնտեսության նվաճումների ցուցահանդեսը, Ռուսաստանի Ժողովուրդների տունը, «Հեքիաթի թատրոնը»…

Հայաստանում շատ են հակառուսական տրամադրությունները: Մոսկվայում հակառակը նկատելի՞ է հայերի նկատմամբ:

— Մոսկվայում ռուս ազգի վերաբերմունքը մեր մեր հանդեպ շատ ջերմ է: Բոլորը մեծ սիրով են գալիս են մեր ներկայացումներին: Փետրվարի 10-ին խաղացինք Չեխովի «Առաջարկություն+» («Предложение+») ներկայացումը, որը ռուսալեզու հանդիսատեսի կողմից շատ լավ ընդունվեց: Ճիշտ է, մեր թատրոնը Մոսկվայի հայկական թատրոնն է, բայց մեր խաղացանկում ունենք նաեւ ռուս եւ այլազգի գրողների գործերից: Հանդիսատեսը մեծ սիրով գալիս է մեր ներկայացումներին եւ լավ կարծիքներ է հայտնում: Որպեսզի համոզվեք իմ ասածի ճշմարտության մեջ, կարող եք մեր յություբյան ալիքի տեսանյութերը դիտել, որտեղ մեր ներկացումներց հետո իրենց կարծիքներով կիսվում են եւ ռուս հայտնի դերասանները, եւ ռուսալեզու հանդիսատեսը: Նրանք շատ ջերմ են խոսում մեր մասին, եւ ոչ մի նշանակություն չունի, թե քաղաքական գործիչներն ինչ փոխհարաբերությունների մեջ են միմյանց հետ: Ինչ վերաբերում է հայ-ռուսական փոխհարաբերություններին, ապա մենք պետք է հասկանանք, որ ուզենք, թե չուզենք Ռուսաստանը մեր ամենահզոր դաշնակիցն է, եւ պետք է ամուր ու բարեկամական լինի մեր կապը այդ հզոր պետության հետ:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 



Նիկոլը հող է նախապատրաստում՝ Իլհամի հրահանգը կատարելու համար.Yerevan TimesՀայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյունԵվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի ՀայաստանՄիրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆԺերար Դեպարդյեն ձերբակալվել էԱյսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն էՏավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուրԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիրՀայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ) Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանԿադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգողԱնունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետՆշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվելԵս ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ)Կամո Ունանյանի հերթական սպորտային հաղթանակը ԳերմանիայումՓաշինյանը տիկին նախարարին ժամանակ է տվել. Բացառիկ մանրամասներՎարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինՀայկական պարը սփյուռքում միջոց է՝ հայ երիտասարդներին համախմբելու. Ֆելիքս ԳրիգորյանԱլիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԱդրբեջանից կրկին կոչ են անում ՀՀ-ին համագործակցել անհայտ կորածների հետ կապված հարցումՄիայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպանՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջԴատախազությունը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 25 միավոր անշարժ գույք, ավելի քան 35 մլրդ դրամԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինՎԹԱՐ. Մյասնիկյանի պողոտան այս պահինՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԻ՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԼույս չի լինիUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներումԵս ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՈւկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business InsiderԲախումներ ԹբիլիսիումԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու ՈւկրաինանԹրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNNԱյսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե ԴավթյանՌուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներիցՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ ԱլիևԱնկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` Երեւանում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода