Փոխարժեք: $ , ,
⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... ՀԵՌՈՒ ՓԱԽԵՔ ՓՐԿԻՉՆԵՐԻՑ Դելի դարձած իմ Երեւան. հնդիկների թիվը Հայաստանում արագ տեմպերով աճում է/ վտանգները / օգո՞ւտ կա ՇՏԱՊ. Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողների ՀՀ և Իրանի պատվիրակությունները քննարկել են Հայաստանում իրանական առևտրի կենտրոն բացելու հարցը Հայտնի է պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության անցնելու զորակոչիկների ընտրության օրը Նշվել է թեյի ամենաօգտակար տեսակը օրգանիզմի համար Անջելինա Ջոլին մտադիր է հեռանալ Հոլիվուդից Հայաստանը կմասնակցի ՈՒԵՖԱ Ռեգիոնների գավաթին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կմասնակցեն բրյուսելյան գագաթաժողովին

«Ի վերջո, բումերանգի օրենքը գործում է». ԶԻՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է Մոսկվայի հայկական թատրոնի ռեժիսոր, դերասանուհի ԶԻՏԱ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ:

— Որքանով տեղյակ ենք, նոր ներկայացման եք պատրաստվում, որտեղ իր դերակատարմամբ հանդես կգա ՌԴ վաստակավոր  արտիստ: Կբացե՞ք փակագծերը:

— Ներկա պահին աշխատում ենք «Սրտի մեղեդիներ» ներկայացման վրա, որը շատ հետաքրքիր ժամանակակից պիես է: Այդ պիեսում աշխատում ենք ՌԴ վաստակավոր արտիստ Ալեքսեյ Իգորեւիչ Շեյնինի հետ: Նա շատ նվիրված է մեր թատրոնին ու արդեն մեր թատրոնի անդամներից մեկն է դարձել: Մենք Շեյնինի հետ աշխատել ենք դեռեւս  «Ոտքի՛, դատարանն է գալիս» ներկայացման ժամանակ: Ու հիմա մեր միասնական ցանկությամբ աշխատում ենք «Սրտի մեղեդիներ» պիեսի վրա: Ինձ թվում է՝ հանդիսատեսը կհավանի, որովհետեւ շատ գեղեցիկ գործ է: Ի դեպ, մի քիչ բացեմ փակագծերը՝ այդ պիեսի մեջ լինելու է դասական երաժշտություն:

— Այսինքն՝ կոմպոզիտորի մասի՞ն է:

— Այո, բայց այդ պիեսում միայն մի կոմպոզիտոր չէ: Այլ լինելու է մի քանի հզոր կոմպոզիտորների դասական երաժշտություն: Պիեսի բեմադրիչը Սլավա Ստեփանյանն է: Նա այդ պիեսով ինչ-որ կարեւոր մեսիջ է ուզում ուղարկել հանդիսատեսին:

— Ո՞րն է «Սրտի մեղեդիներ» պիեսի ասելիքը:

— Պարոն Ստեփանյանն այդ մասին դեռ չի ասել: Մենք՝ դերասաններս, փորձում ենք գուշակել… Սկզբից, երբ սկսվում են փորձերը, բեմադրիչը միանգամից չի բացում իր գաղտնիքը: Փորձում է դերասաններին տալ այդ հնարավորությունը, որ դերասանը հասկանա այն մեսիջը, որն ինքն ուղարկում է տվալ ներկայացումով: Բայց հետո, իհարկե, բացում է գաղտնիքը:

— Ըստ Ձեզ, այդ մեսիջով ի՞նչ է փոխանցվում հանդիսատեսին:

— Ինձ թվում է, որ շատ գեղեցիկ մարդկային հարաբերությունների մասին է: Որովհետեւ կան մարդիկ, որոնց էգոիզմը հասնում է այն աստիճանի, որ չեն տեսնում, թե ինչ ցավ են պատճառում մարդկանց՝  գործելով միմիայն օրենքի շրջանակներում կամ, առաջին հերթին հաշվի առնելով՝ օրենքը: Բայց չէ՞ որ լինում են իրավիճակներ, որ օրենքն ուղղակի դեմ է դուրս գալիս մարդկային զգացմունքներին: Ու այստեղ մեծ հարց է առաջանում հերոսի մոտ: Ի վերջո, ո՞րն է ճիշտ՝ մնալ օրենքի խիստ սահմաններում, թե՞ երբեմն տեղիք տալ մարդկային խղճին: Այստեղ շատ կարեւոր է գտնել ոսկե միջինը: Այն ծայրահեղությունները, երբ մարդիկ ապրում են կանոններով կամ էլ՝ ընդհակառակը, միշտ առաջացնում են կոնֆլիկտներ: Եվ երբ մարդ գտնի ոսկե միջինը, այն ժամանակ կլինի ներդաշնակություն: Հիմա մեր հերոսի առջեւ դրված է այդ հարցը: Ու նա ամբողջ ներկայացման ընթացքում անցնում է այդ ճանապարհն ու սկսում է դա հասկանալ: Եվ վերջում հանգում է այն եզրակացության, որ մարդկային դրսեւորումներն օրենքից վեր են, ինչը շատ կարեւոր է: Եվ այն չի կարելի կորցնել՝ կուրորեն հետեւելով օրենքին: Իրականում էլ մարդիկ կան, որոնք խստորեն հետեւում են կանոններին, ինչը շատ գովելի է, բայց նաեւ դրա հետ մեկտեղ դու պետք է հասկանաս, որ դու մարդ ես եւ պետք է նաեւ մարդկային օրենքներին հետեւես: Չէ՞ որ այդ կանոններին հետեւելով՝ դու կարող ես կորցնել մարդկային դեմքդ: Իսկ դա շատ կարեւոր է: Յուրաքանչյուր իրավիճակում պետք է առաջին հերթին մարդ մնաս: Վերջիվերջո, երբ գնաս այն աշխարհ, քեզ չեն հարցնի, թե դու ինչ մասնագիտություն ես ունեցել, հասարակության մեջ ինչ դիրք ես գրավել կամ ինչ ազգության ես պատկանել: Միայն կարեւոր կլինի, թե ով ես դու եւ ինչ բարի գործեր ես  արել: 

— Ռուս դերասանների եւ հայ դերասանների հետ ներկայացման մեջ խաղալիս՝ ո՞րն է տարբերությունը:

Խառնվածքը… Օրինակ՝ հայ դերասաններն ավելի բաց են ու լուցկու նման միանգամից բռնկվում են: Իսկ ռուս դերասաններն ավելի զուսպ են:

— Դուք արմատներով արցախցի եք, ունե՞ք հարազատներ, որոնք այս պահին գտնվում են շրջափակման մեջ:

— Շատ ցավալի է, որ այդպիսի իրավիճակ է ստեղծվել: Ես ունեմ բարեկամներ, որոնք ապրում են Ստեփանակերտում եւ այս պահին գտնվում են շրջափակման մեջ: Աշխարհից կտրված են… Երեխաներն ինչքան ժամանակ է չէին հաճախում ո՛չ դպրոց, ո՛չ մանկապարտեզ: Երբ զանգում ու խոսում եմ նրանց հետ, որքան էլ ծանր է վիճակը, միշտ ասում են՝ մի անհանգստացեք, ամեն ինչ նորմալ է: Իրենք են փորձում  ինձ հանգստացնել: Որքան էլ ենթարկվում են ճակատագրի փորձություններին՝ անկոտրում, ամուր կանգնած են հողի վրա: Ես շատ կուզենայի, որ այդ հարցը դրական լուծումներով շուտ կարգավորվի: Արցախում ապրող 120 000-ը ոսկե մարդիկ են: Հուսով եմ, որ մարդկությունն այս իրավիճակներից ելնելով, կհասկանա, որ չի կարելի այդպես վարվել ոչ միայն արցախցիների, այլեւ՝ բոլոր ազգությունների հետ: Ի վերջո, բումերանգի օրենքը գործում է:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Մոսկվա-Երեւան

 


⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...ՀԵՌՈՒ ՓԱԽԵՔ ՓՐԿԻՉՆԵՐԻՑԴելի դարձած իմ Երեւան. հնդիկների թիվը Հայաստանում արագ տեմպերով աճում է/ վտանգները / օգո՞ւտ կաՄեկ տարի առաջ ուրախանում էինք Լիխտենշտայնի հետ ոչ-ոքիից, հիմա տխրում ենք Թուրքիայի հետ ոչ-ոքիից. ՏիկնիզյանՇՏԱՊ. Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողներիԻտալական ակումբը չի հրաժարվել Սպերցյանին ձեռք բերելու մտքից. TuttomercatowebՏիկնիզյանի գոլը` ՌՊԼ-ի տուրի լավագույնների թվում(տեսանյութ)Հակոբ Սերոբյանը` Փարիզ-2024 ամառային Օլիմպիական խաղերի մրցավար2010-ականների Լա լիգայի լավագույն ֆուտբոլիստը՝ ըստ FourFourTwo-իԱլեքսանդրա Գրիգորյանի առաջին մեդալը մեծահասակների մրցաշարումՀՀ և Իրանի պատվիրակությունները քննարկել են Հայաստանում իրանական առևտրի կենտրոն բացելու հարցըՀայտնի է պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության անցնելու զորակոչիկների ընտրության օրըՆշվել է թեյի ամենաօգտակար տեսակը օրգանիզմի համարԱնջելինա Ջոլին մտադիր է հեռանալ ՀոլիվուդիցՀայաստանը կմասնակցի ՈՒԵՖԱ Ռեգիոնների գավաթինՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կմասնակցեն բրյուսելյան գագաթաժողովին Չեմ բացառում, որ հայեր կգնան, Ադրբեջանում կապրեն, ադրբեջանցիներն էլ կգան, Հայաստանում կապրեն. Ալեն ՍիմոնյանԱրտասովոր երգչուհի Նարգիզ Զակիրովան դիմել է հայ հանդիսատեսինՀայաստանի և Հայկական Արցախի էջը փակելու փոխարեն պետք է փակել կապիտուլյանտների, ազգադավների, թրքահպատակների և հայատյաց հայրենավաճառների էջը. Հենրիխ ԴանիելյանՔՊ-ն 525 անանուն գույք է նվեր ստացել, ումի՞ց, ինչի՞ համար. պատգամավորը` ԿԿՀ անդամի թեկնածուինԻսրայելը ճանաչել է Հայաստանը՝ որպես տարածաշրջանում ամենաանվտանգ երկիրՍպասվում է անձրևԱրցախի հանրապետությունը հունվարի մեկից համարել լուծարվա՞ծ, թե՞ ոչ. Պատասխանում է ԱՀ ԱԺ պատգամավորըՌուսաստանում ինքնաթիռը թռիչքի ժամանակ բռնկվել է (տեսանյութ)Ապագա պատմաբանները կգրեն՝ Նիկոլի ու ՔՊ-ի ձեռքերն արյունոտ էին, իսկ ուղեղները՝ ջրիկ. Էդուարդ ՇարմազանովԵվ ո՞ր մի արժանապատիվ հայը կարող է հաշտվել այն մտքի հետ, որ հազարամյակներ պայքարած ու հայկական մնացած Արցախ աշխարհը, թշնամուն հանձնվի. Արտակ ԶաքարյանՊուտինն ու Ռաիսին այսօր Մոսկվայում բանակցություններ կվարենԱվերիչ երկրաշարժից 35 տարի անց առաջին անգամ անմեղ զոհերի հիշատակի պատարագը մատուցվեց Գյումրու Սբ Ամենափրկիչ եկեղեցումԲլինկենն անհամբեր է` Վաշինգտոնում բանակցությունների համար հյուրընկալելու Միրզոյանին և Բայրամովին. Օ'ԲրայենԱյ՛ո, տոնական միջոցառումները  պետք է լինեն շատ ճոխ, մի լումմա անգամ չպետք է խնայենք. «Հանրապետություն» խմբակցության  ղեկավարՔոչարյան Անդրանիկը գյումրեցիների մոտ մինչեւ այսօր հիշվում է «Հրեշ Անդո» մականունով. ՊողոսյանՍնուփ Դոգի միջոցառումը տեղի կունենա հաջորդ տարի, այժմ ժամկետների հարցն է քննարկվում. ԿԳՄՍ նախարարԱրցախցի պատգամավորները թող ազնիվ լինեն ու ասեն, թե քանի անգամ են պատգամավորներով գնացել ու տեսակցել իրենց ընտրած ժողովրդինՎաղը երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Դավթաշենի կամրջում և Սասնա Ծռեր փողոցումԱրցախում` ադրբեջանցիների հետ ապրող Սարգիս Գալստյանի կինը լուսանկարներ է հրապարակել ՍտեփանակերտիցԳյումրիում դեկտեմբերի 7֊ին ընդառաջ քաղաքային իշխանության տապալումը հերթական սատանայական սիմվոլիզմի դերսևորում էր. Կարապետ ՊողոսյանԱդրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կանկացվենԿոլյա Միքայելյանը նշանակվել է Վայոց ձորի մարզպետ, մինչև նախորդ շաբաթ նա աշխատում էր ԱԱԾ-ումՀիփոթեքային վարկով աջակցում ենք զինվորականներին, որ բնակարան ձեռք բերեն. ՓաշինյանՉեմ բացառում, որ հայերը կգնան Ադրբեջանում կապրեն, ադրբեջանցիներն էլ կգան Հայաստանում կապրեն. Ալեն Սիմոնյան«Ինչու է կալանավորվել Դավիթ Ավագյանը, որ Հայրենիք էր կորցնում եւ անտարբեր չէ՞ր»Ով էր Անդրանիկ Քոչարյանը մինչեւ հեղափոխությունը եւ ինչու է թալան բառը մինչ օրս ցավոտ տանում. ՄանրամասներԲաքվում սկսվել է պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դատավարությունըԱրտարժույթի փոխարժեքները դեկտեմբերի 7-ինԵրևանում կանանց ծեծկռտուք է տեղի ունեցել. պատճառը՝ «ում ավելի պոչն է երկար ու հաստ»․shamshyan.comՄոսկվայաբնակ 83-ամյա հայ կինը դիմել է դատարան՝ պահանջելով, որ Պուտինը որդեգրի իրենՍպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 35 տարիՏաք եղանակը երկրաշարժի նշան չէ, մթնոլորտային երևույթները կապ չունեն երկրաբանական երևույթների հետԿառավարության հերթական նիստը՝ ուղիղԱդրբեջանում ուժեղ երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է նաև Հայաստանում. ՆԳՆ փրկարար ծառայություն

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода