« 4+4+4 ֆորմատի շրջանակներում, կարծում եմ, կլինի միասնական հայտարարություն». Վահրամ Բաղդասարյան

Արխիվ 16-20

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում չեղյալ է համարել 4+4+4 ֆորմատի շրջանակներում  2016թ. հունիսի 30-ին ԱԺ-ի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների օրինագիծը: Նման որոշման պատճառն այն է, որ այն անհրաժեշտ տեխնիկական միջոցները, որոնք պետք է ներդրվեին մինչև ընտրությունները, ըստ Կառավարության գրավոր պատասխանի, նշված ժամկետում հնարավոր չի եղել ապահովել։  ԿԸՀ-ի այս հայտարարությունից  հետո  ՀՀԿ-ի գործադիր մարմնի անդամ,  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց`  նոր բանակցություններ  գուցե լինեն իշխանության եւ ընդդիմության միջեւ:  

«Իրավունք»-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից պարզեց` ինչ բանակցությունների մասին է խոսքը, ԿԸՀ-ի այս հայտարարությունից հետո ինչ հարցեր պետք է քննարկվեն 4+4+4 ֆորմատի շրջանակներում: «Քննարկումները շարունակվում են: Վաղն էլ դրանք կլինեն: Սեպտեմբերի մեկից  հետո կլինեն համաձայնեցված հայտարարություններ: Քննարկումների ժամանակ  պետք է հասնենք այնպիսի արդյունքի, որ  ընտրություններին առնչվող բոլոր կասկածները  կարողանանք փարատել եւ բարձրացնել հանրության վստահությունը»,- ասաց Բաղդասարյանը:

 - Փաստորեն, քննարկումները 4+4+4 ֆորմատի շրջանակներում  շարունակվում են:

- Այո: 

- Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մասնակցո՞ւմ են 4+4+4 ֆորմատի շրջանակներում շարունակվող քննարկմանը:

- Այո, նաև նրանց հետ:

 - ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարել է, որ Տիգրան Մուկուչյանի հայտարարությունը չի համարում իշխանության հայտարարություն: Այսինքն` Արամ Մանուկյանի խոսքից կարելի է ենթադրել` 4+4+4 ֆորմատի շրջանակներում   ձեռքբերված պայմանավորվածությունը կարող է կյանքի կոչվել: 

- Քանի որ քննարկումները շարունակվում են, Արամ Մանուկյանի կուսակցությունը այս ֆորմատում է: Քննարկումների ավարտից հետո կարծում եմ միասնական հայտարարություն կհնչի:

- ԸՕ-ի դրույթները կյանքի կոչելու համար անհրաժեշտ գումարների  մասին հակասական տեղեկություններ կան:  Արամ Մանուկյանը հայտարարել է` կան գումարները,  իսկ իշխանության ներկայացուցիչները կարծես հակառակն են պնդում:

- Եթե ոչ այս ընտրություններին, ապա մյուս ընտրություններին պետք է  ԸՕ-ի դրույթները կյանքի կոչվեն:Ինչ վերաբերում է  գումարներին, ապա դրանք փաստացի մեր ձեռքի տակ չեն եղել:

- Ընդդիմադիր որոշ ուժեր վստահ են` ՀՀԿ-ը ՏԻՄ ընտրություններում պարտվելու է: Հատկապես Գյումրիում եւ Վանաձորում ՀՀԿ-ի պարտությունը, որոշ ընդդիմադիրների խոսքով, անխուսափելի է...

- Թույլերն իրենց ուժը ոնց պետք է ցույց տան: Կարծում եք` պետք է հայտարարեն, որ մասնակցում են պարտվելու համա՞ր: Փոխանակ իրենց ուժերը գնահատեն, գնահատում են ՀՀԿ-ի ուժերը:  

- Այս  ամենը հաշվի առնելով` քաղաքական ի՞նչ աշուն եք կանխատեսում:

- Չեմ ցանկանում կանխատեսումներով առաջնորդվել: Ընտրությունները սարերի ետեւում չեն: Արդյունքներից ամեն ինչ պարզ կլինի: Մեզ համար կարեւորն այն է, որ լինի քաղաքական պայքար:

 

Սոնա Դավթյան

 

 

 

https://iravunk.com/sim/?p=9439&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ