ԻՆՉ ԿԱՐ, ԱՐԴԵՆ ԶԻՋԵԼ-ՊՐԾԵԼ ԵՔ. ՔԱՄԻ ՄԻ ԱՐԵՔ

Արխիվ 16-20

ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՆ իր ֆեյսբուբյան էջում գրում է.

– Արդեն քանի օր է, ինչ իշխանական քարոզչամեքենան տեղեկատվական հող է նախապատրաստում մայիսի 22-ին Բիշքեկում ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների նիստին ընդառաջ, որտեղ կքննարկվի նաև կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցը:

Սեփական անտաղանդությունը բարձրագոչ շրխկոցներով թաքցնելու սովոր իշխանությունները, որոնք բարեհաջող կորցրեցին ժամանակին Հայսատանին վստահված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, "մենք անզիջում ենք" կեցվածքով հերթական անգամ փորձելու են մոլորության մեջ գցել ժողովրդին:

Տղերք, ինչ կար այդ հարցում, արդեն զիջել-պրծել եք:

Մնացածը վատ խաղին լավ դեմքով ներկայանալու ապարդյուն փորձեր են, որովհետև եթե ձեր թեթև ձեռքով Հայաստանի ներկայացուցիչը չի զբաղեցնելու այդ պաշտոնը, ապա չկա ոչ մի սկզբունքային տարբերություն, հիմա թե՞ մյուս տարի այն կփոխանցվի հաջորդող Բելարուսին, թե՞ դե ֆակտո կմնա Ռուսաստանի ներկայացուցչի պաշտոնակատարի ձեռքերում: Կրկնում եմ՝ չկա ոչ մի տարբերություն:

Իսկ տակ տված կռվից հետո բռունցքներով և պարզաբանում պահանջող հայացքներով ճարահատյալ քամի մի արեք, անլուրջ է:

https://iravunk.com/sim/?p=84636&l=am/
ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է