Նազենի Ղարիբյանը մերժեց Վենետիկի բիենալեի իմ մասնակցությունը. Արման Նուռ

Տեսանյութեր

Վերջին գրեթե մեկ տարվա ընթացքում հայաստանյան մշակույթում տիրող իրավիճակը նկարիչ, քանդակագործ, դիզայներ ԱՐՄԱՆ ՆՈՒՌԸ մշակութային կոլապս է համարում, ըստ նրա` 1917 եւ 2019 թվականների Հայաստանում մշակութային իրավիճակներում նմանություններն ու համընկնումները շատ են:

«ԱՐՎԵՍՏԸ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼՆ ՈՒՂՂԱԿԻ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է»

Մշակութային այս քանդվող իրավիճակը շատերը նմանեցնում են 90-ական թվականների հետ:

- Ես ավելի հին եմ` 1917 թվականին են նմանեցնում, որովհետեւ 90-ականներին մշակույթն այս վիճակին չէր: Ողջ կյանքում ադրբեջանցիների հետ սոցցանցերում բանավիճելուց, ծիծաղելով գրում էինք` ձեր ինչի՞ն է պետք Մշակույթի նախարարությունը, դուք մշակույթ չունեք, բայց այսօր մենք չունենք Մշակույթի նախարարություն եւ այսօր մենք ենք ոտնատակում մեր մշակույթը: 

- Ասում են` այդ գերատեսչությունն իր գործառույթը ճիշտ չէր իրականացնում...

- Հազար անգամ ասել եմ, եթե մի բանը հիվանդ է եւ չի աշխատում նորմալ, ապա պետք է աշխատացնել եւ բուժել, այլ ոչ թե սպանել եւ թաղել: Եթե լավ չէր աշխատում, կամ չէր աշխատում առհասարակ, ապա հեղափոխության իմաստն ինչո՞ւմն էր, որպեսզի այդ ամենը սկսի աշխատել չէ՞, մենք, համենայնդեպս, այդպես էինք հասկացել հեղափոխության իմաստը: Այսօր մենք առհասարակ ոչինչ չենք ուզում, ո՛չ հինը, ո՛չ նորը, չգիտեմ, ինչո՞վ ենք ներկայանալու աշխարհին, եթե ամեն ինչ ջնջում ենք: Կոնստանտին Օրբելյանի` տնօրենի պաշտոնից ազատումը առիթ է, որ բոլորս ընդվզենք, զայրանանք: Իրականում խնդիրը շատ ավելի խորն է ու գլոբալ: Հարցն այն է, որ արվեստի գործիչները քաղաքականությունից դուրս մարդիկ են, առհասարակ արվեստի գործիչները քաղաքականության հետ կապ չունեն, եւ արվեստը քաղաքականացնելն ուղղակի տգիտություն է: Դա ինձ հիշեցնում է Խորհրդային Միության այն սկիզբը, որ հեղափոխությունը եղավ, եկան աշխատավորները, թատրոնների, ցուցասրահների տնօրեններ դարձան մարդիկ, որոնք առհասարակ թատրոնների, ցուցասրահների հետ կապ չունեին եւ սկսեցին վերացնել այն, ինչ եղել է մինչ այդ: Արվեստն այն ոլորտը չէ, որտեղ կարելի է այդպես վարվել, քանի որ արվեստի մարդիկ ծնվում են այնպիսին, ինչպիսին կան, եւ ոչ ոք իրենց չի դարձրել «աստղ»: Չես կարող ինչ-որ մեկի հովանավորությամբ լինել օպերային աստղ, դու կա՛մ ծնվում ես այդպիսին, կա՛մ չես ծնվում: Իսկ եթե ծնվել է այդ մարդն այսպիսին, ապա նա միակն է ու թանկարժեք, իրեն չի կարելի վերցնել ու դեն շպրտել: Նույնը քանդակագործության ու նկարչության մեջ է, հնարավոր չէ ինչ-որ մեկի հովանավորութամբ համաշխարհային բիենալեներում ստանալ բարձր մրցանակներ: Վերացնենք բոլորին, նորերի՞ն բերենք, ունե՞նք այդքան նոր, ունե՞նք նոր Տիգրան Մանսուրյան, Հովհաննես Չեքիջյան, Կոնստանտին Օրբելյան... Չի՛ կարելի քաղաքականացնել արվեստը, դա ամենավատ քայլն է, որը կարելի է անել: Միշտ ասում եմ` ռեվոլյուցիան էվոլյուցիայի հետ համատեղ պետք է լինի, առանց էվոլյուցիա կոլապս է երկրի համար: Հիմա ռեվոլյուցիայից հետո էվոլյուցիա է պետք անել, որպեսզի զարգանա, աճի երկիրը: Կառուցողական է պետք մոտենալ, չի կարելի քանդել, հետո նոր փորձել կառուցել` տարիներ, տասնամյակներ կտեւի:

«ԵԹԵ ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԸ ՄՆԱ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԻ ՂԵԿԱՎԱՐ, ԵՍ ԿԳՆԱՄ ԱՅՍ ԵՐԿՐԻՑ»

Նուռ, իշխանափոխությունից հետո առիթ ունեցե՞լ եք շփվելու մշակույթի ոլորտի նոր պատասխանատուների հետ:

- Այո, Լիլիթ Մակունցի մասին միայն լավը կասեմ, քանի որ չեմ ունեցել ուրիշ նախադեպեր: Գուցե դեռ չէր տիրապետում ոլորտին, բայց երեւում էր, որ կա ցանկություն տիրապետելու, կար  հարգանք, պատկառանք, լսելու, սովորելու ունակություն, մի ինչ-որ լավ բան անելու ցանկություն: Հասցրե՞ց անել, թե` ոչ, դա երկրորդ հարցն է, իսկ Նազենի Ղարիբյանի կապակցությամբ կարող եմ ասել, եթե Նազենի Ղարիբյանը մնա մշակութային ոլորտի ղեկավար, ես կգնամ այս երկրից, քանի որ էլ անելիք չեմ ունենա այս երկրում: Եթե Մշակույթի նախարարությունը վերջնականապես փակվի, էլի կգնամ, քանի որ, եթե չկա Մշակույթի նախարարություն, ապա ես, որպես մշակույթի գործիչ, ի՞նչ գործ ունեմ այս երկրում: Կգնամ մի երկիր, որտեղ կա Մշակույթի նախարարություն, որովհետեւ դա ինձ համար իմիջային հասկացողություն է: Օրինակ, Իսրայելը իր Մշակույթի նախարարությունը միացրեց Պաշտպանության նախարարությանը, քանի որ երկուսն էլ երկրի համար կարեւորություն ունեցող, գլխավոր արժեքներ են: Իսկ մեր երկրում, բացի մշակույթից աշխարհին զարմացնելու ոչինչ չունենք: Եթե կարողանում ենք ինչ-որ մի ձեւ մեզ ցույց տալ, ասել, որ մենք կանք, դա մշակույթն է: Ճիշտ է, մինչեւ այսօր եղել են բացթողումներ, աշխարհին ներկայացել ենք մեր պատմական մշակույթով, իսկ արդյունքում, անցյալ տարի Եգիպտոսում` 72 երկրի լավագույն քանդակագործները, երբ իմացան, որ Հայաստանից եմ, զարմացած հարցրին` Հայաստանում այսօր մարդիկ են ապրո՞ւմ, մենք միշտ Հայաստանի մասին լսել ու տեսել ենք պատմական նմուշներով եւ մեզ թվում էր, որ հայերը սփռված են աշխարհով, իսկ Հայաստանը փոքրիկ հողակտոր է, որտեղ մարդիկ չեն ապրում, կա միայն պատմական արժեքներ` թանգարան է բաց երկնքի տակ: Փաստորեն, նրանք հայկական ժամանակակից արվեստ տեսել են դրսում ապրող հայերի կողմից: Ասում են` մենք գիտենք Հայաստանը Ցեղասպանությամբ, որպես առաջին քրիստոնյա երկիր, բայց ոչ ժամանակակից արվեստով:

«ՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ` ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» ՓՈԽԱՐԵՆ ՎԵՆԵՏԻԿԻ ԲԻԵՆԱԼԵ ԿՄԵԿՆԻ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ»

Որպես ժամանակակից արվեստ կերտող, այս պահին Ձեր արվեստանոցում ի՞նչ նոր գործի վրա եք աշխատում:

- Հիմա աշխատում եմ մի հետաքրքիր մեծ նախագծի վրա, որը կոչվում է «Պատերազմ, թե` խաղաղություն», այն տեսնողն ինքն իրեն հարց է տալիս` պատերազմ, թե` խաղաղություն եւ ընտրություն է կատարում: Դրանով իսկ վիճակագրություն է կատարվում, թե մարդկանց ո՞ր տոկոսն է ընտրում պատերազմը, եւ որ տոկոսը` խաղաղությունը: Ի դեպ, այդ նախագիծը, որը պատրաստել էի Վենետիկի Բիենալեի համար, բայց Նազենի Ղարիբյանը մերժեց Վենետիկի Բիենալեի իմ մասնակցությունը, փոխարենը ընտրվեց ուրիշ նախագիծ` «Հեղափոխություն» անվանումով: Այսինքն` ընտրվեց «Հեղափոխությունը», ոչ թե` «Պատերազմ, թե` խաղաղությունը»: Հուսամ` ավելի արժանի նախագիծ է, քանի որ ինձ համար կարեւոր է, որ Հայաստանը լավ ներկայանա միջազգային բոլոր հարթակներում: Համենայնդեպս, մայիսին կտեսնենք այդ նախագիծը` Վենետիկի Բիենալեում: Իսկ իմ «Պատերազմ, թե` խաղաղությունը» կներկայանա ուրիշ միջազգային ցուցասրահներում եւ բիենալեներում, եւ հուսամ, կապացուցի իր կարեւորությունը եւ արժեքը:

- Իսկ ի՞նչ պատճառաբանությամբ մերժվեց «Պատերազմ, թե` խաղաղությունը»:

- Կար ժյուրի, որը նման որոշում կայացրեց, ընդ որում, սկզբում ինձ առաջարկում էին լինել  ժյուրիի անդամներից մեկը, ես ասացի, որ ոչ մեկի դատելու իրավունք չունեմ եւ ինքս մասնակից եմ, ոչ թե ժյուրի, ես նկարիչ եմ, ոչ թե` դատող:

«ԱՐՎԵՍՏՈՒՄ ՎԵՐԱԴԱՍԸ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆ Է»

Նուռ, այս քայլերով, ըստ Ձեզ, մեր մշակույթն ո՞ւր է գնում:

- Մշակույթը, անկախ ամեն ինչից, գնում է իր ճանապարհով` անկախ Մշակույթի նախարարությունից, անկախ մշակույթի նախարարից... Ուղղակի, մի՛ խանգարեք մեզ, մենք մեր ճանապարհով կգնանք: Մի՛ օգնեք մեզ, մենք ձեր օգնության կարիքն էլ չունենք, բայց մի էլ խանգարեք, աշխատեք ուղղակի լինել չեզոք եւ հասկանալ, որ արվեստում տնօրեններ, վերադասեր չկան: Արվեստում վերադասը արվեստագետն է, որը ստեղծում է արվեստը, եւ ոչ թե նախարարը, որի պաշտոնը ծառայողական է, եւ հետեւաբար իր գործառույթը պետք է լինի ծառայությունը եւ ոչ թե վերադաս լինելը: Ոչ ոք չի կարող լինել ստեղծագործողի վերադասը: Արվեստը միակ ոլորտն է, որտեղ տնօրենը կատարողն է, որտեղ տնօրենը ավելի ցածր դիրք է կատարում, այդ իսկ պատճառով արվեստում վերադասը արվեստագետն է, թողեք մենք մեզ վերադասենք:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

https://iravunk.com/sim/?p=81734&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ