«Շուտով ժողովրդի դժգոհության ալիք է բարձրանալու». Գեւորգ Գեւորգյան

Արխիվ 16-20

Մեր ժողովուրդն այն ազգն է, որ 90-ականների խավարի ու ցրտի մեջ իրար հետ վերջին կտոր հացն էին կիսում, մի ամբողջ շենք հավաքվում էր մեկի տանը, ով մարտկոցներով լույս ուներ, թաղում երեկոները հավաքվում էին այնտեղ, որտեղ «դվիժոկ» կար, մարդիկ սիրում էին իրար, հոգատար էին ու հանդուրժող։ Եվ ավելին` Բաքվի, Սումգայիթի, Գանձակի հրեշավոր ջարդերից մի կերպ փրկված, մարդկային մեծ ողբերգություն ապրած, տուն ու տեղ կորցրած մեր հայրենակիցներին իրենց տներում էին պահում եւ դա հայի պատվի, մարդասիրության ու մարդ լինելու հարց էր: Այ այսպե´ս, մեր թիկունքը ամուր էր, ժողովուրդը միասնական էր, ու հաղթանակի առաջին գործոնը հենց դա էր։ Դրա համար էլ մենք ճակատում հզոր էինք, իմանալով, որ թիկունք ունենք, այդ թիկունքը հասարակ ժողովուրդն էր, եւ մենք հաղթեցինք պատերազմում։ Իսկ այդ նույն ժամանակահատվածում, երբ մի ամբողջ ժողովուրդ մի կողմից պայքարում էր իր գոյության համար, մյուս կողմից թշնամու դեմն էր առնում, սահման էր պահում, հայրենիք էր ազատագրում, ԼՏՊ-ն իր հենարան ՀՀՇ-ով, թալանում էին գործարանները, զրոյացնում էին տնտեսությունը, կրթական համակարգը, արժեզրկում էին կրթության գաղափարը «այ մարդ դիպլոմդ վառի տաքացի, դախլ դիր ապրի» լոզունգներով։ Ամեն ինչ արեցին, որ կոտրեն ժողովրդին, բայց ի հեճուկս իրենց` մեր ժողովուրդը շարունակեց միասնական լինել, չպառակտվեց ու դուրս եկավ ՀՀՇ- ի շրջափակումից։ 98-ին` վերջապես Լեւոնը հրաժարական տվեց, իհարկե, ոչ այն պատճառով, որ գիտակցեց իր մեղքը կամ որպես քաղաքական գործիչ իրեն սպառված համարեց, այլ որովհետեւ ժողովրդի դեմ իր զինանոցն էր այլեւս սպառված։ Իսկ ի՞նչ եղավ հետո... Իհարկե 10 տարի մտմտաց, աշակերտներ «կրթեց», 2008-ին դուրս եկավ ժողովրդի հիշողության թեստ անցկացնելու, հետո եւս 10 տարի, եւ այսօր ի՞նչ է կատարվում մեր երկրում. իրոք որ, իրավիճակ է փոխվել. նրա ապազգային թեզերն են շրջանառվում, նորից կարծես թե նույն ձեռագիրն են փորձում կիրառել` հասարակությանը պառակտել, «հայրենասիրությունը կեղծ կատեգորիա է» թեզով արժեզրկել մեր հաղթանակը, այն կերտող մարդկանց, տնտեսությունը կոլապսի մեջ գցել, աշխարհաքաղաքական նոր զարգացումներից մեր երկիրը մեկուսացնել։ Շուտով ժողովրդի դժգոհության ալիք է բարձրանալու, որովհետեւ մարդիկ շատ լավ տարբերում են կեղծն անկեղծից, դեմագոգիան շիտակությունից:

Արցախյան ազատամարտիկ, լեգենդար հետախույզ, ռազմական-հասարակական գործիչ

ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=79104&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ