Ռոնալդուին փոխարինող գտնելն անհնար է. Մոդրիչ
Արխիվ 16-20
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Այաքսի» դեմ պատասխան խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կրկին խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Ռոնալդուն այն խաղացողն է, որի բացակայությունն անհնար է չնկատել։ Ռոնալդուին փոխարինող գտնելն անհնար է։ Իհարկե՛, մենք կարոտում ենք նրան։
Յուրաքանչյուր մրցաշրջանում 50-ից ավել գոլ խփող ֆուտբոլիստը հեռացել է, իսկ մյուսներն առաջ քայլ չեն կատարում։ Կարծում եմ, որ այս մրցաշրջանում մեր ահաջողությունների գլխավոր պատճառը հենց դա է։
Դռա վառ օրինակն է «Բարսայի» դեմ վերջին Կլասիկոները, որոնց ժամանակ մենք բազում հնարավորություններ ունեինք գոլ խփելու, բայց այդպես էլ չկարողացանք հաջողության հասնել»,- ասել է Մոդրիչը։
https://iravunk.com/sim/?p=78943&l=am/