Հայտնաբերվել է նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի միջադեպի մասնակիցներից մեկը

Արխիվ 16-20

ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանության եւ ՀՀ Ոստիկանության աշխատակիցները հունվարի 8-ին հայտնաբերել են նույն օրը, ժամը 10։30-ից մինչեւ 11։30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող ՊԱԶ 32053 մակնիշի ՊՆ 3299 Տ զինվորական համարանիշի ավտոբուսի վարորդի համար արհեստական խոչընդոտներ ստեղծողներին ու քաշքշուկ հրահրողներին:

Նրանք նաեւ վթարային իրավիճակ էին ստեղծել, որի ժամանակ անօրինական հարկադրել են վարորդին կանգ առնել ու այդ ժամանակ դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորել հասարակության նկատմամբ, այդ ընթացքում հարվածներ են հասցրել ավտոբուսի տարբեր հատվածներին, վնասել այն։ 

Երիտասարդները այնուհետեւ իրենց գործողությունները կատարել են Երեւան քաղաքի Շարուրի փողոցում՝ նույն եղանակով. կանգնեցրել են ավտոբուսը, որից հետո 2 հոգի ոտքերով հարվածել ու բացել են ավտոբուսի սրահի դռները, ներս մտնելով՝ բռնություն են գործադրել նորակոչիկներին ուղեկցող ավտոբուսի սրահում գտնվող ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքի տեսուչի նկատմամբ։

Նրանք հարվածել են տեսուչի դեմքին եւ հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին, իսկ մի քանի հոգի էլ քաշել են վարորդի հագուստից՝ ստիպողաբար դուրս բերել նրան ավտոբուսի վարորդի խցիկից։

Փաստի առթիվ նույն օրը ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, եւ արդեն կեսգիշերին իրավապահ մարմինները բացատրական աշխատանքների շնորհիվ նշված արարքի համար կասկածվող Եղվարդի բնակիչ 40-ամյա Գոռ Հ.-ն ինքնակամ ներկայացել է Ռազմական Ոստիկանություն, իսկ նրա համաքաղաքացի 23-ամյա Մերուժան Ո.-ն ներկայումս գտնվում է փախուստի մեջ:

 

https://iravunk.com/sim/?p=75071&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ