«Ցավոք, նորանկախ Հայաստանը մի կարգին նախարար չունեցավ»

Արխիվ 16-20

Վիպասան, դրամատուրգ, արձակագիր ԱՆՐԻ ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆ կարծում է, որ հայրենիքի գաղափարով ապրող ու շնչող գրողին Մշակույթի նախարարությունը, մասնավորապես` նախարարները ոչինչ չեն տալիս: Ըստ նրա` այսօր մշակույթի, մասնավորապես գրականության ոլորտը սարսափելի վիճակում է:

«ԳՐՈՂՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՈՒՍԵՐԻ ՎՐԱ ԵՆ ՊԱՀՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՃՅՈՒՂԵՐԸ»

- Մշակույթի նախարարությունը` նախարարները, արժանին չեն տալիս այն գրողին, ով ապրում ու շնչում է երկիր հայրենիի գաղափարով: Այդ վարձքը` թեկուզ պետպատվերային տպագրությամբ, պարտավոր էին տալ: Ցավոք, ի սկզբանե, նորանկախ Հայաստանը մի կարգին նախարար չունեցավ` անկախ նրանց մարդ տեսակից եւ վաստակից...

Մշակույթի, մասնավորապես գրականության ոլորտում այսօր սարսափելի է վիճակը, քանի որ սպասված վերածնունդը չկա: Խնդիրները շատ են, առաջինը գրող-ընթերցող կապն է, որ մի կերպ լուծում ենք` համահեղինակային ժողովածուների կամ համացանցի միջոցով... Գրողները հավաքվում են միասնության կամրջի շուրջ եւ միասնակականորեն տպագրում են հավաքածուներ ու ալմանախներ, եւ պետք է շնորհակալ լինենք սրա համար, որովհետեւ ըստ էության, գրողներն իրենց ուսերի վրա են պահում ժամանակակից գրականության բոլոր ճյուղերը...

«ԱՅՆՔԱՆ ԷԼ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՉԷ ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԻ 100-ՕՐՅԱ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ»

- Վերջերս լրացավ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի պաշտոնավարման 100 օրը, Դուք ինչպե՞ս կգնահատեք նախարարի 100 օրը` գործնականում փոփոխություններ կամ առաջընթացներ կա՞ն:

- Այնքան էլ արդյունավետ չէ Լիլիթ Մակունցի 100-օրյա կառավարումը, իհարկե սպասում էի ավելիին, սակայն չշտապենք: Համենայնդեպս գրականության մասով, գիտեք, մենք գրականությունը դիտարկելով որպես մշակույթի ճյուղ` մոռանում ենք նրա կրթական լինելը եւ Կրթության նախարարության դերը այս հարցում: Գտնում եմ, որ կրթության եւ Սփյուռքի նախարարները եւս պատասխանատու են գրողների եւ արդի հայ գրականության առջեւ: Սա է իմ մոտեցումը, որը, վստահ եմ, շատերը կկիսեն` չէ՞ որ Սփյուռքում էլ լուրջ գրողներ ունենք:

- Մշակույթի նախարարությունը 2019-ից վերացնում է պետպատվերով գրքեր տպագրելու ինստիտուտը, ինչպե՞ս կգնահատեք դա:

- Վատ, իհարկե վատ եւ տգիտություն: Դա աններելի ապտակ է ժամանակի մշակույթի կարեւորագույն ոլորտին եւ դրա գործիչներին, որոնք, ինչպես ասացի, մի կերպ են տպագրվում, որ կապը ընթերցողի հետ վերջնականապես չջնջվի: Հուսանք` նախարարը դեռ մտքափոխ կլինի, գոնե գրական գործիչներիս ականջալուր լինելով:

«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ԹԵ ԳՐՈՂ-ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ ԿՈՐՑՐԵԼ Է ԻՐ ԴԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ»

- Ի վերջո, վերջին տարիներին ինչո՞ւ մտավորականի` գրողի դերն այսքան թուլացավ, ունենք գրողներ, բայց մյուս կողմից էլ` նրանց խոսքը նախկինի նման կշիռ չունի հանրության կյանքում: Միայն խրախուսվում է ցենզուրայից դուրս գրականությունը, ինչն էլ ճանաչում է բերում հեղինակին: Ի՞նչը մեզ հասցրեց սրան:

- Թող ներեն ինձ ընկերներս... Մեղքը պետք է փնտրել երկուստեք: Ե՛վ գրողների մեջ, ե՛ւ նրանց, ովքեր գրողներին չեն ծանոթացնում հանրությանը... դա ՀԳՄ-ն է, դա մյուս միություններն են եւ այլն: Իսկ խոշոր հաշվով, չեմ կարծում, թե գրող-մտավորականը կորցրել է իր դերն ու նշանակությունը: Դա երբեք չի պատահի, քանի որ հայ ազգը գիտի` որտեղից է գալիս եւ ուր է գնում:

- Պարոն Բագրատունի, կարծես թե, խոսքի ազատություն է, այսօր սոցցանցում գրառում անողն իրեն գրող է հռչակում, ինչպե՞ս պետք է պայքարել այս ամենի դեմ:

- Ի վերջո ընթերցողն է տալիս այդ մեծ կոչումը` այդ թագադրումն անում է հանդիսատեսը: Ինչպես Խորեն Աբրահամյանը կասեր. «էս ոնց է պատահել, որ ամեն`« սարի գլխին մի բան կա` չեմ ասի, ինչ է», ասողը իրեն բանաստեղծ է կոչում»: Ինչքան ուզում են կոչեն... Այդ կոչումը, բարձրագույն կոչումը կարող է տալ միմիայն ընթերցողը... Պետք չէ կարծել, թե համացանցը ողողված է տգետներով:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում