«Ջիվանին համերգների հասույթը տրամադրում էր ինքնապաշտպանական զենքեր գնելուն»

Արխիվ 16-20

Ամեն տարի հուլիսի առաջին շաբաթ օրը Ախալքալաքի շրջանի Կարզախ գյուղում մեծ շուքով նշվում է արդեն ավանդույթ դարձած մեծն աշուղի` Ջիվանու օրը: Այս տարին էլ բացառություն չէր, Ջիվանու հայրենի Կարզախ գյուղի բարձունքը կրկին մարդաշատ էր: Տոնակատարությանը ներկա լինելու համար բազմաթիվ ջիվանիասերներ Կարզախ էին եկել Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից: Հայաստանից ժամանած պատվիրակությունը Ջավախք էր հասել ՀՀ մշակույթի նախարարության օժանդակությամբ եւ «Ջավախք» հայրենակցական միության շնորհիվ: Նախ, մինչ Կարզախ հասնելը Հայաստանից ժամանած ուխտավորները` «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի գլխավորությամբ կանգ առան Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցում` մոմավառությունից եւ օրհնություն ստանալուց հետո շարունակեցին ճանապարհը դեպի Ջիվանու ծննդավայր:  Թեպետ տարածքը մարդաշատ էր, բայց կազմակերպված միջոցառումն այս տարի եւս զիջում էր նախորդներին, որտեղ ավելի շատ ներկայանում էին տեղական կամ հարակից գյուղերի երգի եւ պարի խմբերի սաները:

ՋԻՎԱՆԻՆ ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ԷՐ ՄՏԱԾԵԼ ԱԶԳԻ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԱՍԻՆ

Գրականագետ, բ.գ.դ., ՀՀ գիտության վաստակավոր գործիչ ՍԱՄՎԵԼ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ դիտարկմամբ` Ջիվանու հանդեպ սերն այնքան մեծ է, որ արդեն 32 տարի գալիս է, ու դեռ երկար տարիներ կգա տոնելու այս օրը. «Որովհետեւ գիտի` ունի մշակութային մեծ գանձ, որ մարդկանց համար  ամենանեղ պահին հոգեկան բավականություն է: Ջիվանին այն երեւույթն է, որ մարդկանց տարբեր տեղերից մագնիսի նման քաշում բերում է: Իսկ մարդիկ էլ գնահատում են Ջիվանու արժեքը, որովհետեւ աշուղ Ջիվանուն չի կարելի պարփակել միայն աշուղ հասկացության շրջանակներում, նա նաեւ մեծ հանրային գործիչ է եղել, մեծ բանաստեղծ եւ իսկապես երգաստեղծ երգիչ-կատարող-աշուղ»:

Ըստ Ս. Մուրադյանի` մենք պիտի գիտակցենք, որ Ջիվանին բոլոր աշուղների մեջ առանձնանում էր իր մտածողությամբ` նա ոչ միայն աշուղ է, այլեւ բանաստեղծ, փիլիսոփա, հանրային գործիչ. «Նա 25 հոգանոց աշուղական խումբ էր ստեղծել, որով շրջում էր Հայաստանում, Վրաստանում, Հյուսիսային Կովկասում, եւ պատկերացրեք, որ այդ  համերգային շրջագայությունների հասույթը տրամադրում էր ինքնապաշտպանական զենքեր գնելու համար` սա նրա մեծության բացարձակ դրսեւորումներից է: Ջիվանին գրել է խրատական, խոհական, երգիծական բանաստեղծություններ ու երգեր, որոնց մեջ դատապարտում է իր ժամանակի մարդկային արատավոր հարաբերությունները, ուժեղի եւ թույլի հարաբերությունը: Լինելով արդարության կողմնակից` ընդվզել է սոցիալական, քաղաքական մեծ անարդարությունների դեմ: Ի վերջո` աբովյանական դաստիարակություն է ստացել Ջիվանին, որն էլ նրան հարկադրում էր մտածելու ազգի եւ ժողովրդի մասին: Այլապես, ինչու պիտի ասեր`

Հովի՛կ, Ջիվանուցդ լուր տար,

Թե հարցնեն ինձի համար,

Ասա, որ դեռ ձեռին քնար,

Ազգի համար կանչում է խաղ... Ջիվանուն մենք մեծարում ենք գնահատում, որ արժեւորեց մեր Հայաստան հայրենիքը, նա հայ մարդու ազգային բնավորության կրթիչ դաստիարակիչներից մեկն է: Նրա բարոյախրատական բանաստեղծություններն իրենց մեջ ունեն ազգային հայրենասիրական լիցքեր, որոնք այսօր էլ ունեն արդիական շատ լուրջ նշանակություն, օրինակ` արտագաղթի մասին: Օրինակ` Դու այս երկրեն մի հեռանա հավի ճուտ, թե չէ արծիվները բզիկ-բզիկ կանեն...»:

Image may contain: 3 people, indoorՄեր զրուցակցի ուսումնասիրությամբ` Ջիվանու համար հայրենիքի ամեն ինչն էլ գնահատելի արժեք է եղել ու հայրենիքը պատկերացրել է հայրենի հողի եւ ժողովրդի միասնականությամբ. «1970-80-ական թթ. ռուս-թուրքական պատերազմի շրջանում Ջիվանին հնչեցնում է հզոր ռազմերգեր, որոնցով մի կողմից փառաբանում է Սասունասարը, մի կողմից` Ավարայրի Վարդանը` Կարմիր Վարդանը, ապա` փառաբանում այն ազգը, որի զավակները պարտավորություն ունեն` իրենց հայրենիքը պաշտպանելու: Նրա հայրենիքի հանդեպ սերը փոխանցվում է սերունդներին, հենց այդ սերն է մարդկանց հավաքել այստեղ: Ջիվանին ունի երգեր, որտեղ կա ե՛ւ կյանքի փիլիսոփայությունը, ե՛ւ սիրո խնդիրը: Չնայած Թումանյանը թույլ էր համարում Ջիվանու սիրո երգերը, բայց Ջիվանու փիլիսոփայությունն ուրիշ է, տեսեք ինչքան խորիմաստ է ու ժամանակակից.

Փողի վրա հույս մի դնի հավիտյան,

Մտնի ու կելնի շատ մարդու գրպան,

Բախտի բերմամբ ծառան կդառնա իշխան, Եւ իշխանը կլինի ծառա

Մեկ օր փնտրելով չես գտնի մի խեղճ ավանակ,

Քո զարդարված նժույգ ձիու փոխանակ,

Ամեն անգամ ձիդ չի տանի մրցանակ,

Ուրիշին կմնա մեյդանը մեկ օր:

Քո ընկեր Ջիվանու խոսքերը միշտ լուռ

Առաքինությունդ պինդ բռնե ամուր,

Մեռնելիս կդառնաս հողին կերակուր

Մտնելով սեւ մահի օրգանը մեկ օր:

Ջիվանին երգեր ունի, որ անվանում ենք դարի երգ, ինչպես օրինակ հանրահայտ երգիծական «Խելքի աշեցեքը», որը գրվել է 1892 թվականին.

Հանցավոր հարուստը ուրախ խնդալով,

Մեղքից ազատվել է` մեծ գումար տալով, խեղճ մարդը սխալմամբ մի հավ գողնալով` բանտի մեջ է փտել, խելքի աշեցեք...

Սա կարծես թե հենց մեր օրերի մասին է...»:

«ԱՄԵՆՈՒՐԵՔ ԿԱ ՋԻՎԱՆԻ` ՀԶՈՐ, ՄԱՐԴԿԱՅԻՆ, ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ՄԻ ԿԵՐՊԱՐ»

Image may contain: 1 person, sitting«Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆՆ ամեն անգամ սրտի խորին թրթիռով եւ մեծ հպարտությամբ է նշում Ջիվանու տոնը. «Տասնամյակներ շարունակ նշվել է այն, եւ տոնի կազմակերպական գործում պետք է շնորհակալ լինենք Ախալքալաքի շրջանային իշխանություններին, որ միշտ եղել են նախաձեռնող, որովհետեւ առանց նրանց« տոնը չի կայանա: Եվ պիտի շնորհակալ լինենք բոլոր այն անձնանց, այն կազմակերպություններին, ովքեր ինչ-որ մի քար են դնում այս պատի վրա: Սա շատ կարեւոր եմ համարում, որովհետեւ համահայկականության տեսանկյունից Ջիվանին եղել է 19-րդ դարի վերջին քառորդի հայ գրականության բացառիկ բանաստեղծը: Այսօր, բառիս կատարյալ իմաստով, տոն է, քանի որ չկա ձեւականություն« չկա արարողակարգ« չկա որեւէ խոչընդոտ ուրախանալու« չկա անտեղի էմոցիա, արհեստական որեւէ զգացողություն, այլ ամենուրեք կա Ջիվանի` հզոր, մարդկային, բանաստեղծական մի կերպար, փիլիսոփայության մի պոռթկում եւ մի փառահեղ ջավախքցի»:

«ՋԻՎԱՆԻՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԽՈՍՔՆ Է»

Ծնունդով Ջավախքից բանաստեղծ, հրապարակախոս ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՎՆԱԹԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում շեշտեց, որ միշտ էլ Ջիվանու հանդեպ սերը, հարգանքը եղել է ինքանբուխ. «Վերջին ժամանակներում հոգեւոր կյանքի նկատմամբ անտարբերություն կար, մեր հոգեւոր արժեքները կարծես թե մոռացության էին տրվում, այսօրվա միջոցառումը վկայություն էր, որ Ջիվանին այդքան ժողովրդի հավաքել էր Կարզախում: Ջիվանին ժողովրդի խոսքն է, երգն է, որ մարմին է առել եւ հանդես է գալիս մարդկանց մեջ` Ջիվանի անունով: Ջիվանին մի ամբողջ հայ հոգեւոր աշխարհ է: Իհարկե, անապատում հանդես չեկավ, երբ Ջիվանին եկավ, Սայաթ-Նովան կար, Նարեկացին կար, հայ ժողովրդական երգերը կային, միջնադարյան մեր սաղմոսները կային, մեր հոգեւոր դաշտից ակունք առավ Ջիվանին: Ջիվանին փառք չփնտրեց, նա շատ խոնարհ մարդ է եղել, այնքան, որ ասել է` ես գյուղական ծիլ եմ: Image may contain: 1 person, outdoorՋիվանին օրինակ է, որ բարձրանալու միակ ճանապարհը խոնարհությունն է: Ժամանակին Ջիվանուն չեն էլ գնահատել, նա դիտվել է որպես հարսանիքներում նվագող մի անձնավորություն, նույնիսկ մտածել է` մի քար կդնե՞ն իմ վրա, իմ հիշատակը պահող կլինի՞... Նա ասել է, կլինի՞, որ պարտքերս մարած գնամ աշխարհից... Ջիվանին ոչ միայն պարտքերը մարել է, այլ մի ամբողջ հավիտենության երգ է ստեղծել: Այս ժողովուրդը Ջիվանիով է նաեւ հավիտենական կյանքի երթի մեջ: Շատ կարեւոր է, որ ազգը Ջիվանի, Սայաթ-Նովա ու մեր ազգային երգերը երգի, որոնք ազգային ակունք ունեն, այլապես չենք կարող մեր ազգային նկարագիրը պահել: Որքան կուզես լավ բանաստեղծ կամ գրող եղիր, եթե քո նախնիների ձեռքի ջահը չես վերցրել, ինչպե՞ս կարող ես մեծ լինել: Այնպես անենք, որ Ջիվանին շարունակվի»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ջավախք-Երեւան

https://iravunk.com/sim/?p=62096&l=am/
ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է