Ծառահատումների իրական թիվը թաքցնում են

Արխիվ 16-20

«Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն ՆԱԶԵԼԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով  Հայաստանում տարեկան հատվող անտառների քանակին, նշեց, որ այն խախտումները, որոնք հայտնաբերվում է մեր  պետության կողմից, չեն համապատասխանում ծառահատումների իրական թվաքանակին. «Մեր հաշվարկով գյուղաբնակ յուրաքանչյուր ընտանիք օգտագործում է 10-15 խորհանարդ մետր վառելափայտ: Եթե ուղղորդվենք այս հաշվարկով , ստացվում է, որ տարեկան 400-500 հազար խորհանարդ մետր անտառ է հատվում»,-նշեց Ն. Վարդանյանը: ըստ նրա, անտառահատումների համար նախատեսված տույժերը որքան էլ պետությունը խստացնի, միեւնույն է անտառները կհատվեն: Նրա խոսքով` մինչեւ պետությունն իր բնակչի համար չստեղծի հնարավորություն , որպեսզի նա նորմալ ապրի, գոնե էլեկտրականությունից եւ գազից օգտվելու հնարավորություններ չստեղծի, բնակիչները կշարունակեն ծառահատումները. «Դիլիջանում բացեցին մեծ պահնորդական կազմակերպություն  եւ մեծ գումարներ հատկացրեցին, որ Դիլիջանի ազգային պարկը պահպանվի, բայց տեսանք, որ այնտեղ մեծ քանակաությամբ հատումներ եղան: Այս հարցը պետք է ստանա փաթեթային լուծում, կարծում եմ` 5 տարի ընդանրապես պետք է արգելվի ծառահատումները: Երբ նախորդ կառավարությունը որոշեց, որ պետք է մեծացնի սանիտարական հատումների ծավալը, լուրջ հարված հասցրեց մեր անտառներին: Սանիտարական հատումը պետք է լինի ուսումնասիրությունների հիման վրա` նոսրացման , հիվանդ ծառերի հեռացման նպատակով, ոչ թե դնեն ու ամբողջ անտառը հատեն: Այս որոշումները որեւէ գիտական, անտառպահպանության հիմքեր չունեն»,-ընդգծեց Ն. Վարդանյանը եւ հավելեց որ նոր կառավարությունն այս հարցերին ավելի շատ ուշադրություն պետք է հատկացնի:
Դիտարկմանը, թե ավելի շատ անտառներ որ տարածքներում են հատվել, Նազելի Վարդանյանը փաստեց, որ Հայաստանում անտառապատ տարածքները գտնվում են հյուսիսում եւ հարավում, հիմնականում` Տավուշ, Լոռի Սյունիք:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում