«Միանշանակ, երեխաներին դասի նստեցնել, իսկ մեծերին` բանտ գցել»

Արխիվ 16-20

Գրող, հրապարակախոս ԼԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ կարծիքով` ստեղծված իրավիճակը կազմակերպիչները տանում են դեպի Մայդանի: Ըստ նրա` այստեղ թեկնածուների հարց չկա, ու ոչ թե անձերի այլ համակարգի փոփոխություն պետք է արվի. «Այս ամենը տարվում է դեպի Մայդանի, դեպի օտար ուժին` երկրի վաճառքին»:

Լ. Ավետիսյանի դիտարկմամբ` ցուցարարներն այս անգամ լավ են պատրաստված. «Վրաններով, տարբեր սարքերով, մեթոդիկան նույնն է, ինչ Կիեւում էր, եւ, չգիտես ինչու, ֆլայերների գույնը ուկրաինական դրոշի գույներն էին` դեղին եւ կապույտ: Նրանք հո ինքնուրույն չե՞ն, դա նույն ուժի կողմից պատրաստված է: Ամեն անգամ, երբ որեւէ երկրում պատրաստվում է հեղաշրջում, հեղափոխություն կամ նման մի բան, այդ երկրի քաղաքական ստատուսն ընկնում է` ինքնուրույնության մի հատվածը մեկ անգամ եւս կորցնում է: Ընդամենը մեկ սերունդ է անցել` երբ 12 տարեկանում աղջկաս ընտրել էին, որպեսզի արտասահմանում մասնակցեր ելույթների, ես հանգիստ սրտով Լատինական Ամերիկա ուղարկեցի աղջկաս, հիմա նույն բանը կատարվել է իր աղջկա հետ, որը նույն տարիքում է, բայց վախենում ենք իրեն Եվրոպա ուղարկել, որովհետեւ գիտենք` այնտեղ մեկ շաբաթվա մեջ կփչացնեն երեխային: Աշխարհը փոխվել է դեպի վատը, եւ Հայաստանին ուզում են ներքաշել այդ բանի մեջ»:

Անդրադառնալով ցուցարարների, այսպես ասած, պահանջին` մերժել Ս. Սարգսյանի վարչապետ ընտրվելուն,  հրապարակախոսը հետեւյալ համեմատությունն ասաց. «Հոսանքազրկել են շենքը, տանեցիները փոխում են տան ջահերի լամպը, բայց եթե հոսանքազրկված է, ինչքան էլ լամպը` թեկնածուները փոխեք, սուտ է, պետք է հարցը համակարգային լուծել: Համակարգը ստորացրել է մեր երկիրը, մենք ասում ենք` ազատ ենք, անկախ ենք... Ոչ, մենք ազատությունը եւ անկախությունը կորցրել ենք` չունենք գործարաններ, դա նշանակում է, որ երկիրը ստորացված է, որովհետեւ իրեն հարգող երկիրն ունենում է  արդյունաբերություն: Էլ չեմ ասում, որ ծառայություն է դարձել նույնիսկ մանկավարժությունը, ուսուցիչն իրավունք չունի երեխային դաստիարակելու, սեռական դաստիարակության դասեր են անցկացնում տարբեր դպրոցներում, ինչը եւս երկրի ինքնուրույնության կարգավիճակի ստորացում է: Երբ երկիրը իջեցնում են դեպի վար, այդ մեթոդներն են կիրառում»:  

Լ. Ավետիսյանի դիտարկմամբ. «Երբ երկրում կա դավադրություն, խժդժոցում հաղթում է, այսպես ասած, ըմբոստ ուժը: Եթե իշխանության ներսում դավադրություն չլինի, այդ հանցագործներին, որ Ռադիոտան եւ այլ հաստատությունների դուռն են կոտրում եւ այլ անկարգություններ անում, նույն րոպեին դարձի կբերեին, չեն բերում` ուրեմն կա դավադրություն»,- շեշտում է հրապարակախոսն ու այս ամենի հանգուցալուծումը տեսնում հետեւյալ կերպ. «Միանշանակ, երեխաներին դասի նստացնել, իսկ մեծերին` բանտ գցել»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=55097&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ