«Մսամթերքի եւ խմիչքների շուկայում առկա է 15 տոկոս գնաճ»

Արխիվ 16-20

Մեզ հետ զրույցում, անդրադառնալով երկրում առկա նախատոնական գնաճին, «Իրազեկ եւ պաշտպանված» սպառող ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը տեղեկացրեց, որ իրականացնում են ուսումնասիրություններ: Սակայն, ըստ նրա, արդեն իսկ ֆիքսել են մի շարք ապրանքատեսակների թանկացում.

«Տեղական խնձորը, լոլիկը ակնհայտ թանկացած է

- Հայաստանում Նոր տարվա նախաշեմին ունենք ակնհայտ գնաճ, առաջնային ապրանքների մի մասը թանկացել է մոտ 15%-ով: Հիմնականում այն ապրանքները, որոնք 15%-ով չեն թանկացել, ընդհանուր գումարի մեջ ցածր տեսակարար կշիռ են կազմում: Այսինքն՝ ամանորյա ծախսերին բաժին հասնող ապրանքատեսակների թանկացումը եղել է շատ ավելի բարձր տոկոսով: Այս պահին էլ մոնիտորինգը դեռ ընթացքի մեջ է, բայց հստակ է, որ նախորդ տարիների համեմատ կա ամանորյա սեղանի հետ խիստ առնչվող ապրանքների գնաճ՝ շուրջ 15 տոկոսով:
- Կոնկրետ ո՞ր ապրանքների մասին է խոսքը:
- Քանի որ ամանորյա գնումների մեջ մեծ տեսակարար կշիռը կազմում է թե՛ վերամշակում անցած, թե՛ վերամշակում չանցած մսամթերքը եւ խմիչքները, կարող եմ վստահորեն փաստել, որ այս շուկաներում առկա է 15 տոկո գնաճ: Մնացած ապրանքների թանկացման մասով մոնիթորինգը կավարտենք մի քանի օրից:
Օրինակ, ունենք պտուղ-բանջարեղենի շուկայում գնաճ: Եվ այստեղ ուշագրավն այն է, որ թեպետ բանանի, արքայախնձորի գները այս տարի՝ նախորդ տարիների համեմատ նվազել են, բայց տեղական խնձորը, լոլիկը ակնհայտ թանկացած է:
Այն, որ մեր տեղական գյուղմթերքը, պտուղ-բանջարեղենը թանկ է, քան դրսից ներկրվածը, խոսում է գյուղատնտեսության ոլորտի բարձիթողի վիճակի մասին: Մենք լուրջ գյուղատնտեսություն չունենք, ինչից էլ օգտվում է անհատ ձեռնարկատերը, ֆերմերը: Նրանք իրենց ապրանքը վաճառում են այն գնով, ինչով որ իրենց ձեռնտու է: Սրա այլընտրանքը կլիներ միայն այն դեպքում, եթե մենք ունենայինք լուրջ գյուղատնտեսություն, եթե ֆերմերային տնտեսությունների եւ ջերմոցային տնտեսությունների համար կոնկրետ գին սահմանվեր, այդ դեպքում անհատ ֆերմերը այսօր շուկայի գին թելադրող չէր լինի: Բայց այս ոլորտը գտնվում է բարձիթողի վիճակում, չկան սահմանված տեղական ապրանքների իրատեսական գներ, որեւէ մեկը չգիտի՝ մեր երկրում ինչ արժե մեկ կիլոգրամ լոլիկը, խնձորը, կամ մեկ լիտր կաթը: Գոնե ինքնարժեքի տեսքով, որ դրանից ելնելով, հնարավոր լիներ ռեալ գների մասին կարծիք ստանալ:

Թանկացել են ոչ միայն ամանորյա ապրանքները

- Խոսեցիք ամանորյա նշանակության ապրանքատեսակներից: Դրանց թանկացումը կապված է միայն տոնական սեղանների ընձեռած հնարավորության հե՞տ: Այսինքն, ի՞նչ վիճակ է այն ապրանքատեսակների մասով, որոնք ամանորյա սեղաններին էական դեր չունեն, եւ չկա դրանց պահանջարկի աճ:
- Ասվածը չի նշանակում, որ մենք մնացած ուղղություններում ներկա պահին գնաճ չունենք: Տեսեք, որպես օրինակ վերցնենք կարագը, որը նախորդ տարվա համեմատ հարյուր տոկոսով թանկացել է, սակայն այն ամանորյա սեղանի վրա էական ազդեցություն չի ունենում: Բայց փոխարենը, կարագի եւ դրա թանկացման ազդեցությունն առօրյա կենցաղում էական է: Ոչ շատ էական, բայց գնաճ ունենք քաղցրավենիքի եւ պահածոների շուկայում: Բայց քանի որ տոկոսային համեմատություններ դեռ չենք արել, այս պահին զերծ կմնամ սիրողական մեկնաբանություններ անելուց:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
 

https://iravunk.com/sim/?p=46373&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ