Ֆրանսիայի դպրոցներում կարգելվեն բջջային հեռախոսները
Արխիվ 16-20
Ֆրանսիայի կառավարությունը 2018 թվականի սեպտեմբերից տարրական ու միջին դպրոցներում կարգելի բջջային հեռախոսները, գրում է The Guardian-ը:
Աղբյուրի փոխանցմամբ` աշակերտները կկարողանան իրենց հետ դպրոց հեռախոս բերել, սակայն դրանցից չեն կարողանա օգտվել հաստատության ներսում գտնվելու ժամանակ:
Հիշեցնենք, որ այս արգելքը ներառված է եղել Էմանուել Մակրոնի նախագահական քարոզարշավի ծրագրի մեջ:
Ֆրանսիայի կրթության նախարար Ժան-Միշել Բլանքերը հայտնել է, որ արգելքը կվերաբերի 6-15 տարեկան դպրոցականներին
https://iravunk.com/sim/?p=45898&l=am/