Պ. Հայրիկյան. «Հրաժարվե՞լ հայերենից, կասեմ «Էշի քուռակ» ամո՛թ քեզ»

Արխիվ 16-20

Հանրության շրջանում շարունակվում են քննարկումները` կապված ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան այն գրառման հետ, թե իբրեւ հայերենն աշխարհի ամենաղքատ լեզուներից մեկն է:

 «Իրավունքի» հետ զրույցում ԱԻՄ առաջնորդ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆՆ անդրադառնալով Բագրատյանի գրառմանը, նկատեց, որ յուրաքանչյուր  ոք իրավունք ունի կարծիք արտահայտելու եւ կարծիք արտահայտողի վերաբերյալ յուրքանչյուր ոք կարող է իր վերաբերմունքն ունենալ. «Անկախ այն հանգամանքից, թե Հրանտ Բագրատյանը հայոց լեզվի եւ իր մասին ինչ կարծիք ունի, մի բան կասեմ` Բագրատյանն ասպարեզ է եկել շնորհիվ այն բանի, որ ինչ-որ մեկը նրան նշանակել է վարչապետ, նախարար: Այսինքն, եթե նա իր նախաձեռնությամբ ինչ-որ բան արած լիներ, այդ ժամանակ կարող էր խոսել: Նա երբեք ինքնուրույն չի եղել, նրան միշտ նշանակել են , փորձ չի ունեցել»,- նշեց Պ. Հայրիկյանը: Նրա բնորոշմամբ` Հայաստանը գեղեցիկ անուն է. «Ժամանակին առաջարկում էի Հայաստանն անվանակոչել Հայք, բայց այժմ Հայաստան անունն էլ ինչ չի խանգարում: Բագրատյանն համեմատություններ է կատարում հայերենի եւ այլ լեզուների միջեւ, դրանով ցույց տալով, որ այդքան էլ լավ չի տիրապետում հայերենին: Ամենի ինչի մասին պետք է իմանալ, հետո խոսել: Ոչ մի լեզու չի կարելի մեկ այլ լեզվի ստորադասել: Լավ, Բագրատյանի առաջարկն ու նպատակը ո՞րն է, բա ասում է գիտնական է: Ցանկացած գիտնական որեւէ բան քննադատելուց առաջ, ինչ-որ բան պետք է առաջարկի: Հիմա որ Բագրատյան ասում է հայերենն աղքատ լեզու է, դրանով ի՞նչ է առաջարկում: Հարստացնե՞լ հայերենը, կասեմ ուրախ եմ, հրաժարվե՞լ հայերենից, կասեմ «Էշի քուռակ» ամո՛թ քեզ: Առաջարկը պետք է երեւա, այն չեմ տեսում, ուղղակի կրակոց է: Բայց լավ է, սա օգնեց, որ մենք հասկանանք, որ հայերենով ապրող եւ այն գնահատող շատ մեծ մարդիկ կան»,- ընդգծեց Պարույր Հայրիկյանը:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=37596&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ