Իրազեկում՝ մայիսի 27-ին աշխատող քաղաքացիների համար

Աշխատանքային օրենսգրքի համաձայն, աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:
Հիշեցնենք, որ Հանրապետության տոնը նշվում է մայիսի 28-ին։ Օրը չորեքշաբթի է։
Հետևաբար, մայիսի 27-ին (երեքշաբթի) աշխատանքային օրվա տևողությունը կկրճատվի մեկ ժամով։
https://iravunk.com/sim/?p=313341&l=am/