Որքանով է իրավաչափ Արցախի նախագահի ընտրությունները ՀՀ-ում. Փաստաբանը մանրամասնում է

Հանդիպում

Մասիսի 21-ին արցախահայերը նոր  Արցախի նախագահ են ընտրելու, ինչ տրամադրություններ կան արցախցիների մոտ այս մասով,ինչպե՞ս են արցախցիները  պատկերացնում նախագահի ընտրությունը և, ի վերջո որքանո՞վ է իրավաչափ հարցի պատասխանը փորձել ենք ստանալ արցախցի հայտնի փաստաբան ՌԱՖԱՅԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ.
- Որևէ Արցախցու համար ընդունելի չէ Արցախի իշխանության վերացումը, սրանում կասկած չկա։ Տեղեկությունները վկայում են, որ ընտրությունում  կառաջադրվի գործող նախագահի թեկնածությունը ։ Պարզ է, որ պատգամավորները միանշանակ քվեարկելու են  Շահրամանյանի օգտին։ Այն համոզմունքն ունեմ, որ Միասնական Հայրենիք  կուսակցությունը չի գնա քվեարկության: Չկա տրամաբանություն և հիմքեր, որպեսզի Միասնական Հայրենիք կուսակցությունը մասնակցի քվեարկությանը։ Եթե Արցախում չեն մասնակցել  ընտրությանը և փաստացի դեմ են եղել թեկնածուին, ապա որն է դրա ողջամտությունը մասնակցել կոնկրետ Շահրամանյանի ՝որպես նախագահ ընտրելու քվեարկությանը։ Արցախցիների տրամադրությունը նշված թեկնածուի հանդեպ գտնում եմ, որ մեծամասամբ բացասական է։ Նրա ընտրությունը չընդունվեց տրիումֆով։ Իսկ այդ պատճառները հայտնի են։ Նա չկարողացավ կազմակերպել  ու կատարել Արցախցիների անվտանգ տարհանման միջոցառումների պլանը, ինչպես նաև չկարողացավ հնարքներ կիրառել  պատերազմից խուսափելու համար։ Ի դեպ, Շահրամանյանի կառավարման կարճ ժամկետը ևս ենթադրում էր կարճաժամկետի տրամաբանությունում անհրաժեշտ գործողությունների կատարում։ Նրա ընտրությամբ , էլ ավելի խորացավ ինչպես ներքին ներհակ, այնպես էլ  թշնամու  ցեղասպանություն  իրագործելու  պայմանները։ Պետք է այստեղ արձանագրեք , որ Ա․ Հարությունյանը հրաժարական տվեց  Հայաստանում գտնվող ընդդիմադիր ուժերի միջոցով, որոնց հրահանգները կատարվում էր ,, եռյակի,,կողմից։ Պիտի արձանագրենք նաև , որ  Հայաստանի իշխանությունը  չկարողացավ չեզոքացնել, ինչպես բուն պաշարման եղանակով ցեղասպանությունը , այնպես էլ պատերազմական գործողությունները։Ինչքան էլ փորձենք  արդարացնել Հայաստանի իշխանություններին, այդուհանդերձ  հետևանքը  առկա է։ Հետևանքի միջոցով է գնահատվում գործադրված  ջանքերը, սա աներկբա է։Ակնհայտ է, որ Ադրբեջանը Արցախի դեմ իր ծավալումները իրականացրել է  պատերազմ վարելու արվեստով։Սկզբից պաշարեցին Արցախը,նպատակ ունենալով    այնպիսի  կենսապայմաններ ստեղծել, որի արդյունքում  լիովին  կոչնչացվեր բնակչությունը։ Ցեղասպանական ակտով Ադրբեջանը փորձեց շոշափել միջազգային հանրության վերաբերմունքը և այն բանից հետո,երբ ցեղասպանական ակտի դեմ համարժեք  միջազգային հակազդեցություն չեղավ, գործի դրվեց  ռազմական գործողության միջոցով ցեղասպանությունը։ Նկատենք, որ Արցախի պաշարման ժամանակ , ադրբեջանը նյարդայնացվել էր արցախցիների անհողդողդ դիմադրությունից, ինչի արդյունքում  երևում էր Ադրբեջանի նախագահի ընդգծված հիստերիան։ Իմ համոզմամբ,այս նկարագրում, Շահրամանյանի դերակատարումն է գնահատվում և այս դատողությունների միջոցով եմ համարում, որ Շահրամանյանի ընտրությունը անթույլատրելի է։Այստեղ հարց է առաջանում, արդյոք այս ամենը չի գիտակցվելու պատգամավորների մոտ։ Պատասխանը մեկն է։Եվ քանի որ,  22 պատգամավորներից գերակշիռ մասը ընտրվել են Արցախի անփառունակ իշխանավորների հովանավորությամբ, ուստի նրանք չեն կարող իրենց քվեները գործածել արդարության շահից ելնելով։Ես գտնում եմ, որ այլ կերպ չի կարող մեկնաբանվել, քան կատարյալ հիմարությամբ, եթե  քվեարկվի հոգուտ  Շահրամանյանի։ Վերջապես ուշիմություն պետք չէ ունենալ, հասկանալու համար, որ նշված անձը իր կենսափորձով,դժվարին պայմաններում վճռական որոշում կայացնելու ունակության բացակայությամբ և այլ բնութագրիչներով, չի կարող հավակնել այդ պաշտոնին։Այս ամենի գնահատումով է, որ կարծում եմ արցախցիները դեմ կլինեն Շահրամանյանին։Բացի այդ,բռնագաղթումից հետո Շահրամանյանը դրական առումով ոչնչով աչքի չի ընկել,բացառապես անգործությունից։
 -Պարոն Մարտիրոսյան ՀՀ իշխանությունները դեմ են Արցախի իշխանության գոյությանը, արդյոք իրավաչափ եք համարում  ՀՀ  պահանջը և չեք գտնում , որ Արցախի նախագահի ընտրությունը Հայաստանի անվտանգությանը կարող է սպառնալ։
 - ՀՀ անվտանգությունը  որպես հայրենիք,  ամենաբարձարագույն արժեքն է։ Որևէ արժեք չի կարող հավասարեցվել հայրենիքի հետ։ Հայրենիքը Աստվածային է և գտնվում է բոլոր արժեքներից վեր։ Ձեր ուշագրավ հարցին կփորձեմ պատասխանել հետևյալ կերպ․
 Արդյոք Արցախը կորցրել է իր սուբյեկտայնությունը։ Ես գտնում եմ, որ ոչ։ Այո, Արցախը երբևէ ճանաչված պետություններին բնորոշ սուբյեկտայնություն չի ունեցել։ Բռնի տեղահանումից հետո ,այնուամենայնիվ միջազգային իրավունքի սուբյեկտայնության որոշակի տարրեր պահպանվել են, ոչ այն աստիճան, ինչ ունեցել ենք Արցախի իշխանության՝ Արցախի տարածքում գտնվելու պայմաններում։ Եկեք ընդունենք , որ իրավունքը , եթե դա միջազգային է, ապա դա իր մեջ պարունակում է միջազգային սուբյեկտայնության տարեր։ Ընդունենք նաև , որ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակը  հիմնված է ժողովուրդների իրավահավասարության,  ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հարգելու սկզբունքի վրա,իսկ դա իրավունք է, որն ունի Արցախը և նշանակում է սուբյեկտայնություն ունեցող։ Հետևապես, որևէ պետություն, այդ թվում ՀՀ-ը , իրավունք չունի և չի կարող խոչընդոտ հանդիսանալ արցախցիների ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների իրագործմանը։ Իսկ Արցախի  նախագահի ընտրությունը , հենց այդ իրավունքի իրացման հատկությունն է։ Ընդհակառակը, ՀՀ և այլ պետություններ պարտավոր են բարեխղճորեն կատարել իրենց պարտավորությունները, այդ թվում նպաստել ՄԱԿ-ի կանոնադրության և այլ կոնվեցիաներով սահմանված իրավունքների իրականացմանը։Չնայած այս դիտարկումներին, այնուամենայնիվ ես գտնում եմ, որ խնդիրը կապված է Արցախը Հայաստանին տարածքային պատկանելության հետ, որի լուծումը տեսնում եմ իրավական ճանապարհով ՝ այն է Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոի որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու միջոցով։ Իսկ այս իրավական պայմանները չեն կարող սպառնալիք հանդիսանալ ՀՀ համար, քանի որ արցախցիների պահանջը իրավաբանորեն հիմնավոր է և ենթակա է հարգման բոլորի կողմից, այդ թվում Ադրբեջանի կողմից։
- Ինչպիսի հանգուցալուծում եք տեսնում , երբ ըստ Ձեր տեսակետի Արցախի բնակչության գերակշիռ մասը չի ընդունելու կամ չի ընդունում Սամվել Շահրամանյանի վերընտրությունը և ում եք տեսնում ամենահարմար թեկնածուն։


- Նախագահի աթոռին հավակնորդողին տեսնում եմ հետևյալ բնորոշ գծերով․
Նախագահը պետք է ունենա իր արցախցիների իրավունքների հետևողական և համառ ջանքերով օժտված մարդը,ռազմաքաղաքական փորձառություն ունեցող անհատը,  բացառապես հայ ժողովրդի արմատական շահերից ելնող, երբեք չպետք է հանդես գա այլ ուժերի շահերից,լինի հանրությունը համախմբող գործունյա անձնավորություն։Անձնական, կուսակցական և այլ տեսակի թիմային շահերը պետք է ստորադասի հայրենիքի շահերից։Դժվարին ժամանակներում վճռական որոշում կայացնելու վճռականություն և հմտություն և որ ամենակարևորն  ազգի պատիվը բարձր պահող անձին։ 

https://iravunk.com/sim/?p=313338&l=am/
ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է