Ինչո՞ւ է նախագահն ասում «ոչ». 18 դատապարտյալի ներման խնդրագիր մերժվել է

Ներքաղաքական

Հանրապետության նախագահին ներման խնդրագիր է ներկայացրել 18 դատապարտյալ: Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել բոլորը մերժելու մասին։

Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Ինչո՞ւ է նախագահն ասում «ոչ». 18 դատապարտյալի ներման խնդրագիր մերժվել է» թեմայով քննարկման ընթացքում իրավապաշտպաններն ընդգծել են նման որոշումների թափանցիկության կարևորությունը։

Իրավապաշտպանների խոսքով՝ անձինք պետք է տեղեկացված լինեն իրենց ներման խնդրագիրը մերժելու իրավական և փաստացի հիմքերի մասին, սակայն այդ հիմնավորումները բացակայում են. «Ո՞ւր են այդ հիմքերը, թե ինչու եք մերժել,- նշել  է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանը։ «Այդ 18 դատապարտյալների մեջ չկա՞ր գոնե մեկը, որին ՔԿՀ-ն նորմալ բնութագիր է տվել: Եվ շատ հաճախ տալիս են: Այդ 18-ը ո՞նց կարող էին դիմել Ներման հանձնաժողովին, եթե իրենք չունեին այդ հիմքերը: Վստահ եմ՝ դատապարտյալները ներսում ամեն ինչ անում են միավորներ հավաքելու, միջոցառումների մասնակցելու, որովհետև ձգտում են, որ շուտ դուրս գան ՔԿՀ-ներից»։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավական բաժնի համակարգող Անի Չատինյանը մտահոգություն է հայտնել ներման խնդրագրերը գնահատելու չափանիշների վերաբերյալ. «Հաշվի են առնվում անձի  կատարած արարքը, արարքի բնույթը, ծանրության աստիճանը, դատապարտյալի կողմից կատարված արարքի հանրության ընկալումը: Եվ որ ամենակարևոր ու թիրախային հարցն է՝ ներման խնդրագրերի քննարկման շրջանակներում հաշվի է առնվում նաև տուժողին պատճառված վնասի հատուցումը, ինչու չէ՝ նաև տուժողի կարծիքը: Բայց դատապարտյալի իրավունքի իրացումը չպիտի լինի տուժողի կարծիքով պայմանավորված, որովհետև և միջազգային պայմանագրերով, և ԵԽ բանաձևերով մշակված ու հրապարակված իրավիճակն այնպիսին է, որ ցանկացած երկարատև դատապարտման և ցմահ ազատազրկման դատապարտված անձինք իրավունք ունեն ունենալու հասարակություն վերադառնալու և վերասոցիալականացվելու իրական հնարավորություն, ինչը պիտի իրական և տեսանելի լինի»:

2024-ին ներման խնդրագիր է ներկայացրել տասը դատապարտյալ, բոլոր խնդրագրերը մերժվել են։ Ներման բոլոր խնդրագրերի կրկնվող մերժումը մտահոգիչ է համարել  «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավար Նինա Կարապետյանցը, հատկապես պետության՝ պատժողականից վերականգնողական քաղաքականություն որդեգրելու հայտարարության համատեքստում. «Սա խոսում է այն մասին, որ մենք հերթական անգամ հայտարարություն ենք արել ինչ-որ բանի անցնելու, ինչ-որ փոփոխությունների գնալու մասին և մնացել ենք հայտարարությունների մակարդակում: Ինչո՞ւ են անընդհատ մերժվում, նաև ինչո՞ւ այս անգամ մերժվեցին 18 ցմահ դատապարտյալների խնդրագրերը։ Ես կարծում եմ, որ Նախագահի աշխատակազմն առանձնապես չի էլ մտածել, չի էլ խորացել, չի էլ հետաքրքրվել, այլապես գոնե ասելիք կունենային, թե ինչու: Դա, իսկապես, շատ կարևոր է. մարդը պետք է հասկանա՝ որոնք են խաղի կանոնները, որոնցով իրեն մերժել են, ինչպիսի վարքագիծ պիտի ինքը դրսևորի, որտեղ է սխալվել, որտեղ է բացթողում արել, եթե այդպիսի բացթողումների հնարավորություն կա»։

Իրավապաշտպանները պնդել են, որ դատապարտյալներին պետք  է բացատրել, թե որտեղ են սխալվել, հաջորդ անգամ դիմելուց ինչը պետք է շտկել, ուղղել՝ ներման արժանանալու համար։

Քրեակատարողական հիմնարկներում վերասոցիալականացման տարբեր ծրագրեր են իրականացվում, այդ ծրագրերն իրականացնողները նույնպես պետք է փոխեն իրենց ընկալումները: Իրավապաշտպանները նաև կարևորել են ներման գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողության անհրաժեշտությունը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում