ՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ, ԹԵԵՎ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՉԵՂԱՎ, ԲԱՅՑ ՇԱՏ ՉԻ ՈՒՇԱՆԱ

Վերլուծություն

Ի­հար­կե, Մոսկ­վա­յի հա­մար ա­մե­նե­ւին էլ էա­կանն այն չէ, թե Զե­լենս­կին կամ նրա պատ­վի­րա­կութ­յու­նը կնստի բա­նակ­ցա­յին սե­ղա­նի մոտ, չի նստի, ինչ-որ բա­ներ կո­րո­շեն, թե՝ ոչ: Ռուս­նե­րը կար­ծում են, որ ուկ­րաի­նա­կան հար­ցը կլու­ծեն նաեւ մար­տա­դաշ­տում, ինչն այս պա­հին էլ ար­վում է: Դա ցույց տվեց նաեւ պահանջը, որը դրվեց ուկրաինական կողմից առաջ` դուրս գալ այն տարծքներից, որոնք մտցված են ՌԴ կազմ: Իսկ պատերազմի շարունակությունը ռուս­նե­րի հա­մար, թեեւ կո­րուստ­ներ խոս­տա­ցող, բայց ա­պա­գա­յի հա­մար շատ ա­վե­լի ձեռն­տու տար­բե­րակ է, ինչի մասին ակնարկեց նաեւ ռուսական պատվիրակության ղեկավարը, հիշեցնելով 21-ամյա պատերազմի մասին շվեդների հետ: Եվ ռուսների նման տ րամադրությունը Զե­լենս­կու բա­նակ­ցել-չբա­նակ­ցե­լու թե­ման դարձ­նում է երկ­րոր­դա­կան:

­Շատ ա­վե­լի նման էր, որ ստամ­բուլ­յան այս խա­ղով Թ­րամ­փը հնա­րա­վո­րութ­յուն է ստա­նում դուրս գալ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցից, սա­կայն ոչ միայն չհայտն­վե­լով գլո­բա­լիստ­նե­րի թի­րա­խում, այլ ձեռք բերե­լով այդ նույն գլո­բա­լիստ­նե­րին՝ պա­տե­րազ­մը դա­դա­րեց­նել չցան­կա­նա­լու մեջ մե­ղադ­րե­լու լծակ­ներ:

­Սա­կայն ստամ­բուլ­յան այս խա­ղի ամ­բող­ջա­կան ի­մաս­տը կախ­ված է մինչեւ վերջ ա­նո­րոշ մնա­ցած մեկ այլ դե­տա­լից՝ ի վեր­ջո Պու­տինն ու Թ­րամ­փը կգնա՞ն Ս­տամ­բուլ: Ու թեեւ Թրամփը, Ստամբումլի փոխարեն, տուն վերադարձավ` նորածին թոռանը տեսնելու, ինչպես ինքը մեկնաբանեց, սա­կայն կա­րե­լի է նաեւ կռա­հել, որ Պուտինի հետ հան­դի­պու­մը դար­ձել է միան­գա­մայն անհ­րա­ժեշտ, եւ այն ար­դեն հա­զիվ թե եր­կար ձգվի:

Այս­պես, Պու­տին-Թ­րամփ գա­գա­թա­ժո­ղո­վը հե­տաձ­գող մի քա­նի հիմ­նա­կան գոր­ծոն­ներ կա­յին, ո­րոնք այս պա­հին էլ լուծ­ման ըն­թաց­քի մեջ են, բայց կար­ծես թե վերջ­նա­կան փու­լում: Նախ, ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յունն է, որ­տեղ Բայ­դե­նի ժա­մա­նակ­նե­րից ԱՄՆ-ի ներգ­րավ­վա­ծութ­յու­նը ներ­կա­յումս Թ­րամ­փի հա­մար դեռ կա­պանք­նե­րի ֆունկ­ցիա է կա­տա­րում: Խա­ղա­ղությ­ան այն պայ­ման­նե­րը, ո­րոնք ներ­կա­յաց­նում է Ռու­սաս­տա­նը, կար­ծես թե հիմ­նա­կա­նում ըն­դու­նե­լի են Թ­րամ­փի հա­մար: Սկ­սած Ղ­րի­մը պաշ­տո­նա­պես եւ մյուս տա­րածք­նե­րը՝ ոչ պաշ­տո­նա­պես ռու­սա­կան ճա­նա­չե­լուց (ա­պա­գա սահ­մա­նի մի քա­նի կլիո­մետր այս կամ այն կողմ լի­նե­լը ա­մե­նա­հիմ­նա­կան խոչըն­դո­տը չէ), վեր­ջաց­րած՝ Ուկ­րաի­նա­յի ա­պա­գա կար­գա­վի­ճա­կով (ոչ դա­շին­քա­յին եր­կիր): Խա­ղա­ղութ­յան նման գոր­ծըն­թա­ցը, սա­կայն, տոր­պե­դա­հար­վում է գլո­բա­լիստ­նե­րի կող­մից, սա­կայն ստամ­բուլ­յան ներ­կա գոր­ծըն­թա­ցը կա­րող է չե­զո­քաց­նել եւս ուղ­ղութ­յու­նից ե­կող խնդիր­նե­րը:

­Հա­ջոր­դը` Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի թե­ման է, որ­տեղ եւս էա­կան տե­ղա­շար­ժեր կան, ինչ­քան էլ որ Թ­րամ­փը դեռ պա­հում է բարձր տո­նայ­նութ­յու­նը: Նախ, Ի­րա­նի հետ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը ար­դեն մի քա­նի փուլ է ու­նե­ցել, ո­րը նշա­նա­կում է, որ առն­վազն խո­սե­լու եւ ի­րար լսե­լու մե­խա­նիզմն աշ­խա­տում է, ավելին, կա արդեն կայմանագրի նախագիծ, որը, մի քիչ այս, մի քիչ այն կողմ, կարելի է համաձայնեցնել: Ընդ ո­րում, ըն­թաց­քի մեջ են նաեւ, այս­պես ա­սենք, Ի­րա­նի հետ ոչ ուղ­ղա­կիո­րեն կապ­ված խնդիր­նե­րի լու­ծու­մը: Այդ թվում, Թ­րամ­փը մինչ այդ հայ­տա­րա­րեց հու­սիթ­նե­րի հետ պա­տե­րազ­մը դա­դա­րեց­նե­լու մա­սին: Ի­հար­կե, իր հաղ­թա­նա­կով, բայց նման բա­նե­րին Թեհ­րա­նում շատ լուրջ չեն էլ նա­յում: Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում այս շրջայ­ցի շրջա­նակ­նե­րում խո­սեց նաեւ Գա­զա­յի խնդրի կար­գա­վոր­ման մա­սին՝ ընդգ­ծե­լով, որ պա­ղես­տին­ցի­նե­րը պետք է մնան ի­րենց հո­ղում: Իսկ դա մե­ծա­պես հա­կա­սում է իս­րա­յել­յան ծրագ­րե­րին եւ հենց Թ­րամ­փի նախ­նա­կան հայ­տա­րա­րութ­յուն­նե­րին՝ Գա­զա­յի պա­ղես­տին­ցի­նե­րին աշ­խար­հով մեկ ցրե­լու մա­սին: Իս­րա­յե­լի հետ, ճիշտ է, հա­րա­բե­րութ­յուն­նե­րի բնույ­թը նկա­տե­լիո­րեն փոխ­վել է եւ այն աս­տի­ճան, որ այս շրջա­գա­յութ­յան ըն­թաց­քում Թ­րամ­փը, թե­րեւս, Թել Ա­վիվ չի այ­ցե­լի,սա­կայն հենց միայն դա կա­րող է ար­դեն ակ­նար­կել ի­րա­նա­կան ուղ­ղութ­յամբ ընդ­հա­նուր դրա­կան դի­նա­մի­կա­յի մա­սին, բայց նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ դրա­նում, թեեւ ոչ ճչա­ցող, սա­կայն Մոսկ­վան ու­նե­ցավ իր խո­շոր դե­րը:

­Հա­ջոր­դը չի­նա­կան ուղ­ղութ­յունն էր: Սա­կայն նա­խա­գահ Սիի մոս­կով­յան այ­ցից ար­դեն հաշ­ված օ­րեր անց այս ուղ­ղութ­յամբ եւս նկա­տե­լի դրա­կան դի­նա­մի­կա կա, այդ թվում՝ չին-ա­մե­րիկ­յան ա­ռեւտ­րա­յին պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի տես­քով: Ու սա այն դեպ­քում, երբ Թ­րամ­փը դեռ իր պաշ­տո­նա­կան հիմ­նա­կան դաշ­նակ­ցի՝ Եվ­րո­պա­յի հետ նման պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ չու­նի: Ա­վե­լին, եվ­րո­պա­կան ուղ­ղութ­յամբ Թ­րամ­փը պահ­պա­նում է մաք­սադ­րույք­նե­րի միան­գա­մայն բարձր մա­կար­դակ սահ­մա­նե­լու տրա­մադ­րութ­յու­նը, իսկ եվ­րո­պա­ցի­ներն էլ ար­դեն սկսել են հաշ­վար­կել, թե ինչ լուրջ կո­րուստ­ներ են կրե­լու դրա արդ­յուն­քում, ո­րը «հեչ լա­վա­գույն ըն­կե­րոջ» ա­րարք չէ:

Այս­պի­սով, գործ­նա­կա­նում այն բո­լոր նախ­նա­կան խնդիր­նե­րը, ո­րոնք դրված էին մինչ Պու­տին-Թ­րամփ գա­գա­թա­ժո­ղո­վի անց­կա­ցու­մը, առն­վազն լուծ­ման բա­վա­րար ըն­թաց­քի մեջ են: Բայց դրանք բոլորն են հասել են այն կետին, երբ վերջնական շտրիխները հնարավոր է տալ միայն Պուտին-Թրամփ ուղիղ հանդօպման միջոցով, ինչի մասին, չկոռանանք, ամենաբաց տեքստով խոսեց նաեւ ամերիկյան պետքարտուղարը:

Նաեւ հաշվի առնելով, որ իրերի այս վիճակում ա­ռաջ­նա­յին են դառ­նում բուն ռուս-ա­մե­րիկ­յան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի հար­ցը, ար­դեն զուտ երկ­կողմ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ի­մաս­տով: Ու այս­տեղ եւս հիմ­նա­կան լու­ծում­նե­րը ի սկզբա­նե սպաս­վում էին հենց Պու­տին-Թ­րամփ գա­գա­թա­ժո­ղո­վի շրջա­նակ­նե­րում, ո­րի կազ­մա­կերպ­ման վերջ­նա­կան փու­լի մա­սին խո­սել են ինչ­պես Մոսկ­վա­յից, այն­պես էլ՝ Վա­շինգ­տո­նից: Եվ հի­մա, երբ ստամ­բուլ­յան այս գոր­ծըն­թա­ցի «սոու­սի տակ» միան­գա­մայն ռեալ է դար­ձել նման հան­դի­պու­մը, ա­վե­լին, այդ մա­սին խո­սակ­ցութ­յուն­նե­րը բո­լո­րի շուր­թե­րին են, թե­րեւս դեռ հա­վա­նա­կան է մնում, որ այն, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, կա­րող է կա­յա­նալ, թեեւ, կրկնենք, շատ մեծ ինտ­րիգ դրա շուրջ կա: 

https://iravunk.com/sim/?p=313241&l=am/
ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է