ԴԵՌ ԱՆԳԱՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՍԿՍՎԱԾ` ԶԵԼԵՆՍԿԻՆ ԱՐԴԵՆ ՊԱՐՏՎԵԼ ԷՐ

Վերլուծություն

Այն, որ այս օ­րե­րին, ա­ռանց չա­փա­զան­ցութ­յան, ողջ հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քա­կա­նութ­յու­նը կենտ­րո­նա­ցել է Ս­տամ­բու­լում, դժվար չէ տես­նել: Եվ դա հաս­կա­նա­լի է. Ս­տամ­բու­լում այն­պի­սի «մեծ կա­շա» է եփ­վում, ո­րը կա­րող է ընդ­հուպ ողջ «քա­ղա­քա­կան աշ­խար­հին» կե­րակ­րել ա­ռա­ջի­կա մի քա­նի տաս­նամ­յակ­նե­րին՝ կան­խո­րո­շե­լով այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում մարդ­կութ­յան զար­գաց­ման ու­ղին: Եվ դա, ան­կախ այն արդ­յունք­նե­րից, ո­րոնք կար­ձա­նագր­վեն ուկ­րաի­նա­կան թե­մա­յով, թեեւ տե­սա­նե­լի մա­սում հենց դա` ուկ­րաի­նա­կան խնդիրն է Ս­տամ­բու­լյան այս մի­ջո­ցառ­ման ա­ռի­թը:

ՄԵԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ԵՎ ԲՈԼՈՐԸ ՎԱԶԵՑԻՆ ԹՈՒՐՔԻԱ

­Թե ինչ է սպաս­վում Ս­տամ­բու­լում, դեռ շատ ա­ռաջ չընկ­նենք. ըն­թաց­քի մեջ է մասշ­տա­բա­յին բազ­մա­քայլ կոմ­բի­նա­ցիա, ո­րի վերջ­նա­կան արդ­յունք­ներն այս մեկ մի­ջո­ցառ­մամբ չէ, որ տրվե­լու են: Բայց նաեւ չմո­ռա­նանք. տե­ւա­կան դա­դա­րից, հա­զար ու մի ի­րա­դար­ձութ­յուն­նե­րից, ող­բեր­գութ­յուն­նե­րից հե­տո սա ա­ռա­ջին ռուս-ուկ­րաի­նա­կան պաշ­տո­նա­կան ու­ղիղ շփումն էր, եւ սա էլ ար­դեն իսկ պետք է արդ­յունք հա­մա­րել: Ա­ռա­վել եւս, երբ Եվ­րո­պան, նաեւ՝ Կիե­ւը հա­մա­ռո­րեն խու­սա­փում էին այս շփու­մից, բայց…

­Հենց սա էլ պետք է հա­մա­րել Մոսկ­վա­յի հիմ­նա­կան հաղ­թա­նակ­նե­րից մե­կը: Հի­շեց­նենք, Եվ­րո­պան եւ Կիե­ւը փոր­ձում էին բո­լո­րո­վին այլ օ­րա­կարգ պար­տադ­րել՝ 30-օր­յա ան­վե­րա­պահ զի­նա­դա­դա­ր: Ի­մաստն էլ կռա­հե­լի էր. այս պա­հին ուկ­րաի­նա­կան կող­մը բո­լոր ռազ­մա­ճա­կատ­նե­րում ծայ­րա­հեղ բարդ վի­ճա­կում է, կա­րող են մի քա­նի ուղ­ղութ­յուն­նե­րում տե­ղի ու­նե­նալ ճա­կա­տի փլու­զում, եւ գո­նե 30- օր­յա դա­դա­րը Կիե­ւի հա­մար չա­փա­զանց կա­րե­ւոր էր՝ այդ վի­ճա­կը կա­յու­նաց­նե­լու եւ գո­նե, ա­սենք, մի վեց ամս­վա կամ մեկ տար­վա ռազ­մա­կան պո­տենց­իալ ստեղ­ծե­լու հա­մար: Երկ­րորդ խնդի­րը. փոր­ձում էին նման զի­նա­դա­դա­րից Մոսկ­վա­յի հրա­ժար­վելը Թ­րամ­փին հրամց­նել, թե ռու­սա­կան կող­մը ոչ մի խա­ղա­ղութ­յուն էլ չի ցան­կա­նում, պետք է Վա­շինգ­տո­նը, ինչ­պես Բայ­դե­նի օ­րորք էր, կենտ­րո­նա­նա ուկ­րաի­նա­ցի­նե­րին ա­մեն կերպ ա­ջակ­ցե­լու վրա: Եվ ե­թե դա հա­մե­մեին հա­մա­պա­տաս­խան մասշ­տա­բա­յին քա­րոզ­չութ­յամբ, կա­րող էին Թ­րամ­փին բարդ վի­ճա­կի մեջ դնել:

Ու ա­հա, Պու­տի­նը հրա­պա­րա­կավ հայ­տա­րա­րեց. ոչ մի զի­նա­դա­դար, փո­խա­րե­նը ռու­սա­կան պատ­վի­րա­կութ­յու­նը ուկ­րաի­նա­ցի­նե­րին մա­յի­սի 15-ին կսպա­սի Ս­տամ­բու­լում: Այդ փո­խան­ցու­մը ստա­ցած Թ­րամ­փից էլ ե­կավ հա­մա­պա­տաս­խան ռեակ­ցիա, ո­րի արդ­յուն­քում Զե­լենս­կին պար­զա­պես ստիպ­ված էր ոչ միայն պատ­վի­րա­կութ­յուն ու­ղար­կել, այլ՝ ան­ձամբ մեկ­նել Թուր­քիա: Ի­տա­լա­ցի պրո­ֆե­սոր Ա­լե­սանդ­րո Օր­սի­նը պատ­կե­րը նկա­րագ­րում է այս­պես. «Repubblica»-ն գ­րում է, որ Զե­լենս­կին փոր­ձում է «ծխով դուրս մղել» Պու­տի­նին։ Դա մի փոքր նման է նրան, որ սու­րի­կա­տը գո­ռա մար­մո­տ վագ­րի վրա. «Դուրս ա­րի քո որ­ջից, վագր, մի՛ վա­խե­ցիր ինձ­նից»։ Ի­րա­կա­նում, հենց Պու­տինն էր, որ Զե­լենս­կուն եւ ՆԱՏՕ-ին ստի­պեց բա­նակ­ցել»:

­Սա ար­դեն իսկ խո­շոր դի­վա­նա­գի­տա­կան հաղ­թա­նակ էր.ողջ լի­բե­րալ աշ­խարհն ինչ-որ բա­ներ էր խո­սում, բայց Պու­տի­նի մեկ հայ­տա­րա­րութ­յու­նից հե­տո ստիպ­ված էին վա­զել Ս­տամ­բուլ:

ԱՌԱՋԻՆ ԹԱԿԱՐԴԸ

­Բայց ա­հա, մեկ­նե­լով Թուր­քիա, Զե­լենս­կին հայտն­վեց շատ ա­վե­լի վտան­գա­վոր թա­կար­դում: Մոսկ­վան, մին­չեւ այն պա­հը, երբ ուկ­րաի­նա­կան կող­մը այ­լեւս չէր կա­րող մեկ­նու­մը չե­ղար­կել, քա­նի որ կար նաեւ Թ­րամ­փի գնալ-չգնա­լու հար­ցը, սպա­սեց եւ նոր միայն ներ­կա­յաց­րեց պատ­վի­րա­կութ­յան կազ­մը: Ըստ ուկ­րաի­նա­կան աղբ­յու­րի մեկ­նա­բա­նութ­յան. «Ս­տամ­բուլ մեկ­նող ուկ­րաի­նա­կան պատ­վի­րա­կութ­յան կազ­մում կլի­նեն նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վար Եր­մա­կը, պաշտ­պա­նութ­յան նա­խա­րար Ու­մե­րո­վը, ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Սի­բի­հան եւ նա­խա­գա­հի խորհր­դա­կան Ժովկ­վան։ Զե­լեն­սկին եւս կան­խավ հայ­տա­րա­րել է մեկ­նե­լու եւ այն­տեղ Պու­տի­նին սպա­սե­լու մա­սին, բայց հենց դա էլ դար­ձավ նրա հա­մար հիմ­նա­կան ծու­ղա­կը: Նախ, ա­մե­նա­տար­բեր աղբ­յուր­նե­րը որ­քան էլ կան­խա­տե­սե­ցին, սա­կայն մին­չեւ վեր­ջին պա­հը` ե­րեկ գի­շեր այդ­պես էլ չկռա­հե­ցին, թե ինչ պատ­վի­րա­կութ­յուն է ու­ղար­կում Պու­տի­նը եւ ան­ձամբ կմեկ­նի՞: Ու վեր­ջում պարզ­վեց, որ ռու­սա­կան պատ­վի­րա­կութ­յունն ա­վե­լի ցածր կար­գա­վի­ճա­կում էր, քան բո­լո­րը կան­խա­տե­սում էին: Այ­սինքն, ե­թե սպա­սում էին, որ այն ա­մե­նա­քի­չը կազմ­ված կլի­նի Ու­շա­կո­վից, Լավ­րո­վից եւ Դ­միտ­ր­եւից` Պու­տի­նի հա­ջոր­դող ա­ռանց­քա­յին դեմ­քե­րից, սա­կայն ի­րա­կա­նում մեկ աս­տի­ճան ցածր է` պատ­վի­րա­կութ­յան կազ­մում են Մե­դինս­կին, Գա­լու­զի­նը, Կոստ­յու­կո­վը, Ֆո­մի­նը (հե­տաքր­քիր ընտ­րութ­յուն)»:

Այ­սինքն, դրա­նով Զե­լենս­կին եր­կու փաս­տի ա­ռաջ կանգ­նեց: Նախ, Մե­դինս­կին նա­խորդ` 2022թ.-ի ստամ­բուլ­յան բա­նակ­ցութ­յու­ննե­րում եւս ղե­կա­վա­րում էր Կ­րեմ­լի պատ­վի­րա­կութ­յու­նը։ Եվ նրան նո­րից նշա­նա­կե­լը հստակ ազ­դան­շան է, որ սա այն «Ս­տամ­բուլ­յան հա­մա­ձայ­նագ­րե­րի» շա­րու­նա­կութ­յունն է, ո­րոնք Զե­լենս­կին խա­փա­նեց բրի­տա­նա­ցի­նե­րի եւ գ­լո­բա­լիստ­նե­րի «պա­հան­ջով»։ Դա Զելենսկիի հա­մար, քա­րոզ­չա­կան ա­ռու­մով, դա­տավ­ճիռ է, քա­նի որ այն ժա­մա­նակ պայ­ման­ներն ա­վե­լի լավն էին, քան այ­սօր։ Գու­մա­րած, այն ժա­մա­նակ­վա ա­վե­լի լավ պայ­ման­նե­րից հրա­ժար­վե­լուց հե­տո նա Ուկ­րաի­նա­յին հասց­րեց հար­յուր հա­զա­րա­վոր մարդ­կա­յին կո­րուստ­ներ, տնտե­սութ­յան եւ գործ­նա­կա­նում` ա­մեն ին­չի ոչն­չաց­ման, եւ վեր­ջում էլ պետք է հա­մա­ձայն­վի ա­վե­լի վատ պայ­ման­նե­րի հետ. դրա հա­մար հաս­տատ վաղ թե ուշ Զե­լենս­կու գլու­խը չեն շո­յե­լու:

Երկ­րոր­դը. թեեւ Պու­տի­նը ե­րեկ Ս­տամ­բուլ չմեկ­նեց, սա­կայն դա պատ­ճա­ռա­բա­նե­լով, Զե­լենս­կին բա­նակ­ցութ­յու­ննե­րից հրա­ժար­վե­լու քիչ շան­սեր ու­ներ: Այն ա­ռու­մով, որ ան­մի­ջա­պես ա­մե­րի­կա­ցի­նե­րը հայ­տա­րա­րե­ցին, որ Ս­տամ­բուլ են ու­ղար­կում միան­գա­մայն ծան­րակ­շիռ պատ­վի­րա­կութ­յուն՝ պետ­քար­տու­ղար Ռու­բինո­յի եւ Թ­րամ­փի հա­տուկ բա­նագ­նաց Ո­ւիտ­կո­ֆի մաս­նակ­ցութ­յամբ։ Այ­սինքն, Վա­շինգ­տո­նը նաեւ դրա­նով ցույց է տա­լիս, որ սպա­սում է բա­նակ­ցութ­յուն­նե­րի, եւ կա­յա­ցած բա­նակ­ցութ­յուն­նե­րի: Ու ե­թե ուկ­րաի­նա­կան կող­մը չմաս­նակ­ցեր, ա­պա ռու­սա­կան եւ ա­մե­րիկ­յան պատ­վի­րա­կութ­յու­ննե­րը կա­րող էին նստել, սպա­սել ուկ­րաի­նա­կան պատ­վի­րա­կութ­յա­նը եւ չգա­լուց հե­տո կար­ձա­նագ­րեին՝ Զե­լենս­կին խա­ղա­ղութ­յուն չի ցան­կա­նում: Են­թադ­րե­լի է, որ այդ դեպ­քում Թ­րամփն ան­մի­ջա­պես կհայ­տա­րա­րեր ուկ­րաի­նա­կան թե­մա­յից լիո­վին դուրս գա­լու մա­սին:

ԵՐԿՐՈՐԴ ԹԱԿԱՐԴԸ

­Բայց կար հա­ջորդ` հիմ­նա­կան թա­կար­դը Զե­լենս­կու հա­մար: Թեեւ Պու­տինն ու Թ­րամ­փը Ս­տամ­բուլ չեն մեկ­նել, սա­կայն շրջա­նառ­վում է լու­րը, որ կա­րող են մեկ­նել ուր­բաթ օ­րը. ե­թե այս փու­լում ո­րո­շա­կի բա­նակ­ցա­յին հա­ջո­ղութ­յուն­ներ լի­նեն: Ընդ ո­րում, այս­տեղ եւս ա­մեն ինչ նման էր «պա­սե­րով խա­ղի»: Այս­պես, Թ­րամ­փը նախ շտա­պեց ար­դա­րաց­նել ե­րեկ Ս­տամ­բու­լում Պու­տի­նի բա­ցա­կա­յութ­յու­նը, թե. «Ին­չո՞ւ պետք է նա գնա, ե­թե ես չեմ գնա»: Խոր­քա­յին ի­մաստն էլ հաս­կա­նա­լի է՝ Զե­լենս­կու հետ հան­դի­պե­լու հա­մար Պու­տի­նի` Ս­տամ­բուլ մեկ­նե­լու ի­մաս­տը ԱՄՆ նա­խա­գա­հը չի տես­նում. այ­ցը ի­մաստ կու­նե­նար, ե­թե լի­ներ հան­դի­պում Թ­րամ­փի հետ: Այն է՝ Զե­լենս­կին կա­րող է բա­նակ­ցել ռու­սա­կան պատ­վի­րա­կութ­յան հետ: Ե­թե ոչ, իր ո­րո­շե­լիքն է:

Ա­պա հենց այդ՝ երկ­րորդ թա­կար­դը դրեց Զե­լենս­կու ա­ռաջ, թե չի բա­ցառ­վում, որ մա­յի­սի 16-ին կգնա Ս­տամ­բուլ. «Մ­տա­ծում եմ գնա­լու մա­սին, բայց դա շատ դժվար է՝ հաշ­վի առ­նե­լով այն, ինչ մենք ա­նում ենք այ­սօր եւ վա­ղը (Թ­րամ­փը Մեր­ձա­վոր Ար­եւել­քում շրջա­գա­յութ­յուն է ի­րա­կա­նաց­նում- Հեղ.): Բայց, գի­տեք, ե­թե ինչ-որ բան պա­տա­հի, ես կգնամ ուր­բաթ օ­րը, ե­թե դա նպա­տա­կա­հար­մար լի­նի»: Ու դա­տե­լով իր նա­խորդ մտքի տրա­մա­բա­նութ­յու­նից, ստաց­վում է, որ ե­թե Թ­րամ­փը ո­րո­շի, որ այ­սօր գնա­լու է Ս­տամ­բուլ, ա­պա այդ դեպ­քում նաեւ Պու­տի­նի այ­ցը ի­մաստ կստա­նա, ու նա եւս կգա:

Այս­պի­սով, թեեւ Էր­դո­ղա­նի հետ հան­դի­պե­լու պատր­վա­կով Զե­լենս­կին ձգձգեց ռուս-ա­մե­րիկ­յան պատ­վի­րա­կութ­յու­նն­երի մոտ ուկ­րաի­նա­կան պատ­վի­րա­կութ­յանն ու­ղար­կե­լը, սա­կայն պարզ էր, որ նա ըն­դա­մե­նը ի­րա­վի­ճա­կից ելք չէր գտնում:

1. Չու­ղար­կել ուկ­րաի­նա­կան պատ­վի­րա­կութ­յա­նը Ս­տամ­բուլ, կնշա­նա­կեր դեմ գնալ ոչ թե ռուս­նե­րին, այլ այն­տեղ սպա­սող բարձ­րաս­տի­ճան ա­մե­րի­կա­ցի­նե­րին:

2. Պատ­ճա­ռա­բա­նել, թե վե­րա­դառ­նում է, քա­նի որ Պու­տի­նը չի ե­կել, այլ վտանգ էր դար­ձել. իսկ ի՞նչ տե­ղի կու­նե­նա, ե­թե Թ­րամփը, ակ­նար­կի հա­մա­ձայն, մա­յի­սի 16-ին մեկ­ներ Ս­տամ­բուլ, եւ Պու­տինն էլ միա­նար նրան: Եր­կու տար­բե­րա­կով էլ դա ա­ռիթ էր, որ ա­մե­րիկ­յան կող­մը հիմ­նա­վոր­ված հա­մա­րի` Զե­լենս­կին ձա­խո­ղում է բա­նակ­ցութ­յուն­նե­րը՝ սպա­սե­լի հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ:

Գերադասեց մեկնել եվրոպացի ընկերների հետ հանդիպման: Բայց, թեեւ Պուտինն ու Թրամփը, աննուամենայնիվ, Ստամբում լգնացին, մեկ է, այս ամենը Զե­լենս­կու հա­մար դի­վա­նա­գի­տա­կան պար­տութ­յու­նից էլ վատ էր՝ նա հայտն­վեց խեղ­կա­տա­կի վի­ճա­կում:

Այս­պի­սով, դեռ ան­գամ բա­նակ­ցութ­յուն­նե­րը չսկսված, Զե­լենս­կին հայտն­վել էր այս կա­տաստ­րո­ֆիկ վի­ճա­կում, որն ար­դեն իսկ կա­րե­լի է ջախ­ջա­խիչ պար­տութ­յուն հա­մա­րել: Առավել եւս, որ Թրամփն այս ամենի հանրագումարում խոսեց Բրիտանիային համար ամենասարսափելիի մասին` անհամբեր սկասում է Պուտինի հետ հանդիպմանը` ամենաուշը երկու-երեք շաբաթից: Այն, ինչն այս «Ստամբուլյան գամբիթի» իրական իմաստն էր:

 

 

https://iravunk.com/sim/?p=313240&l=am/
ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է