«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Քանդվեցին երկու ընտանիք. Անի Կարապետյանը փակագծեր է բացում

Ներքաղաքական
Քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ գրում է.
 
«Վերջին օրերին տեղի ունեցող ողբերգությունները սարսափելի են։
Մի շատ զգայուն, անասելի ցավոտ թեմայի մասին եմ գրում, որը պարզապես կցանկանայինք, որ չլիներ։ Որովհետև սա մեծ ողբերգություն է երկու հայ ընտանիքի համար։ Խոսքը Էջմիածնում տեղի ունեցած ողբերգության մասին է՝ 22 և 21 տարեկան երիտասարդների միջև տեղի ունեցած միջադեպի և դրա ողբերգական հետևանքի մասին։
 
Քանդվեցին երկու ընտանիք։22-ամյա երիտասարդը՝ մի քանի օր կոմայի մեջ մնալուց հետո, կյանքից հեռացավ։ 21-ամյա երիտասարդն այսօր հայտնվել է բանտում։
 
Տարբեր վարկածներ են շրջանառվում։ Ոմանք ասում են՝ խմբակային ծեծ է եղել, մյուսներն ասում են՝ դիտավորյալ սպանություն։ Բայց մի խումբ էլ ավելի է խորացնում իրավիճակը և թիրախավորում է ողջ ընտանիքը՝ ընդգծելով, որ հայրը «մարդասպան» է, և որդին էլ՝ «մարդասպան»։ Որովհետև հայրը տարիներ առաջ Ռուսաստանում՝ իր ռեստորանում, ազգային հողի վրա վիճաբանել է ադրբեջանցու հետ, ով կոտրել էր պատին կախված հայ հերոսների նկարներն ու հայհոյել էր հայերին։ Հայրը դանակահարել ու սպանել է նրան՝ իր արժանապատվությունը պաշտպանելու մղումով։
18 տարվա ազատազրկման է դատապարտվել։ 2019-ին Մուրմանսկում պատիժը կրելուց հետո փաստաբաններին հաջողվել է նրան տեղափոխել Հայաստան, որտեղ այժմ շարունակում է կրել իր պատիժը։ Իսկ այդ ժամանակ՝ բոլորը հպարտանում էին, հերոսացնում մի մարդու, ով իր ազգային արժանապատվության համար զոհեց իր կյանքի 18 տարիները։ Բայց չկարողացավ այդ տարիները կիսել իր ընտանիքի հետ։
 
Ինչ խոսք՝ հպարտանալուց լավ ենք տեր կանգնելուց՝ ոչ։ Մենք սովոր ենք ոգևորվել, հետո մոռանալ։ Եվ հիմա, երբ կրկին դժբախտություն է պատահել այդ ընտանիքում, արդեն ոչ թե հերոս ենք հիշում, այլ ասում ենք՝ հերոսից վերածվեց «մարդասպան»-ի, որի որդին էլ դարձավ «մարդասպան»։
 
Իսկ իրականությունն այն է, որ միջադեպը տեղի է ունեցել երկու երիտասարդների միջև։ Կալանավորված երիտասարդը միայն մեկ հարված է հասցրել, ինչից հետո մյուս երիտասարդը ընկել է ասֆալտին՝ գլխով ուժեղ հարված ստանալով։ Մահացու վնասվածքը եղել է ոչ թե հարվածից, այլ՝ ասֆալտին ընկնելու հետևանքով։ Փորձաքննության տվյալներով՝ հարվածը ծանր մարմնական վնասվածք չի պատճառել, ինչը փաստում է, որ խմբակային ծեծ կամ դիտավորյալ սպանություն չի եղել։
 
Այս ամենի ֆոնին՝ երկու ընտանիք ապրում է դժոխքի միջով։ Մի մոր տունը մարեց՝ որդին մահացավ։ Մյուս մորը ճակատագիրը կրկին կանգնեցրեց անդառնալի ցավի առաջ՝ այս անգամ՝ անիմաստ։
 
Խնդրում եմ, եղեք զգուշավոր, համբերատար, կարեկից։ Մի թիրախավորեք ամբողջ ընտանիքներ։ Այդ տներում ապրում են մոր սրտի կտորները՝ երեխաներ, քույրեր, մայրեր։ Տեղից հեշտ է դատել, բայց դժվար է ապրել նրանց կյանքով։
 
Տեսեք՝ ինչպես է մեկ վայրկյանում ամեն ինչ փլվում։ Բայց երբեմն ավելի ծանր են լինում մեր՝ հասարակության արձագանքները։ Մենք դարձել ենք քննադատ, ոչ թե կարեկից, պատժող, ոչ թե դաստիրակող։
 
Խորապես վշտակցում եմ մահացած երիտասարդի ընտանիքին՝ անդառնալի կորստի համար։ Ցավում եմ Առաքելյանների ընտանիքի հերթական մեծ ցավի համար։
 
Եկեք բոլորս հետևություններ անենք։ Փոխարենը թիրախավորելու՝ փորձենք ընկալել, օգնել, լռել երբ պետք է, ու չմոռանալ, որ ամեն ընտանիք կրում է իր խորը ցավը»:
Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան