Հայտնի փաստաբանը հայտարարութրամբ է հանդես եկել

Բազմաթիվ են դատական գործերը, երբ քաղաքացիների մի հոծ զանգված տասը և ավել տարի ապրելով ուրիշի տանը, գտնում է, որ օրենքի ուժով այն իր սեփականությունն է և, դիմելով դատական պաշտպանության, մերժվելով, փորձում է խնդիրները որոնել արդարադատության մեջ:
Հաշվի առնելով տվյալ իրավանորմի հետ կապված քաղաքացիների իրավագիտակցության պակասը, ներկայացվում է մասնագիտական կարծիք.
Ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչումը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի ուժով, որտեղ պարտադիր պայման է դիտվում հետևյալը.
Ա./ Այն պետք է տիրապետել տասը տարվա ընթացքում,
Բ./ Այն  պետք է տիրապետել բարեխղճորեն,
Գ./ Այն պետք է տիրապետել բացահայտ և անընդմեջ։

Տիրապետումը պետք է լինի տասը տարի
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187 հոդվածով նշված իմպերատիվ տասը տարվա տիրապետումը օրենսդրի կողմից մատնանշած մինիմալ շեմն է, որը լրանալուց հետո է առաջանում ձեռքբերման վաղեմության ուժով տվյալ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչումը։ Ընդ որում, տվյալ շահագրգիռ անձը կարող է իր տիրապետման ժամկետին միացնել այն ժամկետը, որի ընթացքում այդ գույքին տիրապետել է այն անձը, որի իրավահաջորդն է ինքը։

Գույքի բարեխիղճ տիրապետում
Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնություն գործադրելուն, իսկ տիրապետողի  մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա այդ գույքը տիրապետելու է, որպես սեփականություն, այսինքն՝ տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում։
Ինչպես վերը նշվեց, տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ։ Դրա տակ պետք է արձանագրել, որ  տասը տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի։

Տիրապետումը պետք է լինի բացահայտ։
Փաստացի տիրապետողի կողմից գույքը չպետք է տիրապետվի երրորդ անձանցից գաղտնի եղանակով։
Դրա հետ կապված դեռևս 10.10.2007 թվականին առկա է ՀՀ Վճռաբեկ դատարանի թիվ 3-1435/ՎԴ նախադեպային որոշումը։

Գույքը պետք է տիրապետել բարեխիղճ
Կարևորում եմ, որպեսզի ներկայացվի այնպիսի փաստեր, ապացույցներ, դիրքորոշում, ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ՝ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ։ Դրանով է պայմանավորված օրենսդիրի կողմից տասը տարվա ժամանակահատվածը, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա՝ գույքը որպես սեփական տիրապետելու բարեխղճության վրա։ Այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ այնքանով, որքանով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187 հոդվածի 3-րդ կետի ուժով մինչև ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը, գույքը, որպես սեփականություն  տիրապետող անձի իրավունքն է պաշտպանել այն երրորդ անձանցից, որոնք գույքի սեփականատերը չեն։
Էական եմ համարում նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու հանգամանքը, քանի որ գտնում եմ հիշատակված հոդվածը, որպես սեփականությունից հրաժարվելու հիմք, կարևորում է նաև սեփականատիրոջ գործողությունները /անգործությունը/։

Լևոն Բաղդասարյան
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի 
գլխավոր տնօրեն

https://iravunk.com/sim/?p=313146&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ