Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագիր ստորագրել Թրամփի հետ․ NBC News
Միջազգային
Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագիր ստորագրել նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ տնտեսական պատժամիջոցները չեղարկելու դիմաց: Այս մասին հայտնել Է Իրանի գերագույն առաջնորդի գլխավոր խորհրդական Ալի Շամխանին NBC News-ին տված հարցազրույցում։
Ալի Շամխանիի խոսքով՝ բոլոր տնտեսական պատժամիջոցների անհապաղ չեղարկման դիմաց Իրանը պարտավորվում է երբեք միջուկային զենք չարտադրել, ազատվել բարձր հարստացված ուրանի պաշարներից, ինչպես նաև համաձայնել հարստացնել ուրանը միայն քաղաքացիական օգտագործման համար անհրաժեշտ ավելի ցածր մակարդակներով:
Բացի այդ, խորհրդականի խոսքով, Իրանը թույլ կտա միջազգային տեսուչներին վերահսկել այդ գործընթացը: NBC-ի այն հարցին՝ «արդյոք Իրանը կհամաձայնի նույն օրը ստորագրել համաձայնագիրը, եթե պայմանները բավարարվեն», Պարոն Շամխանին պատասխանել է. «Այո»:
https://iravunk.com/sim/?p=313101&l=am/