ԿԱՐԾԵՍ ԹԵ ՍԿՍՈՒՄ Է ՏԵՍԱՆԵԼԻ ԴԱՌՆԱԼ, ԹԵ ԻՆՉՈՒ ԱԼԻԵՎԸ ՄՈՍԿՎԱ ՉԳՆԱՑ

Վերլուծություն

­Ռու­սա­կան քա­ղա­քա­կան-քա­ղա­քա­գի­տա­կան աղբ­յուր­նե­րը շա­րու­նա­կում են ակ­տի­վո­րեն քննար­կել մա­յի­սի 9-ի կա­պակ­ցութ­յամբ Ա­լիե­ւի՝ Մոսկ­վա չգնա­լու թե­ման: Եվ դա բնա­կան է, քա­նի որ հրա­վե­րը ե­ղել էր ան­ձամբ Պու­տի­նի կող­մից, կրկնվել էր Հա­մայն Ռու­սիո պատ­րիար­քի կող­մից՝ վեր­ջերս Բա­քու կա­տա­րած այ­ցի ժա­մա­նակ: Եվ այն, որ նախ­նա­կան հա­վաս­տիա­ցում­նե­րից հե­տո Ա­լիե­ւը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, այ­ցի շե­մին ինչ-որ ա­նի­մաստ պատ­ճա­ռա­բա­նութ­յու­ննե­րով հրա­ժար­վեց այ­ցից, նշա­նա­կում է, որ դրա տակ լուրջ խնդիր կա:

ՀՆԱՐԱՎՈՐ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ

­Թե­ման սրվեց նաեւ այն բա­նից հե­տո, երբ նա­խօ­րեին տա­րած­վեց Ա­լիե­ւի մա­մու­լի ծա­ռա­յութ­յանը վե­րագր­վող հայ­տա­րա­րութ­յուն, ո­րում աս­վում է, որ նա չի թռել Ռու­սաս­տան, քա­նի որ՝ «Մեր երկր­նե­րի միջեւ կա չլուծ­ված խնդիր­նե­րի պատ»: Ու թեեւ շատ չան­ցած Բա­քուն ­փոր­ձեց այդ լու­րը ներ­կա­յաց­նել, որ­պես կեղծ, սա­կայն ե­թե ան­գամ այդ­պես է, դրա­նից ի­րա­կա­նութ­յու­նը չի փոխ­վում: Այն է՝ Ա­լիե­ւը մտա­ցա­ծին պատ­ճա­ռա­բա­նութ­յամբ չմեկ­նեց Մոսկ­վա: Եվ այն, որ դա ի­րոք մտա­ցա­ծին պատ­ճա­ռա­բա­նութ­յուն էր, հաս­կա­նա­լի էր ի սկզբա­նե: Այ­սինքն, Իլ­համ Հեյ­դա­րո­վի­չը չմեկ­նե­լը կա­պում էր հոր ծննդյան օր­վա կա­պակ­ցութ­յամբ անց­կաց­վող ինչ-ինչ մի­ջո­ցա­ռում­նե­րի հետ: Մինչ­դեռ հայտ­նի փաստ է, որ Հեյ­դար Ա­լիե­ւը ծնվել է 1923 թվա­կա­նի մա­յի­սի 10-ին: Այ­սինքն, ե­թե ի­րոք ցան­կա­նար, Իլ­հա­մը կա­րող էր մա­յի­սի 9-ին լի­նել Մոսկ­վա­յում եւ կհասց­ներ վե­րա­դառ­նալ՝ հա­ջորդ օ­րը հոր ծննդյան հետ կապ­ված մի­ջո­ցա­ռում­ներ անց­կաց­նե­լու հա­մար: Մինչ­դեռ նա մա­յի­սի 9-ին օ­կու­պաց­ված Ար­ցա­խում ա­նաս­նա­ֆեր­մա էր բա­ցում, եւ ռու­սա­կան աղբ­յուր­ներն էլ գնա­հա­տում են, թե՝ ա­նաս­նա­ֆեր­ման ա­վե­լի կա­րե­ւո­րեց Պու­տի­նի հրա­վե­րից՝ բխող հաս­կա­նա­լի մնա­ցած են­թադ­րութ­յու­ննե­րով հան­դերձ:

Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, հար­ցը մնում է պա­տաս­խա­նի կա­րոտ՝ ի­րա­կա­նում ին­չո՞ւ Իլ­համ Ա­լիե­ւը, չնա­յած նախ­նա­կան խոս­տում­նե­րին, վեր­ջին պա­հին չե­ղար­կեց մոս­կով­յան այ­ցը: Նաեւ, թե դա ի՞նչ հե­տե­ւանք­նե­րի կա­րող է հան­գեց­նել: Ի­հար­կե, ի սկզբա­նե էլ տար­բեր վար­կած­ներ մտան շրջա­նա­ռութ­յան մեջ: Նախ, որ նրա հետ խո­սել է Ռի­չարդ Մու­րը, ա­պա՝ Էր­դո­ղա­նը, եւ դրա­նից հե­տո Ա­լիե­ւը ո­րո­շել է չգնալ: Սա խո­րա­նա­լով, հաս­նում է նրան, թե դրա­նով Ա­լիե­ւը ցու­ցադ­րեց հստակ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վեկ­տոր՝ ուղղ­ված թյուր­քիզ­մին: Այլ վար­կա­ծով, որ Մոսկ­վա­յում էր նաեւ Նի­կո­լը, եւ Ա­լիե­ւի ներ­կա­յութ­յան դեպ­քում ռու­սա­կան կող­մը պատ­րաս­տել էր ա­ռա­ջար­կի փա­թեթ, ո­րը եր­կուսն էլ չէին կա­րող մեր­ժել: Ա­լիեւն էլ գե­րա­դա­սեց չգնալ: Եվ այս­պես շա­րու­նակ:

Այս բո­լոր վար­կած­ներն էլ, կամ դրանց ա­ռան­ձին դե­տալ­ները, ի­հար­կե, գո­յութ­յուն ու­նեն: Բայց դրանք կա­պել Ա­լիե­ւի Մոսկ­վա չգնա­լու հետ, այն­քան էլ տե­ղին չի հնչում: Այ­սինքն, ե­թե կար նրա եւ Նի­կո­լի հա­մար պատ­րաստ­ված փա­թեթ, ա­պա դժվար թե Ա­լիեւն այդ մա­սին միայն վեր­ջին պա­հին ի­մա­նար եւ միան­գա­մից հրա­ժար­վեր Մոսկ­վա գնալ: Ն­ման փա­թեթ, ի­հար­կե, կա, ընդ ո­րում, դեռ նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի ժա­մա­նակ­նե­րից սկսած, ո­րը աս­տի­ճա­նա­բար հա­սու­նա­նա­լով, փո­փոխ­վե­լով, ներ­կա պա­հին ստա­ցել է ո­րո­շա­կի տեսք: Մոսկ­վան էլ է այդ մա­սին քա­նիցս հայ­տա­րա­րել նաեւ վեր­ջին ժա­մա­նակ­ներս, թե ա­ռա­ջար­կում է այդ բա­զա­յի հի­ման վրա լու­ծում տալ հայ-ադր­բե­ջա­նա­կան խնդրին: Եվ ե­թե Ա­լիե­ւին սա էր վա­խեց­նո­ղը, ա­պա նա պար­զա­պես Մոսկ­վա մեկ­նե­լու նախ­նա­կան հա­մա­ձայ­նութ­յուն չէր տա: Ա­վե­լին, ե­թե ա­ռաջ­նորդ­վենք ա­մե­նա­ծայ­րա­հեղ եւ շատ քիչ հա­վա­նա­կան տար­բե­րա­կով, թե՝ Մոսկ­վան այդ փաս­տաթղ­թե­րի փա­թե­թին, այս­պես ա­սենք, վճռա­կան տեսք էր տվել եւ այդ այ­ցի շրջա­նակ­նե­րում ցան­կա­նում էր պար­տադ­րել Ա­լիե­ւին եւ Նի­կո­լին՝ ստո­րագ­րել, ա­պա Մոսկ­վա գնալ-չգնալն այս­տեղ էա­կան չէ: ՌԴ ղե­կա­վա­րութ­յունն ա­ռանց Ա­լիե­ւի եւ Նի­կո­լի Մոսկ­վա հաս­նե­լու էլ այդ փա­թե­թը կա­րող է ներ­կա­յաց­նել նրանց, եւ ե­թե ու­նի բա­վա­րար լծակ­ներ՝ ստի­պել այն ստո­րագ­րել: Այ­սինքն, ըն­դու­նե­լով հան­դերձ, որ ­Մոսկ­վան ի­րոք ու­նի հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­մա­յով ո­րո­շա­կի ծրագ­րեր եւ դեռ կփոր­ձի դրանք կյան­քի կո­չել, մեկ է, դա մնում է Ա­լիե­ւի` Մոսկ­վա չգնա­լու ոչ շատ հա­վա­նա­կան բա­ցատ­րութ­յուն:

­Կամ Էր­դո­ղա­նի խնդրան­քի վար­կա­ծը. Թուր­քիան, ի­հար­կե, ցան­կա­ցել եւ ցան­կա­նում է Ադր­բե­ջա­նին պա­հել թյուր­քա­կան ու­ղեծ­րի մեջ, ո­րը, ի­հար­կե, լրջոր­են հա­կա­սում է Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի շա­հե­րին: Սա­կայն խոս­քը եր­կա­րա­տեւ եւ մասշ­տա­բա­յին գոր­ծըն­թա­ցի մա­սին է, եւ տո­նի կա­պակ­ցութ­յամբ Ա­լիե­ւի Մոսկ­վա գնալ-չգնա­լը դրա վրա էա­կան ազ­դե­ցութ­յուն չէր թող­նի: Ընդ­հա­կա­ռա­կը, այս փու­լում Էր­դո­ղա­նի հա­մար միան­գա­մայն ցան­կա­լի է Մոսկ­վա­յի հետ լավ հա­րա­բե­րութ­յու­ննե­րը պահ­պա­նե­լը եւ միան­գա­մից մի շարք խոր­քա­յին պատ­ճառ­նե­րով: Թե­կու­զեւ միայն հաշ­վի առ­նե­լով ռուս-ուկ­րաի­նա­կան բա­նակ­ցութ­յուն­նե­րը Ս­տամ­բու­լում կազ­մա­կեր­պե­լու Պու­տի­նի ա­ռա­ջար­կը, ո­րը հրա­շա­լի քա­ղա­քա­կան նվեր էր Էր­դո­ղա­նի հա­մար: Ա­սել, թե նա կան­խավ չէր էլ մտա­ծում, որ նման նվեր կստա­նա, միամ­տութ­յուն կլի­ներ: Եվ այն չձա­խո­ղե­լու հա­մար ոչ թե կկանգ­նեց­ներ, այլ մի բան էլ կխնդրեր Ա­լիե­ւին Մոսկ­վա գնալ՝ ա­նակն­կալ­նե­րից խու­սա­փե­լու հա­մար: Ն­մա­նա­պես քիչ հա­վա­նա­կան տեսք ու­նի բրի­տա­նա­ցի­նե­րի խնդրան­քով Մոսկ­վա չգնա­լու վար­կա­ծը: Ե­թե Mi6-ն­ ու նրա ա­ռաջ­նորդ, սա­կայն պաշ­տո­նից հե­ռա­նալ պատ­րաստ­վող Ռի­չարդ Մուրն այդ­քան վճռա­կան ազ­դե­ցութ­յուն ու­նե­նար Հեյ­դա­րո­վի­չի վրա, ա­պա այդ ազ­դե­ցութ­յու­նը շատ ա­վե­լի վաղ կգոր­ծադ­րեր՝ Ա­լիե­ւին «Բր­յու­սե­լի ձե­ւա­չա­փով» ծրագր­ված «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» ստո­րագ­րել պար­տադ­րե­լու հա­մար: Մինչ­դեռ այդ թուղ­թը ստո­րագ­րե­լուց Ա­լիե­ւի հրա­ժար­վե­լը Մու­րի հիմ­նա­կան ձա­խո­ղում­նե­րից մեկն էր:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՎԹԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԹԻՌԻ ԹԵՄԱՆ ՆՈՐԻՑ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է

Կրկ­նենք, այս եւ նմա­նա­տիպ բո­լոր վար­կած­ներն էլ, գո­նե մա­սամբ, ի­րոք գո­յութ­յուն ու­նեն: Սա­կայն դրանք ամ­բող­ջա­կան, հա­մո­զիչ բա­ցատ­րութ­յուն չեն տա­լիս, թե ին­չու Ա­լիե­ւը նման հան­կար­ծա­կի ցու­ցադ­րա­կան քայլ կա­տա­րեց, որն ուղղ­ված է ան­ձամբ Պու­տի­նին, եւ ո­րը Մոսկ­վա­յում ի­րա­վամբ հա­մա­րում են այն­քան վի­րա­վո­րա­կան, որ ան­գամ մոս­կով­յան շքեր­թին ադր­բե­ջա­նա­կան զո­րախմ­բի մաս­նակ­ցութ­յու­նը չի կա­րող դա հար­թել:

­Բայց ա­հա, նա­խօ­րեին ար­ձա­նագր­վեց քիչ նկա­տե­լի մեկ փաստ, ո­րը հե­տաքր­քիր մտո­րում­նե­րի տե­ղիք տա­լիս է: Այն է՝ ան­ցած դեկ­տեմ­բե­րին ռու­սա­կան երկն­քում վթար­ված եւ Ղա­զախս­տա­նում կոր­ծան­ված ադր­բե­ջա­նա­կան ինք­նա­թի­ռի վթա­րի պատ­ճառ­ներն ու­սում­նա­սի­րող ղա­զա­խա­կան կող­մը, ա­վե­լի կոնկ­րետ՝ ղա­զա­խա­կան դա­տա­խա­զությ­ու­նը ներ­կա­յաց­րեց հե­տաքն­նութ­յան մա­սին բա­վա­կա­նին ու­շագ­րավ մեկ դրվագ: Այն է՝ գոր­ծը քննվում է Ք­րեա­կան օ­րենսգր­քի 344-րդ հոդ­վա­ծի 3-րդ մա­սի հա­մա­ձայն։ Այս հոդ­վա­ծը վե­րա­բե­րում է այն դեպ­քե­րին, երբ օ­դա­յին, ծո­վա­յին, գե­տա­յին կամ եր­կա­թու­ղա­յին տրանս­պոր­տի ո­լոր­տում անվ­տան­գութ­յան կա­նոն­նե­րի խախ­տում է կա­տար­վել՝ իր պաշ­տո­նեա­կան դիր­քից ել­նե­լով՝ այդ կա­նոն­նե­րին հետ­եւե­լու պար­տա­վոր­ված ան­ձի կող­մից ցու­ցա­բեր­ված ան­փու­թութ­յան հետ­եւան­քով եւ ա­ռա­ջաց­րել է եր­կու կամ ա­վե­լի ան­ձանց մահ։ Թեեւ ղա­զա­խա­կան դա­տա­խա­զութ­յունն այլ ման­րա­մաս­ներ չի հայտ­նում՝ նշե­լով, որ շու­տով կհրա­պա­րա­կի վերջ­նա­կան զե­կույ­ցը, սա­կայն այն, որ հենց նման հոդ­վա­ծով է քննութ­յունն ի­րա­կա­նաց­վում, շատ բան է ա­սում: Հե­տե­ւութ­յու­նը սա է՝ վթա­րի պատ­ճա­ռը օ­դա­չո­ւի ան­փու­թութ­յունն է: Հենց օ­դա­չո­ւի, հաշ­վի առ­նե­լով, որ ա­վե­լի վաղ հայտ­նի էր դար­ձել «սու արկ­ղե­րի» պա­րու­նա­կութ­յու­նը, ին­չը հաս­տա­տել էր, որ օ­դա­չուն սխալ, քա­նիցս փոխ­ված տե­ղե­կութ­յուն­նե­ր է փո­խան­ցել դիս­պետ­չե­րա­կան ծա­ռա­յութ­յուն­նե­րին, նաեւ չի կա­տա­րել վթա­րա­յին ի­րա­վի­ճա­կին հա­մա­պա­տաս­խան դիս­պետ­չե­րա­կան խոր­հուրդ­նե­րը՝ վթա­րի են­թարկ­ված ինք­նա­թի­ռը հասց­նե­լով մին­չեւ Ղա­զախս­տան: Վ­թար (պայթ­յուն կամ նման բան), ի­հար­կե, ե­ղել է. այ­լա­պես ինք­նա­թի­ռը չէր ընկ­նի: Բայց ե­թե նրա ան­փու­թութ­յու­նը, նշա­նա­կում է, որ օ­դա­չուն վթա­րից հե­տո կա­րող էր ինք­նա­թի­ռը փրկել: Իսկ դա հնա­րա­վոր չէր լի­նի, ե­թե վթա­րի պատ­ճա­ռը լի­ներ ռու­սա­կան հա­կաօ­դա­յին պաշտ­պա­նութ­յան հրթի­ռը: Այ­սինքն, վթա­րը փոքր մասշ­տա­բի է (գա­զի պայթ­յուն, ո­րի մա­սին խո­սել է օ­դա­չուն, ինք­նա­թի­ռին նա­խա­պես ամրաց­ված պայ­թու­ցիկ՝ ար­տա­քին խոց­ման տեսք տա­լու հա­մար եւ այլն): Բայց ար­դեն խոս­քը սադ­րա­նքի մա­սին է, ո­րի մեջ ռուս­նե­րի մե­ղա­վո­րութ­յու­նը տե­սա­նե­լի չէ:

ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

­Մինչ­դեռ Ա­լիե­ւը, հի­շեց­նենք, վթա­րից հաշ­ված օ­րեր անց այդ թե­ման ծայ­րա­հե­ղո­րեն սրեց՝ քա­ղա­քա­կա­նաց­ված մե­ղադ­րանք­ներ հղե­լով Ռու­սաս­տա­նին եւ Պու­տի­նից ցու­ցադ­րա­բար նե­րո­ղութ­յուն պա­հան­ջե­լով: Եվ հի­մա, երբ ղա­զա­խա­կան նա­խաքն­նութ­յու­նը, ո­րին, ի դեպ, Ա­լիե­ւը վստա­հութ­յուն է հայտ­նել, Ա­լիե­ւը, մեղմ ա­սած, տհաճ վի­ճա­կի մեջ է դնում: Բանն այն է, որ բա­ցի այդ հայ­տար­ա­րութ­յու­ննե­րից, Ա­լիեւն այդ թե­ման մա­տի փա­թա­թան սար­քե­լով, հա­կա­ռու­սա­կան քայ­լե­րի մի հսկա շար­քի դի­մեց, նաեւ դրա տակ քո­ղար­կե­լով նման այն բո­լոր քայ­լե­րը, ո­րոնք մինչ այդ էլ կա­յին:

Մ­յուս կող­մից, որ ղա­զախ­նե­րը նման եզ­րա­կա­ցութ­յան էին ե­կել, Ա­լիե­ւը, ա­սենք նաեւ՝ Մոսկ­վան պետք է որ պաշ­տո­նա­կան հրա­պա­րա­կու­մից ա­վե­լի վաղ տե­ղե­կաց­ված լի­նեին: Եվ բնա­կան է, որ Մոսկ­վա այ­ցե­լե­լով, Հեյ­դա­րո­վի­չը ստիպ­ված էր լի­նե­լու տհաճ հար­ցադ­րում­նե­րի մի ամ­բողջ շար­քի բախ­վել: Սա կա­րո՞ղ էր Մոսկ­վա չմեկ­նե­լու բա­վա­րար պատ­ճառ լի­նել. շատ հնա­րա­վոր է: Ի­հար­կե, այդ բո­լոր տհաճ հար­ցե­րը դեռ նրա ա­ռաջ դրվե­լու են: Բայց հի­մա գո­նե դրանց պատ­րաստ­վե­լու եւ հե­ռա­կա քննար­կում­նե­րով ի­րա­վի­ճա­կը հար­թե­լու ժա­մա­նակ կու­նե­նա:

­Կա­րող է նաեւ այս տար­բե­րակն է՝ Ա­լիե­ւը չմեկ­նե­լով, փոր­ձում է ցույց տալ, թե ինքն ի­րեն տես­նում է հա­կա­ռու­սա­կան դաշ­տում, եւ, կո­պիտ ա­սած, թքած ու­նի, թե ինք­նա­թի­ռի հետ կապ­ված ի­րեն ինչ են ա­սե­լու: Սա, ի­հար­կե, քիչ հա­վա­նա­կան տար­բե­րակն է:

Ա­մեն դեպ­քում, փաս­տը հե­տեւ­յալն է՝ մա­յի­սի 9-ից հե­տո ռուս­նե­րի մոտ նկատ­վում է հա­կաա­լիեւ­յան քննա­դա­տութ­յու­ննե­րի, մե­ղադ­րանք­նե­րի ա­ճող հե­ղեղ: Եվ ե­թե Ա­լիե­ւը չկա­րո­ղա­նա կամ չցան­կա­նա ա­րա­գո­րեն ի­րա­վի­ճա­կը հար­թել, ա­պա ռուս­նե­րի հետ շատ ծանր բա­խում­նե­րի մեջ հայտն­վե­լը դառ­նում է ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րա­կը:

https://iravunk.com/sim/?p=313060&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ