Չկա այն աղմուկը, որ կար սկզբում, բայց փաստացի բոյկոտ կա. Տրանսպորտի թանկացման հետքերով

Հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ քաղաքացիների բոյկոտը տարբեր ձևերով շարունակվում է։ Չկա այն աղմուկը, որ կար սկզբում, բայց փաստացի բոյկոտ կա։ Մարդիկ լուռ են բոյկոտում։ Ամեն մեկը մի ձև գտել է վճարումը չկատարելու, ընդ որում մարդիկ ոչ թե խուսափում են վճարելուց, այլ լուռ իրենց անհնազանդությունն են հայտնում ադ գործընթացին հետ վստահեցնում է,- «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆԸ։

-Իսկ ինչո՞ւ է պայքարը, ինչպես Դուք նշեցիք, անաղմուկ բնույթ ստացել։

-Լուռ պայքարի մի քանի պատճառ կա, նախ մարդիկ հոգնել են աղմկելուց, անիմաստ խոսակցությունների մեջ ընկնելուց,  քանի որ հասարակական աջակցման ֆոն ստեղծելու համար սեփական կադրերին իշխանությունը ներդրել էր տրանսպորտային միջոցներում, որպեսզի քարոզ կարդային չվճարողների գլխին։ Ուսանողներն ինչ-որ հնարք են գտել, մի տոմսով միաժամանակ մի քանի հոգով երթևեկելու, մարդիկ կան քարտ ունեն, որ բացասական բալանս չի ստանում, մի խոսքով, տարբեր ձևերով բոյկոտ են անում, և սա են վկայում տարբեր փաթեթների վաճառքներից գոյացած մուտքերը։ Այն, որ մարդիկ չեն դադարեցրել բողոքը վկայում են նաև քաղաքապետարանի գործողությունները, մշակել են նախագիծ, որով ցանկանում են պատասխանատվության կանչել չվճարող քաղաքացիներին։

Ակնհայտ է, որ ուղեվարձի այս չափով թանկացումն արդարացված չէր, քանի որ նախ չկա իրական ինքնարժեքի հաշվարկ։ Ցավոք սրտի, ուղեվարձի բարձրացումը բարելավման հարց չի կարող լուծել, քանի որ տրանսպորտի այս վիճակը պայմանավորված է ոչ թե գնով, այլ ոչ պրոֆեսիոնալ կառավարումով։ Կառավարումը չի փոխվել, մոդելը չի փոխվել։Ոչ պրոֆեսիոնալ  կառավարման մասին են վկայում նաև փաթեթներն անտրամաբանական մոտեցմամբ, անգրագետ կերպով, փնթի  կազմելը, երբ ամսական փաթեթն ավելի ձեռնտու է, քան տարեկանը։

-Ասում են խոցելի խմբերի համար, տրանսպորտը բավական մատչելի է նոր փոփոխություններով։

-Թոշակառուի համար հանրային տրանսպորտի ամենաէժան քարտը, որը կարող է լինել, բազմակի օգտագործման 10 ուղևորություն ներառող քարտն է, որի գինը թոշակառուի համար նախատեսված զեղչով կկազմի 1540 դրամ կամ որ նույնն է, եթե 10-ից էլ օգտվի, մեկ ուղևորության համար՝ 154 դրամ: Եթե անգամ ու թոշակառուն օգտվի կենսաթոշակառուի համար նախատեսված քեշբեքից, ապա կստանա ևս 10% վերադարձ, այսինքն գումարը կկազմի՝
154-15.4=138.6 դրամ: Որքան էլ փորձեն մանիպուլացնել, որքան էլ կեղծ թվերով ու տեքստերով փորձեն այլ իրականության իմիտացիա ստեղծել, 50 դրամ ավելի պակաս վճարելու համար ժամերով կանգառում սպասող թոշակառուն չի կարող չնկատել, որ անկախ բոլոր զեղչերից, տրանսպորտն էականորեն թանկանում է։

-Պարո՛ն Պիպոյան, Երևանի քաղաքապետարանի տվյալներով՝ տրանսպորտի ուղեվարձը 100 դրամանոցով կամ QR կոդով վճարելու արդյունքում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ գումար է հավաքել, քան այն ժամանակ, երբ վճարման ձևը փոխված չէր։ Որպեսզի ընթերցողներին պարզ լինի, խնդրում եմ ասեք, թե այդ ի՞նչ մեխանիզմներ են կիրառվում հիմա, որ նախկինում չկար, ինչը նպաստում է, որ ավելի շատ գումարներ հավաքի։

-Դա իրականում փիար գործիք է հանրության ուշադրությունը իրական խնդրից շեղելու համար, որովհետև վճարման համակարգով , այո՛, ինչ-որ ստվերի տոկոս կարող է կրճատվել, որովհետև վարորդը կարող է 100 դրամը դնել իր գրպանն ու չհանի դրամարկղ, բայց իրականում այն թվերը, որոնք հրապարակում են, աղերս չունի իրական պատկերի հետ, որովհետև հավաքվող գումարը պետք է լինի 60 միլիոն։ 

Հիմա իրենք խոսում են ոչ թե նրա մասին, որ 60 միլիոն չեն հավաքում, այլ նրա մասին, որ հավաքվել է 30 միլիոն, ծափահարեք մեր արած անցմանը։ Այսինքն՝ իրենք իրականում տրանսպորտային համակարգի բարեփոխում չեն իրականացնում, բայց տարբեր գործիքակազմեր կիրառում են բարեփոխում սղացնելու համար։ 

Սրանք փիար տեխնոլոգիաներ են, որ հասարակությունը խոսի պայմանական 300 դրամից, որ հետո ասեն՝ լավ, 300 չի լինի, կլինի 150 դրամ, որ հասարակությունը խոսի վճարման համակարգի գործիքից և այլն: Իրականում լուրջ տեխնոլոգիա է կիրառվում, ու հասարակությունն էլ այս ամենը, կոպիտ ասած, կուլ է տալիս, ընդ որում՝ մեղադրելու չէ, որովհետև եթե տեխնոլոգիայի դեմ հակատեխնոլոգիա չկա, դա աշխատելու է։ 

Հիմա, երբ որ քո ընդդիմացող հատվածը խաղի կանոնը փոխելու փոխարեն սկսում է իրենց խաղի կանոնով խաղալ, ստացվում է, որ հակատեխնոլոգիա չկա, ու նրանք, ըստ էության, արդեն հաղթել են։ Հիմա ավագանու ընդդիմադիր հատվածը՝ երկու խմբակցությունն էլ, 100 դրամի համար ստորագրություն էին հավաքում, ասում է՝ մի թանկացրեք, ըստ էության, երկուսն էլ լեգալացնում էին տրանսպորտային համակարգի չբարեփոխումը, որովհետև դու չպետք է ասես՝ մի թանկացրու, պետք է ասես՝ տրանսպորտային համակարգը բարեփոխիր, նոր գինը կհաշվենք, ու ես արդեն ունեմ հաշվարկ, որ դու բարեփոխածն էլ չես թանկացնելու։ 

Իսկ քաղաքապետարանն այսօր ասում է՝ որպեսզի ես կարողանամ տրանսպորտային համակարգ ունենալ, պետք է թանկացնեմ, ինքը չի բերել 18 մետրանոց ավտոբուս, ասում է՝ պետք է փողը տաս, նոր բերեմ: Դա մոտավորապես նման է հետևյալին․ քաղաքապետարանից մինչև Կառավարության շենք հեռավորությունը 1 կմ է, ինքն այսօր Կառավարությունից քաղաքապետարան գնում է ոչ թե ուղիղ գծով կամ Վազգեն Սարգսյան փողոցով, այլ Արշակունյացով գնում է Վստրեչ, այնտեղից գալիս է Նար-Դոսով բարձրանում է, Սախարովի հրապարակով գնում է Պրոսպեկտ, այնտեղից Ամիրյանով գալիս է Կառավարություն։ Դու իրեն ասում ես՝ հո դու ապո՞ւշ չես, 1 կիլոմետրն ինչո՞ւ ես 5 կիլոմետր դարձնում, ինչո՞ւ ես մեքենան 5 կմ մաշեցնում, ինքն ասում է՝ որ 5 կմ մաշեցնեմ, տրանսպորտը թանկացնեմ, ես էլ ասում եմ՝ չէ՛, դու 1 կմ քայլիր, հասկանամ, թե դրա համար ինչքա՞ն փող պետք է տամ։  

 

 

 

 

 

https://iravunk.com/sim/?p=313045&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ