ԵՄ-ն կարող է բարձրացնել ուկրաինական ապրանքների մաքսատուրքերը
Միջազգային
Եվրամիությունը պատրաստվում է շաբաթների ընթացքում բարձրացնել ուկրաինական ապրանքների մաքսատուրքերը, ինչը կհարվածի Կիևի տնտեսությանը Ռուսաստանի դեմ պայքարի վճռորոշ պահին։ Այս մասին հայտնում է բրիտանական Financial Times թերթը։
ԵՄ-ի և Ուկրաինայի միջև հատուկ առևտրային համաձայնագրերի ժամկետը լրանում է հունիսի 6-ին, և ԵՄ-ն նախատեսում է դրանք փոխարինել «անցումային պայմանավորվածություններով», մինչ երկու կողմերը թարմացնեն իրենց ընդհանուր առևտրային համաձայնագիրը:
Անցումային առաջարկը կտրուկ կնվազեցնի Ուկրաինայի գյուղատնտեսական ապրանքների համար առանց մաքսատուրքերի քվոտաները:
Եվրախորհրդարանի առևտրի հանձնաժողովի նախագահ Բերնդ Լանգեն սա վատ ազդանշան է անվանել Ուկրաինայի համար։ Նրա կարծիքով, լուծման որոնումները կձգձգվեն առնվազն մինչև հոկտեմբեր։
https://iravunk.com/sim/?p=313028&l=am/