Մահացել է Խոսե Մուխիկան՝ «աշխարհի ամենաաղքատ նախագահը»
Միջազգային
Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան (հայտնի որպես Պեպե), որն իր համեստ ապրելակերպի համար ճանաչվել է աշխարհի ամենաաղքատ նախագահը, մահացել է 89 տարեկանում:
Այս մասին հայտարարել է երկրի ներկայիս ղեկավար Յամանդու Օրսին X-ում։ «Խորը վշտով հայտարարում ենք մեր գործընկեր Պեպե Մուխիկայի մահվան մասին։ Նախագահ, ակտիվիստ, առաջնորդ և մենեջեր։ Մենք շատ կկարոտենք քեզ, սիրելի՛ ծերուկ։ Շնորհակալություն ենք հայտնում մեզ տված ամեն ինչի և ձեր ժողովրդի հանդեպ ձեր խորը սիրո համար», - գրել է նա։
Մուխիկան հայտնի էր իր համեստ կենսակերպով։ Ապրում էր փոքրիկ ֆերմայում, վարում 1987 թվականի Volkswagen Beetle և իր աշխատավարձի մեծ մասը ուղղում բարեգործությանը։
https://iravunk.com/sim/?p=313015&l=am/